f

Անկախ

Տալով հասել է Տիգրանաշենին, էգուց էլ՝ Երևանն է տալու. ըստ Փաշինյանի՝ միայն շուռնուխցին չպետք է իր կաշվի վրա զգա, ինչ է նշանակում բնակավայրի կեսը տալ թշնամուն. Հակոբ Արշակյան


«Իսկ ինչպե՞ս կարելի է մեկնաբանել Հայրենիքից կտոր – կտոր «ճանապարհներ» տալը թշնամուն և մի բան էլ ասել, թե՝ ոչինչ, այդ ճանապարհով չեք անցնի, մյուսով կգնաք։ Սա խայտառակություն է, այլ բան չեմ կարող ասել»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքի վարչական ղեկավար Հակոբ Արշակյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ հանդես եկող անձը երեկ Քիշինևի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, թե Տիգրանաշենի հանձնմամբ, հայկական կողմը մեծ խնդիրների առաջ չի կանգնելու և ավելացրել՝ չենք գնա մի ճանապարհով, կանցնենք մյուսով։

Փաշինյանական իրականության մեջ այսօրինակ խնդրի հետ, արդեն, բախված Շուռնուխի վարչական ղեկավարն ասում է՝ հավանաբար, ըստ Փաշինյանի, միայն Շուռնուխի բնակիչը չէ, որ իր կաշվի վրա պետք է զգա, թե ինչ է նշանակում գյուղի կեսը տալ թշնամուն, Հայաստանի այլ բնակավայրերի բնակիչներ, նույնպես, դա պետք է զգան ու հասկանան. «Ամեն դեպքում, սա ուղեղում չտեղավորվող բան է, ում, ինչ պետք է, Հայաստանից պոկում, տանում է, ի՞նչ ասեմ։ Էն, որ ասում են՝ աննախադեպ ճանապարհներ ենք սարքում…մեկը սարքում են՝ յոթը ճանապարհ տալիս թուրքին, սա է։ Էն գրունտավոյ ճանապարհը սարքեցին, բայց ի՞նչներիս էր դա պետք, եթե մենք մեր ճանապարհն ունեինք։ Հիմա ստացվում է, որ, օրինակ, Գորիս հասնելու համար գնում ենք Որոտան, ապա՝ Խոտ գյուղ, այդպես նախկին 28 կմ-ի փոխարեն 70 կմ եեք անցնում, 40 րոպեի փոխարեն՝ մեկուկես ժամում ենք տեղ հասնում»,- ասում է Արշակյանը:

Սակայն, ճանապարհային կամ տեխնիկական խնդիրներով չէ միայն, որ ծանրաբեռնվել է գյուղում ապրողների առօրյան՝ Գորիս – Կապան 21 կմ-անոց ճանապարհահատվածի հանձնումով։ Ըստ Հակոբ Արշակյանի, ստեղծված հոգեբանական խնդիրները շատ ավելի վտանգավոր և վնասակար են. «Գյուղում, նույնիսկ, այնպիսի ընտանիք կա, որտեղ տան անդամները հերթով են քնում, դնեվալնի կա, որ, հանկարծ, թուրքը չգա, չմտնի իր տուն ու երեխաներին չվնասի։ Սա միայն այդպիսի իրավիճակում հայտնված և զավակներ ունեցող մարդը կհասկանա, թե ի՞նչ է նշանակում գլուխը դնել բարձին, երբ գիտի՝ ճամփի տակին թուրքն է նստած։ Բառերով այս ամենը նկարագրելն, ուղղակի, անիմաստ է, ոչինչ չի տալու։ Տիգրանաշենի բնակիչները պետք է հասկանան, որ այստեղ խնդիրը միայն ճանապարհահատվածների տալ – չտալու մեջ չէ, սա գոյաբանական խնդիրներ առաջացնող իրավիճակ է, որին կարող են բախվել նաև իրենք»,- ասում է Հակոբ Արշակյանը և հավելում՝ որպես Շուռնուխի վարչական ղեկավար չի խոսում, այլ որպես հայ և ՀՀ քաղաքացի՝ տալիս է, տալով գալիս է, հասել է Տիգրանաշենին, էգուց էլ՝ Երևանն է տալու, ո՞վ է կասկածում կամ ի՞նչ են մտածում Երևանում ապրողները։ Եթե 2021-ին Շուռնուխն իրենցից շատ հեռու և անհասանելի էր թվում, արդեն 2023-ին՝ Տիգրանաշենը շատ ու շատ ավելի է մոտ է …

Հակոբ Արշակյան Շուռնուխ գյուղ Տիգրանաշեն Նիկոլ Փաշինյան Հայաստան

Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ուկրաինայի գոյությունը կախված է մեզնից․ եթե ​​զենքի մատակարարումը դադարեցնենք, ապա պատերազմը 2 շաբաթից կավարտվի, և Ուկրաինան կպարտվի․ Բորել
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին վերջնագիր է ներկայացրել՝ գործարք մեկ շաբաթվա ընթացքում կամ գործողություն Ռաֆահում
Թուրքիան չի ձգտում թշնամանալ կամ պատերազմել տարածաշրջանի որևէ երկրի հետ. Էրդողան
Ամերիկացիների 1/3-րդի տվյալները կարող էին գողացվել ԱՄՆ առողջապահական համակարգի խոշորագույն կիբերհարձակման արդյունքում
Առաջին արտասահմանյան այցը երդմնակալությունից հետո. հայտնի են դարձել Պուտինի՝ Չինաստան այցի ժամկետները
Ռուսաստանը մտադիր է ընդլայնել իր հարձակողական գործողությունները. Զելենսկի
Դոնեցկում ուկրաինացիների համար բարդ իրավիճակ է. փորձագետ
Ամերիկյան համալսարանի մոտ կրակոց է հնչել․ կա վիրավոր․ Shamshyan.com
Լուլուն և Արփի Դավոյանը ԱԺ-ում նստած տակնուվրա են անում օնլայն խանութները. 168.am
Սիսիան համայնքում նռնակի պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը
ՆԳՆ-ն պնդում է՝ Կիրանցում հատուկ ռեժիմ չկա, բայց չի պարզաբանվում՝ ինչ հիմքով է սահմանափակվում կոնկրետ անձանց ազատ տեղաշարժի իրավունքը.
Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Ավելին
Ավելին