f

Անկախ

Անկախ նրանից, թե ով էր հանցագործը, մարդիկ գիտեին, որ ձուկը գլխից է հոտած


Նախկինում' Սերժ Սարգսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի կառավարման ժամանակ, երբ մի պաշտոնյա մի օրինախախտում էր անում, երբ հարկայինի մի աշխատող կաշառք էր պահանջում, երբ իշխանական մի պատգամավոր մի հիմար հայտարարություն էր անում, նույնիսկ երբ երբ մի գյուղապետ հրաժարվում էր տեղեկանք կամ պարարտանյութ տալ իր համագյուղացուն, միանգամից առաջ էր գալիս մեղադրանք, թե ձուկը գլխից է հոտում, թե առանց երկրի ղեկավարի իմանալու և թելադրանքի ոչ մի բան չի լինում։ Փոքր խանութների տերերը նույնիսկ վստահեցնում էին, թե իրենցից կաշառք ուզող հարկայինի շարքային աշխատողները տանում էդ փողը անձամբ կիսվում են նախագահի հետ։

Բանը հասել էր նրան, որ դաշտից հոգնած տուն եկած գյուղացուն թվում էր, թե Սերժ Սարգսյանը իր եղբայր Սաշիկին ուղարկել է, որ գդալը վերցնի գա ու իր ափսեով բորշի հիսուն տոկոսն ուտի։

Նախկինում, այո, կային թալան, կոռուպցիա ու էլի շատ վատ երևույթներ, որոնց համար միշտ մեղավոր էր երկրի ղեկավարը։ Անկախ նրանից, թե ով էր հանցագործը, մարդիկ գիտեին, որ ձուկը գլխից է հոտած։

Հիմա, երբ ձուկը գլխից ոչ միայն հոտած է, այլև նեխել է, ու գարշահոտությունը տարածվել է երկրով մեկ, երբ վարչապետի ընտանիքը զբաղվում է պետական ռեկետով' գործարարներին ստիպելով ամեն ամիս մուծվել իրենց։ Երբ վարչապետի անձնական օգտագործման պատգամավորները ամեն բան վայրահաչում են, կոչ անում զոհել ազգի մի մասը հանուն նրա, որ իրենք թշնամու հետ քիրվայություն անեն։ Երբ իշխանության պատգամավոր ու պաշտոնյա են նշանակվում որքան հիմար, այնքան լավ սկզբունքով, միայն թե նիկոլալեզ լինի։

Երբ իշխանության հաստագլուխ պատգամավորը փողոցում հարձակվում է կարտոֆիլ վաճառող հասարակ գյուղացու վրա, փչացնում նրա ապրուստի միակ միջոցը, ինչից հետո ոստիկանությունը ձերբակալում է տուժած գյուղացուն։

Երբ իշխանալեզ պաշտոնյան գազ է փչում Նիկոլին քննադատող հայ պատանու աչքերի մեջ ու մահակով հարվածում գլխին։

Երբ ԱԺ նախագահը փողոցում մարդկանց աչքի առաջ անամոթաբար թքում է ուրիշի վրա ու հայհոյում։

Երբ երկրի վարչապետի մասնակցությամբ վրաերթի է ենթարկվում ու սպանվում երիտասարդ հղի կին։

Երբ վարչապետը ցինիկաբար հայտարարում է, թե թշնամու հետ պայմանավորվել է հանձնել ամբողջ Արցախը և Հայաստանի մի մասը։

Երբ գիշեր-ցերեկ չարչարվող մանկավարժը ստանում է չնչին աշխատավարձ, իսկ կիսագրագետ պարեկներին տալիս են մոտ կես միլիոն, քննիչներին ու դատախազներին մեկ միլիոն, նախարարներին մեկուկես միլիոնից ավելի աշխատավարձ։

Այսպիսի կեղտոտ ու անբարո իրականության մեջ ամեն ինչ արվում է, որ Նիկոլի անունը կույս մնա։ Իբր ինքը հարիֆ է, կողքի մարդիկ են օգտվում առիթից ու հոշոտում երկիրը։

Տիգրանաշենի մի բնակիչ, ում տունը Նիկոլը խոստացել է տալ թուրքին, օրերս ինձ հարցնում էր' ինչու եք կենտրոնացել միայն Նիկոլի վրա, գուցե իր ենթակաները սխալ են զեկուցում, գուցե կողքինները ամեն հանցանք ու դավաճանություն անում են իր անունից, գուցե Նիկոլը չի հասկանում, որ կործանում է երկիրը, գուցե պետք է օգնենք իրեն, որ ճիշտ ճանապարհի վրա գա։

Ասենք թե այդպես է, բա ինչո՞ւ նույն գուցե-ները չէին հնչում նախկին իշխանության ժամանակ։

Նաիրի Հոխիկյան ՖԲ Գրառում Հայաստան

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին