f

Անկախ

ՆԱՏՕ-ն պատրաստ է ավելի շատ զորք ուղարկել Կոսովո. առաջին 700 զինվորականներն արդեն ճանապարհին են. Սթոլտենբերգ


ՆԱՏՕ-ն պատրաստ է ավելի շատ զորք ուղարկել Կոսովո՝ բռնությունը ճնշելու համար, հինգշաբթի ասել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը՝ ավելացնելով, որ առաջին 700 զինծառայողներն արդեն ճանապարհին են, տեղեկացրել է Reuters-ը։

«ՆԱՏՕ-ն զգոնություն կպահպանի։ Մենք կլինենք այնտեղ, որպեսզի ապահովենք անվտանգ իրադրություն, ինչպես նաեւ հանդարտեցնենք ու իջեցնենք լարվածությունը»,- Օսլոյում ՆԱՏՕ արտաքին գործերի նախարարների հանդիպման շրջանակում լրագրողներին ասել է Սթոլտենբերգը։

Նա ՆԱՏՕ զինծառայողների դեմ բռնությունն անվանել է «բացարձակ անընդունելի» եւ հայտարարել է, որ դաշնակիցները լրացուցիչ զորքեր են պատրաստում, եթե հարկ լինի տարածաշրջան լրացուցիչ ուժեր ուղարկել։

«Մեր ուղերձը ինչպես Բելգրադին, այնպես էլ Պրիշտինային այն է, որ նրանք պետք է  բարեխղճորեն մասնակցեն երկխոսությանը՝ ԵՄ աջակցությամբ»,- ավելացրել է նա։

Կոսովոյի հյուսիսում տեղի ունեցած անկարգություններն ուժեղացել են այն բանից հետո, երբ էթնիկ ալբանացի քաղաքապետերը պաշտոն են ստանձնել սերբական մեծամասնությամբ շրջաններում ապրիլյան ընտրություններից հետո. սերբերն այդ ընտրությունները բոյկոտել են։

Անկարգությունների հետեւանքով տուժել է 30 խաղաղապահ, 52 տուժած էթնիկ սերբ է։

ՆԱՏՕ-ն որոշել է ուժեղացնել իր 4 000-անոց առաքելությունը տարածաշրջանում եւս 700 զինծառայողով։

ՆԱՏՕ Սերբիա Կոսովո խաղաղապահներ Աշխարհում Յենս Սթոլտենբերգ

Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Անցած շաբաթ գրանցվել է 487 դեպք, որից 174-ը՝ արտակարգ. 110 հրդեհ, 11 ինքնասպանության փորձ, 8 թունավորում
Կառավարություն ժամանեց Տավուշի մարզպետը, քիչ անց Փաշինյանը կհանդիպի Կիրանցի բնակիչների հետ
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Hummer»-ը. վերջինն էլ բախվել է բենզալցակայանի շինության պատին. կա վիրավոր
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Թմրամիջոցների գովազդով զբաղվելու մեղադրանքով 19-ամյա քաղաքացի է կալանավորվել․ քրվարույթի նյութերն ուղարկվել են դատարան
Ղազախստանը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը հանդես չի գա որպես միջնորդ
Միջնորդները երբեք Ղարաբաղի Պաշտպանության բանակը «ահաբեկչական կազմակերպություն» չեն անվանել. «Հայաստան»
Քրեակատարողական հիմնարկների ծառայողները մասնակցել են համապետական ծառատունկին
Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ Գեւորգ Դանիելյան
Մրցույթ. ուսուցչի ատեստավորում իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն կերաշխավորի կազմակերպությունների
Գեղարքունիքում և Արարատում բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցվել
Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ. ԱԳ նախկին նախարար
Բագրատ Սրբազանը երիտասարդների հետ երգեց Կոմիտասի «Վարդան Մամիկոնյան» օպերան
Եղանակը Հայաստանում
Տիագո Սիլվան կհեռանա «Չելսիից»
Գլխավոր դատախազ. Հայաստանում 2023-ին արձանագրվել է կրիպտոարժույթի ապօրինի շրջանառություն
Ադրբեջանը կարող է դեմպինգի դիմել եւ հայաստանյան շուկան գրավելու համար իջեցնել գազի սակագինը. փորձագետ
2023-ին Հայաստանում գրանցվել է թմրամիջոցների շրջանառության հետ կապված 5070 հանցագործություն
Հայաստանին իշխանափոխություն է պետք. Վարդան Օսկանյան
Ավելին
Ավելին