f

Անկախ

Տիկին Գայանեն բռնաճնշումների զոհ է․ Կարեն Վրթանեսյան


Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Քիչ առաջ «Աշոծիկի գործով» դատվող տիկին Գայանեն ընդունեց «մեղքը», դատապարտվեց 4 տարվա պայմանական ազատազարկման և կարող է վերջապես գնալ տուն։
Մի քանի կարևոր կետ...
Նախ՝ ակնհայտ է, որ «մեղքը» ընդունել է նիկոլական ռեժիմի ու նաև իր ընտանիքի որոշ անդամների շատ ուժեղ ճնշման տակ։ Փաստաբաններից հրաժարվել ստիպելը հենց այն բանի համար էր, որ գրեթե հնարավորություն չունենա այլ կարծիք լսելու։ Ակնհայտ է, որ շատ ակտիվ ձևով իր հետ «աշխատել են»։ Ըստ էության, սա ևս մեկ անգամ հաստատում է, որ թեպետ նիկոլական ռեժիմը «հեփիենդ» բեմադրեց դատարանում, բայց տիկին Գայանեն բռնաճնշումների զոհ է։
Անցյալ անգամ մեկ օրվա մեջ նախ իրեն ազատելու մասին հայտարարելը, իսկ ժամեր անց 1,5 ամսով լրացուցիչ կալանավորելը հենց այդ բռնաճնշումների հանգուցային մասն էր, որով սկզբից հույս տվեցին, հետո out of nowhere մի հատ էլ հարվածեցին կնոջը։
Երկրորդը՝ սա ակնհայտորեն ցուցադրական ակցիա է, զոհվածների մյուս ծնողներից շատերին վախեցնելու և լռեցնելու համար։
Երրորդը՝ հերթական անգամ ականատես ենք ընդդիմադիր և ազգային ուժերի անպատրաստությանը։ Կարելի էր, էլի, 5 տարում ստեղծել համակարգ ռեժիմի զոհերին լայնամասշտաբ հանրային աջակցություն ստեղծելու։ Կարելի էր ու պիտի ստեղծվեր ակտիվիստներին մարզելու համակարգ, որպեսզի բանտում հայտնվելուն մարդիկ պատրատ լինեին (այս ամենի համար կան դասընթացներ, դասագրքեր, ձեռնարկներ և, ի վերջո, մասնագետներ)։ Հիմա էլ ուշ չի դա անելը։ Ու պետք է արվի, եթե ցանկանում եք, որ մարդիկ չվախենան փողոց դուրս գալ և բողոքել։
Եւս մեկ՝ և ամենակարևոր բանի մասին գրել է Nare Simonyanը, իր գրառման հղումը կդնեմ մեկնաբանությամբ։

Հայաստան Կարեն Վրթանեսյան ՖԲ Գրառում

COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
Չնայած առևտրի ամբողջական արգելքին՝ Թուրքիան շարունակում է ադրբեջանական նավթ մատակարարել Իսրայելին
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողումч «սահմանազատում» Կիրանցում
Եթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Ճապոնիան և Գերմանիան առաջին համատեղ ցամաքային զnրավարժությունները կարող են անցկացնել 2025 թվականին
Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. ՌԴ նախագահի oգնական
Times of Israel. Իսրայելի պաշտպանության բանակը սկսում է պաղեստինցիներին կոչ անել տարհանվել Ռաֆահից
Ռուսաստանը խարկովյան ուղղությամբ խմբավորում է կազմավորում. ISW
Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
ԱՄՆ-ը մտահոգ է Ռաֆահ ներխուժելու Իսրայելի ծրագրերից. Բայդեն
Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ավելին
Ավելին