f

Անկախ

Քննարկվել են «Կատարողական վարույթի մասին» նոր օրենքի նախագծի կարգավորումները


Գլխավոր հարկադիր կատարող Արսեն Մնացականյանը մարզային հանդիպումների շրջանակում այցելել է ՀԿԱԾ Արարատի և Վայոց ձորի մարզային բաժին։ Արտաշատում անցկացված աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են բաժնի աշխատանքի կազմակերպմանն առնչվող ու լուծում պահանջող ընթացիկ հարցեր։

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից հայտնում են, որ Արարատի և Վայոց ձորի մարզային բաժնի պետ Լևոն Դանիելյանը բաժնում շրջայցից հետո ներկայացրել է կատարողական վարույթների ցուցանիշները, կատարողական գործողությունների ընթացքում գույքագրված խնդիրները։

Քննարկվել են հանրային քննարկման դրված «Կատարողական վարույթի մասին» նոր օրենքի նախագծի հիմնադրույթները, կարգավորման շրջանակը, կատարողական առանձին խումբ վարույթների առանձնահատկությունները, ինչպես նաև կարգավորման ենթակա այլ հարցեր։

Կարևորվել են մարզային բաժնի թափուր հաստիքների համալրման, բաժնի և բաժանմունքների կահավորման ու նյութատեխնիկական հագեցվածության հետ կապված խնդիրները ևս։

Խորհրդակցության ավարտին Գլխավոր հարկադիր կատարողի կողմից տրվել են հանձնարարականներ տեսչական ստուգումների արդյունքներով արձանագրված բացթողումները վերացնելու, դրանք հետագայում բացառելու, կատարողական վարույթների պատշաճ իրականացումն ապահովելու ուղղությամբ։

Հայաստան ՀՀ գլխավոր հարկադիր կատարող

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին