f

Անկախ

Սա խայտառակություն է. փաստաբանը հաղորդում է ներկայացրել ԲԴԽ նախագահի հետ կապված սկանդալին հրապարակման կապակցությամբ


Փաստաբան, Երեւանի նախկին դատախազ  Րաֆֆի Ասլանյանը օրերս ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի մասնկացությամբ տեղի ունեցած մամուլում տարածված տեղեկատվության բովանդակությամբ պայմանավորված դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ քրեական վարույթ նախաձեռնելու և տեղի ունեցածի հանգամանքները պարզելու նպատակահարմարության հարցը լուծելու խնդրանքով։

NEWS.am-ի հետ զրույցում փաստաբանն ասաց, որ ըստ մամուլում տարածված տեղեկատվության, նկարագրվածը  ենթադրյալ ծանր հանցագործության հատկանիշներ է պարունակում:

Հիշեցնենք, որ 168.am կայքում տեղեկատվություն հրապարակվեց առ այն, որ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը իր մոտ է հրավիրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի մի շարք դատավորների, քվեաթերթիկներ է բաժանել և առաջարկել է Դատարանի «ստվերային» նախագահ ընտրել, քանի որ ինքը չի կարողանում աշխատել Վերաքննիչ դատարանի նախագահ, Մխիթար Պապոյանի հետ:

«Պարոն Անդրեասյանին վերագրվում է իր պաշտոնական գործառույթներից բխող հանցագործության  կատարում: Հետեւաբար ես ինքս որպես իրավաբան գտնում եմ, որ կոնկրետ տվյալ հոդվածի բովանդակությանը պետք է տրվի քրեաիրավական գնահատաական, իհարկե, վարույթն իրականացնող մարմինները, քրեական հետապնդման մարմինները իրավասու են նաեւ սեփական նախաձեռնությամբ դա համարել որպես քրեական վարույթ  նախաձեռնելու առիթ, բայց այնտեղ իրենց իրավունքը հայոցողական է. կարող են համարել, կարող են՝ չհամարել՝ ի տարբերություն նախկին օրենսդրության: Այդ պատճառով ես ուղարկել եմ իրենց եւ  ներկայացրել եմ, որ կա հանցակազմ, ըստ էության, հաղորդում  եմ ներկայացրել, հիմքում դնելով այդ տեղեկատվությունը, որ սա պետք է քրեաիրավական գնահատականի արժանանա, ընդ որում տեղեկատվության հանգանմանքների ստուգումը, դրա հերքումը կամ հաստատումը իրավապահ մարմինների համար նաեւ մասնագիտական արժանապատվության հարց է»,- ասաց նա:

Որպես իրավաբան՝ Ասլանյանը անդրադառնալով մամուլում տարածված ԲԴԽ նախագահի մասնկցությամբ այդ տեղեկատվությանը, ասաց որ դեռ ուշքի չի գալիս, չի պատկերացնում որ նման բան կարող էր պատահել նույնիսկ աֆրիկյան որեւէ երկրում:

«Եթե այսպիսի քայլի պետք է գնա որեւէ պաշտոնատար անձ, քվեաթերիկներ բաժանելով, ներքին քվերակություններ կազմակերպելով, դատարանի նախագահին ալընտրանքներ փնտրելով, այս պարագայում  պետք է կասկածի տակ դնել նմա  մարդու մեղսունակությունը: Ես դեռ այս պահին դեռ ուզում եմ ձեռնպահ մնալ դրան հավատալուց, չնայած լրատվամիջոցը առանց հավաստի ինֆորմացիա նման հրապարակում չէր անի, դրա համար թող իրավապահ մարմինները ստուգեն:

Սա խայտառակություն է մի այլ աստիճանի, այսպիսի բան մենք նույնիսկ աֆրիկյան որեւէ երկրում չենք հանդիպի, ուր մնաց Եվրոխորհրդի անդամ, Եվրոպական իրավունքի, ՄԻԵԴ իրավունքի գերակայությունն ընդունող երկրում»,- նշեց նա:

Րաֆֆի Ասլանյան Կարեն Անդրեասյան ԲԴԽ Հայաստան

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին