f

Անկախ

2022-ին տո՞ն չենք ունեցել, թե հիշատակի օ՞ր չենք ունեցել, որ ոչ մի գումար չի ծախսվել. Արծվիկ Մինասյանը՝ նախարարին


Պարգևավճարներին հատկացվել է ընդհանուր աշխատավարձային ֆոնդի 30%-ը, տարվա ընթացքում գումար չի ավելացվել, միան Քննչական կոմիտեում է եղել, որը պայմանավորված է եղել հաստիքների ավելացման փաստով: Այս մասին այսօր՝ հունիսի 2-ին, ԱԺ պետաիրավական հարցերի եւ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ասաց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի հարցին:

Նախարարը ներկայացրեց «ՀՀ 2022 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության՝ իր ղեկավարած գերատեսչության կարգավորման ոլորտը:

Հովհաննիսյանը սակայն հաստատեց, որ կան ավելացումներ ընթացիկ ծախսերում, որը վերաբերում է տարբեր ոլորտներում միջոցառումների հետ կապված ծառայությունների մատուցման ավել պահանջարկի հետ:

Նախարարը հայտնեց, որ եղել է կապիտալ ծախսերի ավելացում, որը պայմանավորված է եղել 2022 թվականին հարկային եկամուտների ավել հավաքագրելու պատճառով:

Արծվիկ Մինասյանն արձագանքեց. «Երբ դուք նշում եք, որ պարգեւավճարները չեն անցնում աշխատավարձի 30 տոկոսից, հավանաբար, նկատի ունեք օրենքի սահմանափակումը, սակայն անընդհատ դրանից բացառություններ են սահմանվում»:

Մինասյանը նաեւ հետաքրքրվեց, թե ինչքան է «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի ֆինանսավորումը՝ նշելով, որ բյուջեից կատարողականում առակա է միայն մեկ տող, որով հատկացվել է 234 մլն դրամ տեխնիկական պայմանների բարելավման, վարչական սարքավորումների ձեռքբերման համար:

Նախարարը հայտնեց, որ իր ձեռքի տակ եղած թղթերում ՊՈԱԿ-ի ամբողջական ֆինանսավորման տողը չի երևում և, խոստանալով ավելի ուշ ներկայացնել այն, հավելեց. «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տեխնիկական հագեցվածության բարելավում տողով հատկացվել է 9 մլն դրամ, սակայն հանրային իրազեկում ծրագրով 860 մլն դրամ նախնական պլան է եղել և այնուհետև ավելացվել է մինչև 1 մլրդ 48 միլիոնի, որը 100%-ով իրականացվել է»:

Արծվիկ Մինասյանը նաեւ նկատեց. «Տոների և հիշատակի օրերի ծրագրով  նախատեսված 190 մլն դրամից փաստացի ծախսվել է 0: Ի՞նչ է սա նշանակում՝ տոների և հիշատակի օրերի ծրագիր նախատեսել 2022թ և այդ գումարը չծախսել: Այսինքը՝ մենք 2022 թվականին տո՞ն չենք ունեցել, թե հիշատակի օ՞ր չենք ունեցել»,-հարցրեց Մինասյանը և հետաքրքրվեց, թե այդ դեպքում «Քաղաքացու օր» տոնի համար որտեղից է 150 մլն դրամ հատկացվել:

Ֆինանսների նախարարը պատասխանեց, որ եթե բյուջեում նշված չէ, ապա դրանք պետական մկջոցներով չեն իրականացվել, իսկ150 մլն դրամ Անկախության տոնի կապակցությամբ այլ միջոցներից  է ֆինանսավորվել:

Հայաստան Արծվիկ Մինասյան տոներ Ազգային ժողով

«Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենանդուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել երկաթե բաժանարար արգելապատնեշին
ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը
Մոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք. գնդապետ Միհրան Մախսուդյանի որդի
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
Արման Թաթոյանը ևս Կիրանցում է
Տավուշի մարզի բնակիչները փակել են Երևան-Դիլիջան ավտոճանապարհը
Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
Արցախի մեծ եռագույնը Հրապարակում. «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության ակցիան՝ ի աջակցություն Տավուշի
Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Ավելին
Ավելին