f

Անկախ

Wall Street Journal․ Սորոսն իր կայսրության հանդեպ հսկողությունը հանձնել է որդուն


Միլիարդատեր Ջորջ Սորոսը 25 միլիարդ դոլար գնահատվող իր կայսրության նկատմամբ վերահսկողությունը փոխանցել է իր որդի Ալեքսին, որը խոստացել է ընտանիքի փողերն օգտագործել էլ ավելի ծայրահեղ ձախ  գաղափարների քարոզչության համար:

 

Սորոսի 37-ամյա ժառանգորդը The Wall Street Journal-ին հայտնել է, որ ավելի է ընդլայնելու  իր հոր քաղաքական նպատակները, բայց որդեգրելու է այլ սկզբունքներ, ինչպիսիք են քվեարկության ու հղիության վաղ ընդհատման իրավունքները, սեռային հավասարությունը:

 

«Ես ավելի հակված եմ քաղաքականությանը»,- իրեն համեմատելով  հոր հետ՝ ասել է Ալեքսը: Մեկ տարուց փոքր-ինչ ավելի ժամանակահատվածում նա արդեն 14 անգամ այցելել է Սպիտակ տուն եւ հանդիպել ազդեցիկ դեմոկրատների հետ:

 

Սորոսի «Բաց հասարակության» ոչ առեւտրային հիմնադրամը տարեկան մոտ 1,5 միլիարդ դոլար է ուղղում խմբերին, «որոնք աջակցում են մարդու իրավունքներին ամբողջ աշխարհում եւ ֆինանսավորում են տարբեր համալսարաններ», փոխանցում է պարբերականը:

 

Դեկտեմբերին հիմնադրամի խորհուրդը Ալեքսին ընտրեց նախագահ:

 

Այժմ նա ղեկավարում է հիմնադրամի քաղաքական գործունեությունը եւ հանդիսանում է ընտանիքի միակ անդամը ներդրումային հանձնաժողովում, որը վերահսկում է Սորոսի հիմնադրամի կառավարումը, հսկում հիմնադրամին ֆինանսական ներարկումները:

 

The Wall Street Journal-ին պատմելով իր նպատակների մասին, Ալեքսը հայտարարել է, որ իրեն անհանգստացնում է հանրապետական ​​Դոնալդ Թրամփի Սպիտակ տուն վերադառնալու հնարավորությունը, ապա հավելել, որ իր ընտանիքը մեծ ներդրում կունենա 2024-ի նախագահական ընտրություններում դեմոկրատներին աջակցելու գործում։ 

 

Վերջերս Սորոսի անունը շոշափվել է այն սկանդալային պատմության մեջ, որը կապված է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին առաջադրված մեղադրանքների հետ:

Թրամփը Սորոսին մեղադրում է Մանհեթենի շրջանային  դատախազ Էլվին Բրեգին ֆինանսավորելու մեջ եւ ենթադրում, որ նա է մեղավոր այն գործի հարուցման համար, որով ինքը մեղադրվում է մեծահասակների ֆիլմերի աստղ Սթորմի Դենիելսին լռության դիմաց 130 հազար դոլար վճարելու համար:

Ջորջ Սորոս Սորոսի հիմնադրամ Աշխարհում

COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
Չնայած առևտրի ամբողջական արգելքին՝ Թուրքիան շարունակում է ադրբեջանական նավթ մատակարարել Իսրայելին
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողումч «սահմանազատում» Կիրանցում
Եթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Ճապոնիան և Գերմանիան առաջին համատեղ ցամաքային զnրավարժությունները կարող են անցկացնել 2025 թվականին
Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. ՌԴ նախագահի oգնական
Times of Israel. Իսրայելի պաշտպանության բանակը սկսում է պաղեստինցիներին կոչ անել տարհանվել Ռաֆահից
Ռուսաստանը խարկովյան ուղղությամբ խմբավորում է կազմավորում. ISW
Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
ԱՄՆ-ը մտահոգ է Ռաֆահ ներխուժելու Իսրայելի ծրագրերից. Բայդեն
Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ավելին
Ավելին