f

Անկախ

Նոր պատժամիջոց Ռուսաստանի նկատմամբ. ի՞նչ հետևանքներ կարող են լինել Հայաստանի համար․ «Փաստ»


«Փաստ» օրաթերթը գրում է. Ըստ տեղեկությունների, Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի միջազգային կազմակերպությունը (FATF) որոշել է դադարեցնել Ռուսաստանի Դաշնության անդամակցությունը կամ, այլ կերպ ասած, ներառել «սև ցուցակում»: Փաստացի, Ուկրաինայի ճնշումների արդյունքում Ռուսաստանն այս տեսակետից կարող է հայտնվել Իրանի, Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության և Մյանմայի հետ նույն շարքում: Տնտեսագետների կարծիքով, սա կարող է Ռուսաստանի համար ծանր հետևանքներ ունենալ, այդ թվում՝ միջազգային առևտրի կաթվածահարում, մասնավոր անձանց՝ արտերկիր դրամական փոխանցումների արգելանք:

Սա համարվում է ավելի ծանր պատժամիջոց, քան նույնիսկ Ռուսաստանի անջատումը SWIFT համակարգից: «Փաստի» հետ զրույցում հայաստանյան տնտեսագետները նշում էին, որ FATF-ին Ռուսաստանի անդամակցության դադարեցումը կարող է ազդել նաև Հայաստանի տնտեսության վրա: Բանն այն է, որ անցյալ տարի դեպի Հայաստան տրանսֆերտները 2021 թ. համեմատ 2,5 անգամ աճել են: Ընդ որում, փոխանցումների առյուծի բաժինը՝ ընդհանուր 5,2 մլրդ դոլարից շուրջ 3,6 մլրդ դոլարը, կատարվել է Ռուսաստանի Դաշնությունից: Ավելին, այս ցուցանիշն էլ իր հերթին 2021-ի համեմատ աճել է ավելի քան 4 անգամ։

Բնականաբար, Ռուսաստանից մասնավոր անձանց՝ արտերկիր դրամական փոխանցումների արգելքը ծանր հարված կարող է լինել թե՛ Հայաստանի ազգաբնակչության համար, թե՛ Հայաստանի տնտեսության համար ընդհանրապես: Ըստ այդմ, օրվա իշխանությունների կողմից թմբկահարվող երկնիշ տնտեսական աճը կարող է պարզապես փլուզվել: Նշենք, որ հատկապես Արևմուտքում, մեղմ ասած, ժպիտով են վերաբերվում, օրինակ՝ 12,5 տոկոս աճին՝ ակնարկելով դրա կառուցվածքի՝ բացառապես արտաքին հիմքն ու ցանկացած պահի արտաքին գործոնների վրա իրենց ազդելու հնարավորություններն ու ցավալի հեռանկարները:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 06․ 06․ 23 թ համարում

պատժամիջոցներ Ռուսաստան Հայաստան

ՈՒՂԻՂ. Կիրանց չափագրողներ են եկել. լարված իրավիճակ
Ադրբեջանի Նախագահն իր երկրի տարածքի իրական չափը ոչ թե 86,6, այլ 100,000 քառ. կմ. է համարում
Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի Facebook-ի էջի ետնանկարում Իլհամ Ալիևին պատկանող հյուրանոցի լուսանկարն է. Ղազարյան
«Առաջին ալիք»-ի կայքէջից ջնջել են Ոսկեպարի մասին պատմող ֆիլմը․ Մարիաննա Փայտյան
Սոցիալական ցանցերում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո’չ էլ Սրբազանի հետ. հայտարարություն
Երևանում՝ դաշտամիջյան հատվածում, ծառից կախված հայտնաբերվել է տղամարդու մարմին
Բագրատ Սրբազանի Կիրանցից մեկնարկած քայլերթը հասնում է Սեւան քաղաք (ուղիղ)
Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Ավելին
Ավելին