f

Անկախ

Արցախում ծնվող յուրաքանչյուր նոր երեխա գալիս է ապացուցելու, որ արցախցու կամքն անկոտրում է, պայքարն՝ աննահանջ. Ծառուկյան


«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ։

«Հայաստանի, Արցախի և Սփյուռքի իմ շատ սիրելի՛ փոքրիկներ, շնորհավոր ձեր տոնը։

Դուք մեր կյանքի իմաստն եք, մեզ ապրեցնողներն ու մեր շարունակությունը։ Դժվար պահերին դուք այն հույսն եք, որ ստիպում է մեծերին լինել ավելի պինդ ու ավելի ուժեղ։

Ցանկացած հայ ընտանիքում արվում է ամեն ինչ երեխաներին լավ կրթություն տալու, բարեկեցիկ ու ապահով կյանք պարգևելու համար, սակայն այսօր մեր ամենակարևոր առաքելությունը մեր զավակներին ինքնիշխան, անվտանգ ու ամուր սահմաններով հայրենիք ժառանգելն է:

Տոնական այս օրը ուզում եմ առանձնակատուկ գլուխ խոնարհել հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած մեր բոլոր հերոսների հիշատակի առաջ, ասել որ մենք բարոյական պարտք ունենք նրանց ընտանիքների կողքին մշտապես լինելու:

Հենց այդ ընտանիքներում հնչող յուրաքանչյուր նոր ծնվող մանկան ճիչն է մեր լինելիության գրավականը, մեր ազգի հարատևությունն ապահովողը:

Փա՛ռք մեր բոլոր հերոսներին:

Ջերմագին շնորհավորանքս եմ ուղղում նաև շրջափակված Արցախի մեր բոլոր բալիկներին, մաղթում որպեսզի սա վերջին փորձությունը լինի, որն իրենք ստիպված են հաղթահարել: Դժվարին այս օրերին Արցախում ծնվող յուրաքանչյուր նոր երեխա գալիս է ապացուցելու, որ արցախցու կամքն անկոտրում է, պայքարն՝ աննահանջ, պահանջատիրությունը՝ արդարացի:

Սիրելի՛ փոքրիկներ, ևս մեկ անգամ շնորհավորելով այս լուսավոր ու պայծառ տոնի առթիվ՝ մաղթում եմ առողջություն ու երջանկություն, ամենանվիրական երազանքների իրականացում:

Աստված պահապա՛ն մեզ՝ բոլորիս»,- ասվում է ուղերձում։

Գագիկ Ծառուկյան շնորհավորական ուղերձ Երեխաների պաշտպանության միջազգային օր Հայաստան

Այս շարժումը ո´չ իմ ո´չ որևէ այլ անձի մասին է, կուռք չստեղծեք․ Բագրատ Սրբազան
Խոշոր հրդեհ՝ Երևանում․ կրակը մարելուց հետո սենյակներից մեկում կնոջ դի է հայտնաբերվել
Բազմաբնակարան շենքերի կառավարման ոլորտում կատարվել է դերերի հստակեցում
Չնայած արգելքին՝ քաղաքացիները շարունակում են զբաղվել փողոցային առևտրով․ ստուգայց Նոր Նորք վարչական շրջանում (վիդեո)
Լարսի ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Կիրանցում չափագրման աշխատանքները շարունակվում են. գյուղացիները հուսահատված են. Կիրանցի բնակիչ
Գորիսի մանկապարտեզներից մեկից 240 տոննա ջուր են հեռացրել
Դեղատան փողոցում երկհարկանի տանը հրդեհ է բռնկվել
Պետքարտուղարությունն առանց մեկնաբանության է թողել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում
«Ժողովուրդ». Ի՞նչ սցենարներ է քննարկում ՔՊ-ն՝ կասեցնելու Բագրատ սրբազանի գլխավորած շարժման թափը
Նիկոլեանը մանաւանդ փափաքում է որ որեւէ ճանապարհորդող կամ սահման անցնող մեր Սուրբ Եկեղեցու հոգեւորական իրեն այցելի
«Իրավունք». Նիկոլը փորձում է «կոնտրոլից» դուրս չթողնել յուրայիններին
Տեսանյութում պատկերված անձը Հայաստանի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է. ՀՀ ՊՆ պարզաբանումը
«Իրավունք». Գործադիրից արցախցիներից պահանջել են միտինգներին չխառնվել
«Փաստ». Ամեն տարի մեկ-երկու ոլորտում կիրականացվի կոռուպցիոն ռիսկերի գնահատում. նախագիծ
Մայիսի 7-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները բարձրացել են
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Գերիներին այդպես էլ չվերադարձրին. Նիկոլ Փաշինյանի հերթական սուտը. Մաս 203. «Ժողովուրդ»
Էկոնոմիկայի նախարարությունը նկարազարդ տիկնիկ է գնել, իսկ ուժայինները՝ թանկարժեք ժամացույցներ. «Ժողովուրդ»
Աշխատանքի բաժանում է արվել․ «Հրապարակ»
«Հրապարակ». Ագրարային համալսարանն ունի 340 մլն դրամի պարտավորություն գույքային գծով
Փաշինյանն այսօր կմիանա արշավին․ «Հրապարակ»
Սեւան-Երեւան մայրուղին այսօր
«Հրապարակ». Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջեւ է կանգնելու
«Փաստ». Աղմուկ բարձրացրած աշխարհաքաղաքական կոնֆերանս Մոսկվայում. ի՞նչ ծայրահեղական որակումներ է այն ստացել Արևմուտքում
Ավելին
Ավելին