f

Անկախ

Խարդախությունները վերացնելու համար հարկատուները պետք է ներկայացնեն միայն իրենց բանկային հաշիվը


Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 1-ի նիստում սահմանեց Միասնական հաշվում առկա գումարների վերադարձը հարկային մարմին ներկայացված այլ հաշվին իրականացնելու դեպքերը և կարգը:

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, ներկայացնելով նախագիծը, նշեց. «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ էինք կատարել, որոնց նպատակն էր կարգավորել թե՛ հարկ վճարողի միասնական հաշվից ո՞ր դեպքերում է, որ  իր հարկային մարմնում նշված բանկային հաշվից տարբերվող հաշվին գումար  է փոխանցվում և այս ենթաօրենսդրական ակտով կարգավորում ենք այդ դեպքերը»:

Նրա խոսքով՝ նախկին կարգավորումներով հարկ վճարողը կարող էր ցանկացած այլ բանկային հաշիվ նշել, որպեսզի միասնական հաշվից գումարի փոխանցումը կատարվեր:

«Այն բերել էր խարդախությունների մի շարք դեպքերի, երբ որոշակի փաստաթղթերի կեղծման արդյունքում գումարը իրավաբանական անձի աշխատակցի կողմից այլ հաշիվներին էր փոխանցվում և թե՛ պետությանն էր վնաս պատճառում, թե՛ տվյալ իրավաբանական անձին»,-ասաց ՊԵԿ նախագահը և հավելեց. «Ըստ փոփոխությունների՝ սահմանել ենք, թե որ դեպքերում հարկային մարմին ներկայացված իր բանկային հաշվից տարբերվող այլ հաշվի կարող են փոխանցել»:

Բադասյանը տեղեկացրեց, որ ընդունվող որոշմամբ նման փոխանցում կարող է արվել վերակազմակերպման դեպում, երբ իրավահաջորդի բանկային հաշվին կարող են փոխանցվել գումարները, ինչպես նաև կազմակերպության լուծարման դեպքում, անհատ ձեռնարկատերի և նոտարի դեպում էլ իրենց կարգավիճակը կորցնելոուց հետո որպես ֆիզիկական անձ իրենց  հաշիվներին փոխանցելիս և պետական ոչ առևտրային և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների դեպքում համապատասխան գանձապետական հաշիվներին:

խարդախություն Հայաստան Ռուստամ Բադասյան ՀՀ Կառավարություն

«Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենանդուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել երկաթե բաժանարար արգելապատնեշին
ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը
Մոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք. գնդապետ Միհրան Մախսուդյանի որդի
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
Արման Թաթոյանը ևս Կիրանցում է
Տավուշի մարզի բնակիչները փակել են Երևան-Դիլիջան ավտոճանապարհը
Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
Արցախի մեծ եռագույնը Հրապարակում. «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության ակցիան՝ ի աջակցություն Տավուշի
Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Ավելին
Ավելին