f

Անկախ

Լիցենզավորումը բժիշկների համար եւս մեկ արհեստական խոչընդոտ եւ ֆինանսական բեռ է. իրավապաշտպան


Հայաստանում բուժաշխատողները շարունակական մասնագիտական զարգացման կրեդիտների հիման վրա դեռ հավաստագրեր չստացած՝ նոր փորձության են ենթարկվում՝ լիցենզավորման։ Առողջապահության նախարարությունը փոփոխություններ է նախաձեռնել «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում եւ հարակից օրենքներում, որոնց համաձայն՝ 2024 թվականի հոկտեմբերի 15-ից կսկսվի բուժաշխատողների լիցենզավորման գործընթացը, որը պետք է ավարտվի մինչեւ 2026 թվականի հունվարի 1-ը։ 2022 թվականի վերջին բժիշկներին տրված հավաստագրերն այդ պահից կդադարեն գործել, իսկ դրանք տրվել էին 5 տարի ժամկետով, այսինքն՝ մինչեւ 2028 թվականը։

Ինչպես NEWS.am Medicine-ի հետ զրույցում նշեց «Առողջության իրավունք» ՀԿ-ի համահիմնադիր Անուշ Պողոսյանը, լիցենզիա ստանալուց հետո բժիշկները պետք է նորից սկսեն ՇՄԶ կրեդիտներ հավաքել՝ հաջորդ հինգ տարով լիցենզիան երկարացնելու համար:

Հիշեցնենք, որ բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացման կրեդիտային համակարգը Հայաստանում ներդրվել է «Բնակչության բժշկական օգնության եվ սպասարկման մասին» օրենքի փոփոխություններով, որոնք ուժի մեջ են մտել 2016թ. մայիսի 4-ին։ Այս համակարգը ենթադրում է հնգամյա շրջափուլ, եւ առաջին հինգ տարին ավարտվել է 2021թ.։ Բայց կորոնավիրուսի համավարակի եւ 2020թ. պատերազմի պատճառով որոշվել է բուժաշխատողների հավաստագրման ժամկետը հետաձգել մինչեւ 2023թ.։

Փաստացի, նոր փոփոխությունների պատճառով կրեդիտների հավաքագրման երկրորդ ժամկետը հինգ տարուց կկրճատվի մինչեւ երեք տարի։ 2026 թվականի հունվարի 1-ից բժշկի մոտ լիցենզիայի բացակայությունը կտուգանվի 200-300 հազար դրամի չափով։

Մասնագետի կարծիքով՝ սա եւս մեկ արհեստական խոչընդոտ եւ ֆինանսական բեռ է բժիշկների համար։ Նա հիշեցրեց, որ 2000-ականներին արդեն բժիշկների լիցենզավորման փորձ է արվել, սակայն այն անհաջողությամբ է ավարտվել։

«Եվ այստեղ մի եզրույթ են օգտագործում՝ «անցումային լիցենզիա», որը տալիս են կլինիկական օրդինատորներին։ Այսինքն, կլինիկական օրդինատորներին թույլ են տալիս բժշկի հսկողությամբ կատարել առողջապահական, բուժական միջամտություններ։ Դա ի՞նչ է նշանակում։ Կլինիկական օրդինատորին թույլ են տալու վիրահատե՞լ, թե՞ թույլ չեն տալու վիրահատել։ Այսինքն, տրվում է ոչ թե օգնականի որակավորում, այլ անցումային լիցենզիա, որը հանելու դեպքում կարող է սկսել աշխատել, բայց ի՞նչ պայմաններով՝ անհասկանալի է։

Օրենքի նախագծից պարզ է դառնում, որ լիցենզավորումը  իրենից ենթադրում է քննական գործընթաց, որի կարգը որոշում է լիազոր մարմինը։ Քննության համար անհրաժեշտ է վճարել 15․000 դրամ բժշկի դեպքում եւ 5000 դրամ կլինիկական օրդինատորի դեպքում», – ասել է Անուշ Պողոսյանը։ Նա նշել է, որ փոփոխությունների համաձայն՝ լիցենզավորման գործընթացը կիրականացվի մասնագիտական բժշկական ասոցիացիաների հետ միասին։ Բայց կան հազվագյուտ բժշկական մասնագիտություններ, եւ անհասկանալի է, թե ով է նրանցից քննություն վերցնելու։ Կամ, օրինակ, պրոֆեսորնե՞րը կընդունեն քննությունները, թե՞՝ կհանձնեն դրանք: Իսկ ու՞մ են հանձնելու քննությունները կամ ու՞մ մոտ են վերապատրաստվելու։

Իրավապաշտպանի խոսքով՝ բուժաշխատողների հավաստագրման գործընթացում արդեն բազմաթիվ խնդիրներ են առաջացել, եւ դրանք միայն կբազմապատկվեն լիցենզավորման ընթացքում: Կրեդիտներ հավաքելու եւ հավաստագրեր ստանալու համար շատ բուժաշխատողներ ստիպված են եղել վճարովի դասընթացների հաճախել, ապա հերթ կանգնել ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի մասնագիտական գործունեության հավաստագրման ազգային կենտրոնում: Սա հատկապես խնդրահարույց էր հեռավոր մարզերի բժիշկների համար, ովքեր ստիպված էին թողնել իրենց աշխատանքը եւ մի քանի անգամ մեկնել Երեւան՝ հավաստագրման գործընթացն անցնելու համար։ Իսկ գյուղի բժիշկներից շատերն ուղղակի անփոխարինելի են իրենց տեղերում։

«Միշտ խոսել եմ մարզային առողջապահությունից, որ դրա կարգավորումը պետք է լինի տեղում՝ որակավորումներ, վերապատրաստումներ եւ այլն։ Այսօր Սյունիքի մարզից բժիշկները ամեն թղթի ու հավաստագրի համար լուրջ խնդիրների առաջ են կանգնում», – ասել է նա, հավելելով, որ հավաստագրերի առցանց ստացման համակարգը եւս չաշխատեց եւ ամբողջովին անցան օֆլայն գործընթացի։

Բացի այդ, 90-ականների վերջին 2000-ականների սկզբին Հայաստանում բազմաթիվ բժշկական ուսումնարաններ բացվեցին, եւ դրանք ավարտած, ավելի քան 20 տարվա ստաժ ունեցող բուժքույրերը չկարողացան հավաստագիր ստանալ, քանի որ նրանց դիպլոմը պետական չի համարվում: Հիմա նրանց ստիպում են քննություն հանձնել եւ դիպլոմը վավերացնել։

 «Կան հաստատություններ, օրինակ՝ Վարդենիսի տուն-ինտերնատը, որի բուժքույրերն անփոխարինելի են, պետությունը նրանց վրա մեծ ներդրում է արել նրանց նաեւ սոցիալական աշխատող դարձնելու համար։ Բայց նրանք ավարտել են իրենց մարզային բժշկական քոլեջը, ունեն գրություն առողջապահության նախարարության կողմից, որ կարող են զբաղվել մասնագիտական գործունեությամբ։ Բայց նրանց չեն հավաստագրում՝ պատճառաբանելով, որ դիպլոմները պետական չեն։ Դրան զուգահեռ ունենք նորավարտ բուժքույրեր, որոնք չունեն աշխատանքային ստաժ, բայց ավտոմատ ստանում են հավաստագիր։ Բացի այդ ֆիլտր են դրել՝ վերջին 5 տարում 3 տարվա աշխատանքային ստաժ։

Մի քանի անգամ հարց եմ տվել՝ կողմնորոշվեք՝ ձեզ աշխատանքային ստա՞ժն է հետաքրքիր, թե՞ մարդը։ Այս ամենը պետք է իրավական ակտ ստեղծելուց առաջ մանրակրկիտ ուսումասիրվեր։ Ունենք հիմնարկներ, որ տնօրենն ասում է՝ ավելի լավ է դատական պրոցեսի մեջ մտնեմ, քան բուժքույրին ազատեմ, քանի որ փոխարինող չկա», – նշել է Անուշ Պողոսյանը։

Հայաստան բժիշկներ լիցենզավորում

Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ռուս խաղաղապահները լքել են Ստեփանակերտի օդանավակայանը
ԿԳՄՍ նախարարությունը համաձայն է «Գոյ» թատրոնի մասնավորեցմանը. Սարգիս Արզումանյան
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
Նկարիչների միությունը վճռական է պաշտպանել իր սեփականությունը․ Սուրեն Սաֆարյան
Շարժման անդամները կգիշերեն Սոլակ գյուղում․ վաղը կշարունակվի երթը դեպի Երևան
Երթին ընդառաջ ոստիկանական ուժեր են կենտրոնացվել
Երթը շարունակվում է .ուղիղ
Եկել ենք միանանք Սրբազան Հորը․ Դադիվանքի նախկին վանահայրը միացել է քայլերթին
Երկիրն արձակուրդի մեջ է, պետք է հետ բերել արձակուրդից եւ ունենալ պետականամետ իշխանություն. Դավիթ Ամալյան
Երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային գործիչներ միացան քայլերթին
Նորատուսցիները, գավառցիները, վարդենիսցիները միացել են քայլերթին
Պրոֆեսիոնալ սակրավորները հրաժարվում են ականազերծում իրականացնել․ Գառնիկ Դանիելյան
Ավելին
Ավելին