f

Անկախ

«Հայերն իրենց հետքը թողեցին Vogue-ում»․ Իրինա Դանիելյանը՝ իտալական Vogue-ի էջերին ու Dior Beauty-ի հոլովակում


Թատրոնի եւ կինոյի դերասանուհի Իրինա Դանիելյանը հայտնվել է իտալական Vogue-ի հատուկ՝ «Թատրոնի վերածնունդը նորաձեւության մեջ»  նախագծի էջերին։ Նախագծի հեղինակը դիզայներ Մերի Գրիգորյանն է, որի մտահաղացմամբ էլ ֆոտոշարքում հայկական թատրոնը խորհրդանշվել է հենց Իրինա Դանիելյանի կերպարով։ 

NEWS.am STYLE-ը հանդիպել է Իրինա Դանիելյանին եւ Մերի Գրիգորյանին, զրուցել Vogue-ի հետ համագործակցության, ֆոտոշարքից հետո ունեցած ձեռքբերումների եւ իրենց համատեղ ծրագրերի մասին։

Untitled_Artwork 2.png (2.33 MB)

Համագործակցությամբ, հատկապես, ոգեւորված Մերին նշում է՝ Իրինա Դանիելյանին հետեւել ու համակրել է դեռ մանկուց։ Երբ Vogue-ին առաջարկել է ներկայացնել թատրոնի թեմայով հայկական ֆոտոշարք, առաջինը, ում մասին մտածել է, եղել է Իրինա Դանիելյանը, որի հետ, նույնիսկ, անձամբ ծանոթ չի եղել։ 

«Նախագիծը սկսվեց շատ պատահական։ Իմ սերը թատրոնի հանդեպ շատ մեծ է, եւ ես որոշեցի, որ կարելի է գծագրել մի զգեստ, որն ամբողջությամբ ցույց կտար թատրոնը։ Բնականաբար, ֆոտոշարքում պետք է նկարահանվեր ոչ թե մոդել, այլ դերասանուհի։ Սքեթչը գծվեց, ամեն ինչ մշակվեց ու գաղափարն ուղարկեցինք Vogue-ի գրասենյակ։ Ես, միանշանակ, գիտեի, որ ցանկանում էի, որ մոդելը լիներ հայ եւ պարտադիր՝ դերասանուհի։ Ես հենց սկզբից մի հոգու էի պատկերացնում այս դերում՝ Իրինա Դանիելյանին։ Հավաքեցի նրա բոլոր լուսանկարներն ու ուղարկեցի նրանց։ Նրանք շատ հավանեցին, որովհետեւ Իրինան շատ տարբերվող է։ Ինձ պատասխանեցին, որ նրա դեմքը հենց այն է, ինչ իրենք փնտրում էին»,-ասում է դիզայները։ 

IMGL6610.png (1.87 MB)

Իրինա Դանիելյանը հիշում է՝ առաջին անգամ իր հետ կապվել է ոչ թե Մերին, այլ նրա մայրիկը։ 16-ամյա դիզայները կարծել է՝ հայտնի դերասանուհին իր առաջարկին լուրջ չի մոտենա։ 

«Երբ առաջարկը ստացա, ես Միացյալ Նահանգներում էի։ Քանի որ Մերին շատ երիտասարդ է՝ 16 տարեկան, նա ենթադրել էր, որ ես իրեն լուրջ չէի ընդունելու։ Ինձ սկզբում զանգահարել է Մերիի մայրը՝ Քրիստինան։ Պատմեց դստեր նախագծի մասին ու հարցրեց՝ արդյոք կհամաձայնվե՞մ մասնակիցը լինել այդ գաղափարի։ Ես էլ, բնականաբար, համաձայնվեցի։ Ավելի ուշ Մերին ինձ զանգահարեց, ներկայացրեց միտքը, նշանակեցինք վերջնաժամկետներն ու ընտրեցինք կերպարը։ Զգեստը խորհրդանշում էր թատրոնի վարագույրը։ Նկարահանումը տեղի է ունեցել Պարոնյանի անվան թատրոնում»։

IMGL6753.png (2.83 MB)

Մերիի խոսքով՝ իր առաջարկը համընկել է աշխարհահռչակ դերասանուհի Քեյթ Բլանշեթի՝ թատրոն վերադսառնալու շրջանի հետ, ինչն էլ, գուցե, առիթ է դարձել, որ իր նախագիծը հավանության արժանանա Vogue-ի կողմից․  

«Վերջնաժամկետն արդեն մոտ էր, ամեն բան շատ արագ ստացվեց, ու այդպես էլ արագ հայտնվեցինք Vogue-ում։ Լուսանկարները բավական շատ էին, նրանք ամսագրի համար ընտրեցին 3-ը, որոնք ամենահամապատասխանն էին։ Մեր նախագիծը համընկավ Քեյթ Բշանշեթի թատրոն վերադառնալու հետ, ու թատրոնի թեման շատ արդիական դարձավ տարբեր ամսագրերում»։

Մերին Vogue-ի հետ առաջին անգամ չի համագործակցում, բայց սա առաջին դեպքն էր, երբ մոդելի ընտրությունը վստահել էին իրեն։

IMGL6753 2.png (4.48 MB)

«Իտալական շատ կայքեր նշել էին, որ հայերն իրենց հետքը թողեցին Vogue-ում։ Նման դեպք դեռ չէր եղել, որ տվյալ ամսագրին ներկայացված կոնտենտն ամբողջությամբ արված լիներ Հայաստանում․ եւ դերասանուհին էր հայ, եւ լուսանկարիչը (alien-photo) եւ ընթացքն էր այստեղ արվել։ Անմիջապես ֆոտոշարքից հետո մեզ թույլ տվեցին, որ Իրինան գրանցվի Vogue-ում՝ որպես մոդել, ինչի արդյունքում առաջարկ ստացանք նաեւ նկարհանելու Dior Beauty-ի համար հոլովակ»։
 

Վերջին շրջանի իր ձեռքբերումների մասին Իրինա Դանիելյանը համեստորեն է խոսում, բայց նշում է՝ իր լուսանկարները հայտնի ամսագրում տեսնելը հաճելի էր։ Անդրադառնալով իրենց առաջիկա ծրագրերին՝ դերասանուհին հավելոց․

IMGL6421.png (1.14 MB)

«Ամսագրի էջում արդեն կամ, ինչը շատ հաճելի է։ Ինչպես Մերին է ասում՝ Vogue-ում էջ ունենալը նման է համալսարան ընդունվելուն․ դա, գուցե, հեշտ լինի, բայց սովորելը՝ դժվար։ Այնպես որ՝ «պետք է սովորենք ու ավարտենք»։ Աշխատում ենք այդ ուղղությամբ։ Այսօր արդեն հանդիպել ենք ու պայմանավորվել մեր հաջորդ նկարահանումների մասին»։

Իրինա Դանիելյան Vogue ամսագիր Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին