Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում. Վերջին մեկ օրվա ընթացքում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։ Այս մասին ասված է հունիսի 8-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղապահ կոնտինգենտի գործունեության վերաբերյալ Ռուսաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվական տեղեկագրում։
Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով։
Ռուս խաղաղապահների ավտոմեքենաներով ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ է հասցվել 289,6 տոննա մարդասիրական օգնություն։
Ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ։