f

Անկախ

Բանակցությունների հետաձգումը կարող է նշանակել՝ Բաքուն չունի որոշումներ առանցքային մի շարք հարցերի վերաբերյալ. փորձագետ


Այս պահին Միացյալ Նահանգները չի կարող հստակ ամսաթիվ նշել, թե երբ է կայանալու Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների հաջորդ փուլը՝ Վաշինգտոնում նախատեսված հայ-ադրբեջանական բանակցությունների հետաձգման վերաբերյալ «Ամերիկայի Ձայնի» հայկական ծառայության հարցմանն ի պատասխան հայտնել են ԱՄՆ պետքարտուղարությունից։

Պետքարտուղարությունից հավելել են, որ Վաշինգտոնը «իր գոհունակությունն է հայտնում Հայաստանի և Ադրբեջանի միջև տարբեր վայրերում ընթացող բանակցությունների, այդ թվում՝ վերջերս Քիշնևում կայացած [երկու երկրների] առաջնորդների հանդիպման առնչությամբ»:

«Ակնկալում ենք հյուրընկալել բանակցությունների ևս մեկ փուլ, քանի որ կողմերը շարունակում են հետամուտ լինել Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղ ապագային: Խնդիրների կարգավորման, տևական և արժանապատիվ խաղաղության հասնելու բանալին ուղիղ երկխոսությունն է»,- ասված է ԱՄՆ պետքարտողարության պատասխանում:

Նշենք, որ Հայաստանի արտգործնախարարությունը հայտնել է, որ հաջորդ շաբաթ Վաշինգտոնում նախատեսված հայ-ադրբեջանական բանակցությունները հետաձգվել են։

«Տեղեկացնում ենք, որ ադրբեջանական կողմի խնդրանքով մյուս շաբաթ Վաշինգտոնում նախատեսվող քննարկումների հերթական փուլը հետաձգվում է: Հանդիպման նոր ժամկետների վերաբերյալ հանրությունը պատշաճ կերպով կտեղեկացվի»,- գրել է արտգործնախարարության մամլո խոսնակը:

Ըստ «Ազատություն» ռադիոկայանի, Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն փոխանցել է, թե այժմ ընթանում են քննարկումներ՝ նոր ժամկետների շուրջ: «Հուսով ենք, որ այդ հանդիպումը տեղի կունենա մոտ ժամանակներս»,- ասել է նա:

Հարավային Կովկասի հարցերով Միջազգային ճգնաժամային խմբի ավագ վերլուծաբան Օլեսյա Վարդանյանն «Ամերիկայի Ձայնի» հայկական ծառայության հարցմանն արձագանքել է, թե «տարբեր մակարդակներում և մայրաքաղաքներում տեղի ունեցած բանակցությունների մի քանի փուլից հետո, քննարկումները թևակոխել են վճռական մի շրջան, երբ պետք է կայացվեն կարևոր որոշումներ՝ խաղաղության ապագա համաձայնագրի կարևոր մասերի, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի հայերի ապագայի և հայ-ադրբեջանական սահմանների սահմանազատման գործընթացի վերաբերյալ»:

Վերլուծաբանի կարծիքով, բանակցությունները հետաձգելու Բաքվի խնդրանքը, հավանաբար, վկայում է, որ Ադրբեջանը դեռևս չի կողմնորոշվել կարևոր այս հարցերի առնչությամբ։
«Այժմ՝ շատ կարևոր է շարունակել բանակցությունները բոլոր կողմերի հետ: Հուսով ենք, Վաշինգտոնը կշարունակի այդ անել՝ իր եվրոպացի գործընկերների հետ»,- ընդգծել է Վարդանյանը:

Իր հերթին, Միացյալ Նահանգների խաղաղության ինստիտուտի Ռուսաստանի և Եվրոպայի գծով ծրագրերի տնօրենի պաշտոնակատար Հեդեր Էշբին «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում ևս կարևորել է ԱՄՆ-ի և ԵՄ-ի ակտիվ ներգրավվածությունը խնդրի կարգավորմանը: Իր գրավոր պատասխանում Էշբին ընդգծում է․ «Մինսկի խմբի փլուզումից ու, մասնավորապես, Ռուսաստանի կողմից Ուկրաինա լայնածավալ ներխուժումից հետո, խաղաղ բանակցությունների համար չափազանց կարևոր է, որ լինեն վստահելի և ակտիվ միջնորդներ, որոնք կարող են սեղանի շուրջ նստեցնել Հայաստանի և Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաներին՝ զգայուն հարցեր քննարկելու համար»:

Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ի միջնորդությամբ խաղաղ բանակցությունների հաջորդ փուլում ուշադրությունը կենտրոնացած է լինելու երկու հիմնական ոլորտներին: Առաջինը՝ Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն է ու Բաքվի կողմից ղարաբաղահայությանն անվտանգության երաշխիքներ տրամադրելու ծրագրերը:

Ըստ նրա՝ «Դա կօգնի Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում վստահություն ստեղծելուն»:

Մյուս ոլորտը, ըստ վերլուծաբանի, Ադրբեջանը Նախիջևանի հետ կապող տրանսպորտային միջանցքի շուրջ քննարկումներն են:

«Ռուսաստանը և Իրանը երկուսն էլ շահեր ունեն այս միջանցքի հարցում և կփորձեն ազդեցություն ունենալ Հայաստանի և Ադրբեջանի վրա, որպեսզի համոզվեն, որ տրանսպորտային երթուղին չի հակասում նրանց շահերին տարածաշրջանում: Ռուսաստանի համար տրանսպորտային այս միջանցքն ավելի կարևոր է»,- պնդում է նա:

Վերլուծաբանի կարծիքով`բանակցությունները կարելի է համարել հաջողված, եթե կողմերը համաձայնության գան շարունակել հանդիպումները բարձր մակարդակում, ավելի լավ ընկալեն միմյանց դիրքորոշումները և բարդ հարցերի շուրջ արձանագրեն առաջընթաց քննարկումների ընթացքում:

Հիշեցնենք, որ պաշտոնական Երևանն ու Բաքուն «միջանցք» եզրի շուրջ ունեն տարբեր մոտեցումներ։ Եթե Բաքուն շարունակաբար օգտագործում է «միջանցք» եզրը Ադրբեջանից Նախիջևան կապող ուղու մասին խոսելիս, այն կոչելով «Զանգեզուրի միջանցք», ապա պաշտոնական Երևանը բազմիցս հայտարարել է, որ միջանցքային տրամաբանությունը անընդունելի է, և Հայաստանը իր տարածքով անցնող որևէ միջանցք չի պատրաստվում տրամադրել:

Հայաստան ՀՀ ԱԳՆ Արարատ Միրզոյան

Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ավելին
Ավելին