f

Անկախ

Հետաձգված խաղաղություն. ի՞նչ «կարմիր գծեր» են խանգարում Ղարաբաղում հակամարտության ավարտմանը. Forbes


Հայ հասարակությունը հոգնել է Ղարաբաղի համար պայքարից և պատրաստ է զիջումներ քննարկել, սակայն տարածքների կորուստը նախկին Հայկական ԽՍՀ-ի ներսում սուր թեմա է, որը կարող է նոր խնդիրներ առաջացնել հանրապետության ղեկավար Նիկոլ Փաշինյանի համար, կարծում է МГИМО-ի Միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովը:

Մայիսի 25-ին տեղի ունեցած հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների նախօրեին թվում էր, թե խաղաղության համաձայնության ստորագրման վերջին խոչընդոտները վերացված են: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն քանիցս էր ասել, որ իր կառավարությունը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը նախկին Ադրբեջանական ԽՍՀ-ի սահմաններով: Սակայն 2023 թ. մայիսին նա հատուկ նշեց, որ ադրբեջանական տարածքը 86 600 քկմ մակերեսով ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը և հայկական անկլավ գյուղերն Ադրբեջանում: Ավելի հստակ ձևակերպումով որևէ հայ քաղաքական գործիչ երբեք նախկինում հանդես չի եկել:

Այդուհանդերձ  մենք Ռուսաստանի մայրաքաղաքում  ոչ միայն խաղաղության համաձայնության, այլև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման մասին փաստաթղթի ստորագրման վկան չդարձանք: Փոխարենը Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի բոլոր մասնակիցները հնարավորություն ունեցան դիտելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հրապարակային բանավեճը: Եվ թեպետ երկու առաջնորդներն ընդգծեցին, որ Ադրբեջանը և Հայաստանը միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն, խաղաղության ճանապարհին չհաջողվեց շեշտակի պոռթկումների հասնել:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքով՝ «իրավիճակը զարգանում է կարգավորման ուղղությամբ», սակայն ոչ բոլոր հարցերն են լուծված: Ամենայն հավանականությամբ, «տրանսպորտային թեման» շուտով կրկին կքննարկեն Մոսկվայում  Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների մակարդակով: Բազմամյա հակամարտությունից ձերբազատվելը կքննարկվի նաև այլ մայրաքաղաքներում, օրինակ՝ հունիսի 1-ին Քիշնևում՝ Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովի հարթակներում:

Ինչո՞ւ է գործընթացը ձգձգվում:

Երևանի նահանջը

Հայկական ընդդիմությունները մեդիա աղբյուրներում և Telegram ալիքներում չեն թաքցնում զայրույթը  Նիկոլ Փաշինյանի  արմատական զիջողականության կապակցությամբ: Դավաճանությունը և, Անկարայի ու Բաքվի հետ պայմանավորված, վարպետորեն տարվելու խաղը թերևս հայկական կառավարության ղեկավարի գործողությունների ամենամեղմ  բնորոշումներն են: Նշանավոր բարերար և գործարար, ոչ վաղ անցյալում չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանի խոսքով՝  Փաշինյանը «Արցախի ժողովրդի փոխարեն որոշումներ ընդունելու իրավունք չունի»:

Սակայն Փաշինյանի բռնած ուղին՝ խաղաղության ձեռքբերումը Բաքվի նկատմամբ պահանջների առավել բարձր նշաձողից հրաժարվելը, ո՛չ այսօր է ի հայտ եկել, ո՛չ էլ երեկ: Դա երկրորդ ղարաբաղյան պատերազմում Հայաստանի կրած աղետալի պարտության և Անդրկովկասում ստատուս քվոյի արմատական փոփոխության անմիջական հետևանքն է: Զուտ տեսականորեն Փաշինյանը կարող էր 2020 թ. նոյեմբերին հրադադարի հասնելուց հետո բռնել կա՛մ ռևանշի նախապատրաստվելու, կա՛մ ականավոր ռուս դիվանագետ Ալեքսանդր Գորչակովի պատվիրաններին համապատասխան՝ «երկրի միախմբման» ուղին: Բայց դրա համար նրան անհրաժեշտ կլիներ, նախ, ունենալ բարենպաստ կամ առնվազն չեզոք հարաբերություններ առաջատար միջազգային խաղացողների հետ, երկրորդ՝ հենվել լայն հասարակայնության աջակցության վրա` երկրի ներսում՝ պատրսատ զորահավաքի, զրկանքների ու նոր պատերազմների:

Իրականում Փաշինյանը ո՛չ մեկն է ունեցել, ո՛չ մյուսը: Տարբեր պատճառներով և՛ Ռուսաստանը, և՛ Արևմուտքը, և՛ Իրանը, չասենք արդեն Թուրքիայի մասին, պատրաստ չեն պաշտպանել Երևանի մաքսիմալիստական ձգտումները: Եվ յուրաքանչյուրը, թեկուզ տարբեր պատճառներով, շտապում է փակել «ղարաբաղյան գեշտալտը»: Ընդ որում, 2020-2022 թթ. Հայաստանում ընդվզումների չորս ալիք է եղել, բայց դրանցից որևէ մեկը զանգվածային չի դարձել: Առաջին դեմքերի դերում ղարաբաղյան շարժման կերպարների (Վազգեն Մանուկյան, Ռոբերտ Քոչարյան) հանդես գալը չհանգեցրեց հասարակության համախմբմանը Փաշինյանի և պայմանականորեն «պարտվողական» քաղաքականության դեմ: Ավելին, ինքը՝ վարչապետը և նրա թիմը համարձակվեցին անցնել արտահերթ ընտրություններ և հաղթեցին ջախջախիչ հաշվով: Այդ պայմաններում գնալ նրա քաղաքականության դեմ (եթե անգամ դա անախորժ է), նշանակում է միայն մի բան՝ դուրս գալ օրինական ընթացակարգերի շրջանակներից և թեժացնել ներքաղաքական անկայունությունը:

Ընդ որում, ռևանշը Անկարայի և Բաքվի հարաճուն ռազմավարական փոխհարաբերությունների  և ադրբեջանական դիրքերի ուժեղացման պայմաններում (իսկ այդ երկրների իշխանությունները չեն ցանկանում նոր «սառեցում» անգամ իրենց համար շահեկան պայմաններով) կարող է նշանակել նոր տարածքների կորուստ: Դա շատ լավ հասկանում է նաև հայկական ընդդիմությունը: Ուստի նրա ելույթները Փաշինյանի դեմ վերջին երկու ամիսներին ավելի շուտ ծեսի, ոչ թե որոշ իրական գործողությունների տպավորություն են թողնում վարչապետի դեմ պայքարում:

Միջանցքային տրամաբանությունը

Դիտարկելով խաղաղ կարգավորման այսօրվա փուլը՝ դժվար է գլուխ ազատել «քաղաքականության՝ որպես հնարավորի արվեստի» մասին  հին ծեծված ճշմարտության հերթական խոստովանությամբ: Եթե ռևանշը Ղարաբաղի համար պայքարում հնարավոր չէ, ապա կարելի է առաջարկել այնպիսի գաղափարներ, ինչպիսիք են Բաքվի և Ստեփանակերտի բանակցությունները միջազգային դիտորդների հովանու ներքո: Չէ՞ որ թե՛ Ռուսաստանը, թե՛ Արևմուտքը, թե՛ Իրանը պատրաստ չեն Կովկասում վատագույն բալկանյան էքսցեսների կրկնությանը: Նույնը վերաբերում է տրանսպորտային խնդիրներին՝ Հայաստանի ու Ղարաբաղի և Ադրբեջանի հիմնական տարածքի ու Նախիջևանի հաղորդակցությանը: Այսօր երկու կողմերի համար «միջանցք» բառը  գրեթե վերածվել է բանալի եզրույթի:

Երևանում «միջանցքային տրամաբանության» մեջ տեսնում են տարածքային ամբողջականության խախտում արդեն բուն Հայաստանում: Դրա փոխարեն առաջարկվում է «ճանապարհային սկզբունքը», այսինքն՝ տրանսպորտային հաղորդակցությունների բացում Նախիջևանի և Ադրբեջանի միջև Հայաստանի տարածքով Լաչինի մայրուղու բացման առաջընթացին զուգահեռ, որը Ղարաբաղը կապում է Հայաստանի հետ: Սակայն չճանաչված ԼՂՀ-ի «շրջափակման» փաստը Բաքվում ամեն կերպ հերքում են: Ինչպես և խուսափողական են վերաբերվում Ստեփանակերտի հետ անմիջական բանակցությունների գաղափարին:

Առաջին հայացքից այս բոլոր մանրամասները այնքան էլ նշանակալի չեն Ղարաբաղի կարգավիճակի համեմատությամբ: Բայց եթե հայ հասարակությունը հոգնել է «մեր Արցախի» համար պայքարից (նա առնվազն պատրաստ է քննարկել զիջումները),  տարածքների կորուստը նախկին Հայկական ԽՍՀ-ի ներսում սուր թեմա է, որը կարող է  Փաշինյանից դժգոհության պատճառ դառնալ: Այնքան էլ պարզ չեն, իհարկե, «կարմիր գծերը»: Ադրբեջանը ձգտում է շուտափույթ ավարտել տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացը: Բայց Բաքվում չէին ցանկանա այդ ճանապարհին բախումներ ունենալ և՛ Արևմուտքի, և՛ Ռուսաստանի, և՛ Իրանի հետ:

Ընդ որում, միջազգային առաջատար խաղացողներն էլ միասնական թիմ չեն ընդհանուր շահերով: Ցանկանալով հապշտապ ավարտել հակամարտությունը Կովկասում՝ յուրաքանչյուրն իր շահերն է հետապնդում: Եվ դա նույնպես ստիպում է, շախմատային լեզվով ասած, իրար հետևից հետաձգել խաղաղ պարտիան: Այն պայմաններում, երբ հակամարտող կողմերը մոտ են իրար ավելի, քան երբևէ: Միայն թե այդ «մոտիկությունը» ապահովված է ոչ այնքան  բարի մտադրություններով, որքան նոր ռազմա-քաղաքական հավասարակշռության հաստատումով տուրբուլենտ տարածաշրջանում:

Սերգեյ Մարկեդոնով

 Աղբյուրը՝ Forbes

 

 

Տարածաշրջան Հայաստան Ադրբեջան Արցախյան հիմնախնդիր

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին