f

Անկախ

Զարեհ Սինանյանը Թուրքիայի հատուկ ծառայությունների գործակալ է. Սերժ Սրապիոնյան


«Եթե այդ մարդն ասում է՝ Ցեղասպանության ճանաչումն ի՞նչ օգուտ է տվել, ապա ես ուզում եմ նրան հարցնել՝ իսկ ճանաչման գործընթացի դադարեցումը ի՞նչ օգուտ է տվել կամ տալու մեզ՝ բացի վնասից,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում, ասում է գրականագետ Սերժ Սրապիոնյանը և հավելում՝ ուղղակի պետք է տեսնել և հասկանալ, թե ինչ վտանգավոր միտք է քարոզում այս մարդը։

Հիշեցնենք, որ այսօր Ազգային Ժողովում, լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում, Սփյուռքի հանձնակատար Զարեհ Սինանյանն անընդունելի մտքեր և դատողություններ էր կատարել, իբր՝ Հայոց Ցեղասպանության ճանաչումը ոչինչ, բացի բարոյական բավարավածությունից, չի տվել հայկական կողմին։ Ավելին, հայտարարեցիք, թե, իբր, Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացն ավարտված է։

Բանախոսը մեկնաբանում է՝ Սինանյանն, առանց ամաչելու, հայ ժողովրդին ասում է՝ հրաժարվեք Հայոց Ցեղասպանության ճանաչման մտքից, որն, ըստ էության, նշանակում է՝ արդարացնել թուրքերին այն ձևակերպման մեջ, թե 20-րդ դարեսկզբին հայ ժողովրդի մի մասի հետ կատարվածն, ընդամենը, ողբերգական իրադարձություններ էին, որտեղ, հավասարապես, տուժել են հայերը, հույները, ասորիները և թուրքերը. «Ի՞նչ է նշանակում սա, եթե ոչ թուրքական ժխտողականության տիպիկ քարոզ, որ կատարում է հայի անուն, ազգանունով պատեհապաշտ, դոնդողանման մի զանգված, ով հայտնի չէ, թե ի՞նչ գործունեություն է ծավալել Գլենդելում՝ պատահականորեն, ինչ – որ կարճ մի ժամանակահատված հայտնվելով քաղաքապետի պաշտոնում։ Էլ չեմ խոսում այն մասին, որ այսօր կատարած իր հայտարարություններով, Սինանյանն, ըստ էության, իր վրա իրավասություն է վերցնում՝ ոտատակ տալու Թուրքիայի ռազմական դատարանի կողմից 1919 թ. կայացրած դատավճիռները, որով Հայոց Ցեղասպանությունը կազմակերպած և իրականացրած պարագլուխներ՝ Թալեաթ, Էնվեր և Ջեմալ փաշաները ոճրագործներ են ճանաչվել։ Ստացվում է, որ Ցեղասպանություն իրականացրած և դրա համար իրենց իսկ դատարանների կողմից դատապարտված դահիճներին Սինանյանը բերում և հավասարեցնում է անմեղ զոհերին»։

Սերժ Սրապիոնյանը հռետորական հարցադրում է կատարում՝ որևէ մեկը կարո՞ղ է հիշել՝ Քեմալ Աթաթուքի իշխանությունից մինչև Սուլեյման Դեմիրել և Էրդողան, որևէ դեպք, երբ սրանից որևէ մեկը Երիտթուրքերի մարդակեր իշխանությանն այնպիսի ծառայություն մատուցի, ինչպիսին Սինանյանն է անում։ Հետևաբար, ինչպե՞ս չասես, որ այս մարդը Թուրքիայի հատուկ ծառայությունների լրտես է, նկատում է բանախոսը և հավելում՝ դեռ պետք է պարզել, թե Գլենդելում՝ քաղաքապետ աշխատած մի քանի ամիսների ընթացքում, ի՞նչ գործունեությամբ է իրականում զբաղվել հայ համայնքի ներսում Զարեհ Սինանյանը։

Այս տղան, իբրև Թուրքիայի և Ամերիկայի հատուկ ծառայությունների գործակալ, ներդրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մեջ՝ հայկական Սփյուռքը պառակտելու հատուկ նպատակով և նրա ողջ գործունեությունը դրա վառ վկայությունն է, ասում է Սրապիոնյանը և հավելում՝ այդ մասին վկայող փաստերն այնքան աղաղակող են, որ, նույնիսկ, դրանք թվարկելն, այս պահին ավելորդ է համարում. «Հայտնի է նաև, թե ի՞նչ վերաբերմունք ունի Սփյուռքն այդ տղայի նկատմամբ։ Չնչին բացառություններով, նրան հայկական Սփյուռքում ոչ ոք չի ընդունում՝ համարելով չարիք համասփյուռ հայության համար։ Իր ամբողջ գոյության ընթացքում, նույնիսկ Խորհրդային Միության տարիներին, հատուկ ծառայությունների ներդրման պարագայում, անգամ, պառակտման և ոչնչացման նպատակով Սփյուռքն ավելի վտանգավոր թշնամի չի ունեցել, քան այս ողորմելին է, որի ձեռքին լծակներ, փող և հնարավորույուն է դրվել, որպեսզի գնա Սփյուռքի տարբեր համայնքներում ճամարտակությամբ զբաղվի և անի այն, ինչ արվեց Հայաստանում՝ սևերի և սպիտակների բաժանում, ատելության և թշնամության քարոզ և սերմանում»։

Սերժ Սրապինյանը հստակ և վտանգավոր կապ է տեսնում Սփյուռքի հանձնակատարի՝ այսօր արված հայտարարությունների և վերջին օրերին՝ Հայոց Ցեղասպանության թանգարան – ինստիտուտի, իբրև թե այրված արխիվների շուրջ բարձրացված կեղծ աղմուկի մեջ.«Ինչպե՞ս կապ չտեսնես, երբ, ակնհայտորեն, թուրքական գործակալ Սինանյանն այսօր հայտարարում է, թե Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցն, արդեն, ավարտված է, այն պարագայում, երբ դրանից, ընդամենն օրեր առաջ, կասկածելի կապերով հայտնի ինչ - որ անձինք հայտարարում էին, թե, իբր, այրվել է Ցեղասպանության թանգարան - ինստիտուտի ողջ արխիվը։ Նախ, այդ մասին լուրերն, արդեն, հերքվեցին Ոստիկանության կողմից տարածված հաղորդագրության համաձայն, այսինքն՝ արխիվներ չեն այրվել, այրվել են աշխատանքային թղթեր, մակուլատուրաներ։ Այլ հարց է, որ թանգարան - ինստիտուտի տխրահռչակ տնօրեն Հարություն Մարությանը կարող էր նման գործարքի գնալ և կատարել այդ քայլը։ Անկասկած, ընդունելի չէ նաև՝ տեսնել, թե ինչպես են այրվում կամ այրվելու ուղարկվում մեզ համար սրբություն հանդիսացող մարդկանց լուսանկարները, սակայն, այն, որ այս կեղծ աղմուկի և Սինանյանի այսօր արված հայտարարության մեջ ուղիղ կապ կա, ես սրանում չեմ կասկածում։ Ի դեպ, այստեղ ուզում եմ հավելել, որ ինձ են հասել տեղեկություններ այն մասին, թե թուրք, այսպես կոչված պատմաբանները, պատրաստվում են հանդես գալ հայտարարությամբ՝ եթե հայերն իրենք իրենց ձեռքով այրում են Հայոց Ցեղասպանության թանգարան – ինստիտուտի արխիվը, ապա Ցեղասպանության ճանաչման կամ իրենց պետության կողմից դրա ընդունման հարցը կարող է դուրս գալ նաև հայ -թուրքական հաշտեցման ծրագրի նախապայմաններից, անգամ։

Ինչի՞ մասին են հայերը խոսելու, եթե պնդում են, թե սեփական ձեռքով այրել են իրենց արխիվները։ Ահա, թե ինչի կարող է հանգեցնել վտանգավոր մարդկանց կողմից արված անհեռատես և որևէ փաստերով չհիմնավորված հակահայկական նպատակին ծառայող կասկածելի հայտարարությունները, որոնք փառք Աստծո, հերքվեցին Ոստիկանության պաշտոնական աղբյուրների կողմից»,- ամփոփելով զրույցն, ասում է գրականագետ Սերժ Սրապիոնյանը։

Սերժ Սրապիոնյան Զարեհ Սինանյան Հայոց ցեղասպանության ճանաչում Թուրքիա Հայաստան

«Ժողովուրդ». Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը
«Փաստ». Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել»
«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին
«Փաստ». Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ»
«Հրապարակ». «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է
«Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է
«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են
«Հրապարակ». Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները
«Փաստ». Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան»
Տավուշի, Շիրակի, Գուգարաց թեմերի առաջնորդները մարդկանց հետ են, քանի որ դա հոգևորականի էությունից է բխում․ Թաթոյան
«Հրապարակ». Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի
Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա իրավական գնահատականի․ ՊՆ
Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ
Բագրատ Սրբազանն այցելել է Կիրանցում բախման ժամանակ տուժած երկու ոստիկաններին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին
Ռուս խաղաղապահների գրեթե ողջ զnրակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ. Reuters
Ռուսաստանում և Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունները ԱՄՆ-ի և Արևմուտքի կողմից ահաբեկչությանն աջակցելու արդյունքն էին. Իրանի պաշտպանության նախարար
Ռուսաստանն ու Եվրոպան ստիպված կլինեն կրկին վերականգնել հարաբերությունները. Պուտինի մամուլի քարտուղար
Պենտագոնի ղեկավարը հաստատել է F-16-ների մատակարարումները Կիև 2024 թվականին
Էրդողանը հետաձգել է այցը Միացյալ Նահանգներ
Չինաստանի նախագահը ԱՄՆ պետքարտուղարին ասել է, որ Պեկինը չի վախենում մրցակցությունից
Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը ձգտում են օգնել Հայաստանին ուժեղացնելու իր պաշտպանունակությունը. EurAsian Times
Իրանի և Չինաստանի պաշտպանության նախարարները բանակցել են
Բայդենը համաձայնել է Թրամփի հետ մասնակցել հեռուստաբանավեճի
Լրտեսական սկանդալ Գերմանիայի և Չինաստանի միջև
Ավելին
Ավելին