f

Անկախ

Անհավանական հաղթանակների ու փորձությունների շրջան․ աստղագուշակ ամառվա համար՝ ըստ համաստեղության նշանների


Հունիսի 4-ի լիալուսինը գտնվելու է Աղեղնավորի համաստեղության տիրույթում, ինչն էլ կորոշի առաջիկա ամռան տրամադրությունը։ Մի շարք համաստեղությունների ներկայացուցիչներ հաճելի իրադարձությունների մասնակիցը կդառնան, ինչն էլ իր ազդեցությունը կունենա նրանց մոտակա ապագայի վրա։ Պատրաստ եղեք այն բանին, որ արդյունքը միայն ձեզնից չի կախված։ Սովորեք աշխատել թիմում և համաձայնության գալ երկրորդ կեսի հետ, որպեսզի կրկնապատկեք հաջողությունը։

Հունիսի երկրորդ կեսին տրամադրությունը կարող են փչացնել նահանջող Նեպտունը և Սատուրնը։ Վրա կհասնի գաղտնիքների և հիմնարար որոշումների կայացման պահը։ Ցանկացած սխալ, որ կգործեք հունիսի 17-ից մինչև օգոստոսի վերջն ընկած ժամանակահատվածում, կդրսևորվի միայն 2024 թվականին։

Երկրորդ կեսի հետ խնդիրներ կարող են առաջանալ հուլիսի 23-ից հետո, երբ Վեներան սկսի նահանջել։ Այս պահից սկսեք ավելի շատ ուշադրություն հատկացնել Ձեր կողակցին ու մի խնայեք նվերների վրա։  Այս շրջանում հնարավոր է նաև ծախսերի ավելացում, բայց այնպիսի բաների վրա, որոնք ուրախություն չեն բերի։

Իսկ օգոստոսի 1-ից դժվար կլինի համաձայնության գալը, քանի որ բոլորի վրա իր ազդեցությունը կունենա նահանջող Մերկուրին։

Այժմ ներկայացնենք, թե ինչ է սպասվում համաստեղություններից յուրաքանչյուրին առաջիկա ամռանը։

Խոյ

Խոյերի համար ամառը հաճելի անակնկալներ է պատրաստել։ Համաստեղության այս նշանի ներկայացուցիչներին սպասվում են հանդիպումներ և գործնական բանակցություններ, որոնց արդյունքում կարևորագույն որոշումներ կկայացվեն։ Տիեզերքը հույս ունի, որ իր աջակցությամբ Խոյերն այս ամառ կկարողանան փոխել իրենց կյանքը 180 աստիճանով։

Ցուլ

Համաստեղության այս նշանի ներկայացուցիչներն առաջիկա երեք ամիսներին ստիպված կլինեն զիջումների և զոհողությունների գնալ։ Օրինակ՝ սիրահարված Ցուլերը ստիպված կլինեն ընտրել կարիերայի և երկրորդ կեսի միջև։ Ինչ էլ ընտրեք, Ձեզ հաջողություն է սպասվում։ Բայց ամեն դեպքում ընտրելիս ավելի լավ է նախապատվությունը տաք սիրուն և ընտանիքին, քանի որ Ձեզ համար սերն ավելի կարևոր է։

Երկվորյակներ

Ամռան առաջին կեսն համաստեղության այս նշանի ներկայացուցիչները հակված կլինեն ալարկոտության ու հուսալքության: Սակայն հուլիսից սկսած Երկվորյակները ստիպված կլինեն իրենց հավաքել, որպեսզի բաց չթողնեն իրենց ապագան վերափոխելու բացառիկ հնարավորությունը։ Աստղերը խորհուրդ են տալիս կենտրոնանալ կարիերայի վրա, հենց այս ոլորտում են սպասվում առաջին հաջողությունները։ Իսկ ֆինանսների ավելացման և ռոմանտիկ արկածների հույս կարող եք ունենալ օգոստոսի երկրորդ կեսին։

Խեցգետին

Խեցգետիններն առաջիկա ամռան ընթացքում ստիպված են լինելու մի շարք ընտրություններ կատարել։ Բայց ցանկացած կարևոր որոշմանը կհաջորդի նյարդային անհանգստությունը։ Համաստեղության այս նշանի ներկայացուցիչների համար ցանկալի է մի պահ կանգ առնել, լավ ծանր ու թեթև անել ու սառը դատողությամբ եզրակացություններ կատարել։ Խեցգետիններին պետք կլինի նաև մոտիվացիայի լրացուցիչ աղբյուր գտել, որպեսզի կարողանան ավելի արագ հաղթահարել ընթացիկ խնդիրները։

Առյուծ

Առյուծների համար ամառը շատ արդյունավետ կլինի։ Համաստեղության այս նշանի ներկայացուցիչները կկարողանան ֆինանսների հետ կապված մի քանի խնդիր միանգամից լուծել։ Հնարավոր է նաև բարելավում անձնական հարաբերություններում։ Առյուծները կարծես միանգամից կդադարեն վիճել իրենց երկրորդ կեսի հետ և կսկսեն միմյանց ավելի լավ հասկանալ։  Մտածեք ներդրումների  հնարավոր տարբերակների մասին, քանի որ աշխատած գումարներն ավելի արդյունավետ կլինի միանգամից գործի մեջ ներդնել։

Կույս

Այս ամռանը Կույսերը կուզենան ավելի շատ ժամանակ անցկացնել հարազատների հետ։ Ճիշտ որոշում է, սակայն կարևոր է հավասարակշռությունը պահելը, այլապես կտուժի կարիերան, ինչի հետևանքով ֆինանսների պակաս կզգաք։ Հունիսին ավելի լավ է խնայողության ռեժիմով ապրել ու հնարավորինս շատ գումար հետ գցել։ Իսկ պատճառն այն է, որ ամռան ավարտին զգալի ֆինանսական միջոցների կարիք կզգաք։

Կշեռք

Կշեռքներն այս ամռանը երջանկությունից «յոթերորդ երկնքում» կգտնվեն, քանի որ կկարողանան հասնել նրան, ինչի մասին վաղուց երազում էին։ Բայց դեռ վաղ է թուլանալ։ Կարևոր է, որ նախաձեռնողականություն ցուցաբերեք և աշխատանքում, և անձնական կյանքում։ Ամռանը Տիեզերքին ապացուցեք, որ պատրաստ եք պատասխանատվություն ստանձնել Ձեր ցանկացած որոշման համար, և վայելեք արդյունքը։

Կարիճ

Կարիճների համար ամռան առաջին ամիսը փորձությունների շրջան կլինի։ Կունենանք խնդիրներ կապված  փողի հետ  և գործընկերների հետ հարաբերություններում։ Կարևոր է սադրանքներին չտրվել ու պահպանել դեմքը։ Միայն այսպես կկարողանաք իրավիճակից հաղթող դուրս գալ։ Իսկ հուլիսին և օգոստոսին համաստեղության այս նշանի ներկայացուցիչներին սպասվում են հաճելի անակնկալներ։

Աղեղնավոր

Ողջ հունիսի ընթացքում հաջողությունը կուղեկցի Աղեղնավորներին։ Կարևոր է հիշել, որ հանգամանքների հաջողակ համադրությունը, որի ականատեսը կլինեք ամռան առաջին ամսվա ընթացքում, որոշակի կանխավճար է տիեզերական ուժերի կողմից, որի համար հետո դեռ պետք է վճարեք։ Ուստի հունիսի կեսից սկսեք մտածել եկամուտների ավելացման, կարիերայի աճի մասին։ Իսկ եթե միայնակ եք, փորձեք մինչև օգոստոսը շտկել իրավիճակը։

Այծեղջյուր

Համաստեղության այս նշանի ներկայացուցիչները մինչ այս «կիսվել են» մի քանի գործերի միջև։ Ժամանակն է Ձեր մասին մտածելու։ Սկսեք ապրել Ձեր հաճույքի համար։ Մի խնայեք Ձեր վրա, ծախսեք այնպես, կարծես վերջին անգամն եք ծախսում։ Մի քիչ եսասեր եղեք, Դուք դա վաստակել եք։ Իսկ օգոստոսից էլի ստիպված կլինեք ծանր աշխատել ու ուրիշների խնդիրները լուծել։  

Ջրհոս

Հունիսի սկզբին Ջրհոսներն իրենց ուժերի վրա կսկսեն կասկածել։ Ստիպված կլինեք գործել՝ առաջնորդվելով ներքին ձայնով և անհանգստությամբ կսպասեք արդյունքներին։ Բայց այդ զգացողությունը շուտով կանցնի։ Արդեն հունիսի կեսից Ջրհոսները մոտիվացիայի նոր աղբյուր կգտնեն ու կզգան էներգիայի աճ։ Իսկ հաջողությունն իրեն սպասեցնել չի տա։ Հուլիսին և օգոստոսին աշխատեք լավ տրամադրություն ունենալ։ Այս պարագայում մինչև աշուն կկարողանաք իրագործել այս տարվա համար սահմանված նպատակների մեծ մասը։

Ձկներ

Ամռան առաջին կեսին Ձկները որոշակի դժվարությունների դեմ կառնեն։ Եթե համաստեղության այս նշանի ներկայացուցիչներն իրենց լավագույն կողմից դրսևորեն, Տիեզերքը կանաչ լույս կվառի ու նվերներ կշռայլի։ Ձկներին սպասվում են հաճելի իրադարձություններ։ Սակայն պատրաստ եղեք, որ Ձեր աշխատանքի արդյունքը միայն Ձեզանից չի կախված լինելու։ Ուստի հենց այս պահից սկսեք վարպետանալ հռետորաբանության մեջ։

Աղբյուրը՝ https://7days.ru/

 

աստղագուշակ ամառ հորոսկոպ խմբագրի ընտրանի Ջրային նապաստակի տարի Սև ջրային ճագարի տարի

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին