f

Անկախ

Մի պահ հիշեք՝ Արցախում արդեն շուրջ 6 ամիս շարունակվող շրջափակման պայմաններում 30 հազար երեխա է ապրում․ Ռուբեն Վարդանյան


Այսօր, երբ բոլորդ Հայաստանում և այլուր նշում եք Երեխաների պաշտպանության օրը, մի պահ հիշեք, որ Արցախում արդեն շուրջ վեց ամիս շարունակվող շրջափակման պայմաններում 30 հազար երեխա է ապրում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանը:
Նա նաեւ նշել է. «30 ՀԱԶԱՐ ԵՐԵԽԱ, որոնք զրկված են իրենց ամենակարևոր իրավունքներից, 30 ՀԱԶԱՐ ԵՐԵԽԱ, որոնք ապրում են ադրբեջանական մշտական սպառնալիքների ու ագրեսիայի պայմաններում, որոնք ի տարբերություն աշխարհի շատ երկրներում ապրող իրենց հասակակիցների, արդեն զգացել են ինչ է շրջափակումը, ինչ է ցուրտը, ինչ է թերսնումը և մեծերի նման գիտեն, ինչ է նշանակում հայրենիքից, իրենց ընկերներից, իրենց տնից զրկվելու վտանգը...

Այն անհատներին, կազմակերպություններին, հատկապես՝ երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կազմակերպություններին, մինչև գեղեցիկ խոսքերով տեքստեր և լուսանկարներ հրապարակելը, կոչ եմ անում հիշել Արցախի երեխաների մասին, մի կողմ թողնել հերթապահ բառերը ու մտածել, թե ինչ պետք է անեն արդեն վեց ամիս շարունակ Արցախի երեխաների խախտվող իրավունքները պաշտպանելու համար:

Ես նայում եմ Արցախի երեխաների աչքերին և հսկայական պատասխանատվություն եմ զգում նրանց առջև։ Ես՝ Ռուբեն Վարդանյանս, պատասխանատու եմ, որ այս երեխաները շարունակեն մեծանալ այստեղ, կրթություն ստանան, գտնեն իրենց երջանկությունը, ստեղծեն ընտանիքներ և կյանք տան հայության նոր սերունդների։ Եվ յուրաքանչյուր ոք, ում համար թանկ են Արցախն ու նրա զավակները, ում համար իսկապես կարևոր են երեխաների իրավունքները, պետք է անձնական պատասխանատվություն կրի Արցախի երեխաների ապագայի համար:

Ռուբեն Վարդանյան ՖԲ Գրառում Արցախի շրջափակում Հայաստան Երեխաների պաշտպանության միջազգային օր խմբագրի ընտրանի

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին