f

Անկախ

Պուտինը եւ Զելենսկին կայցելեն Թուրքիա Էրդողանի երդմնակալությունից հետո. ԶԼՄ


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալությունից հետո նրան պատրաստվում են այցելել Ռուսաստանի եւ Ուկրաինայի պաշտոնակիցները՝ Վլադիմիր Պուտինը եւ Վլադիմիր Զելենսկին, ասել է Hürriyet-ի թղթակից Հանդե Ֆիրաթը՝ CNN Türk-ի եթերում հղում կատարելով աղբյուրներին։

Նրա խոսքով՝ երդմնակալության ժամանակ ներկա կլինեն օտարերկրյա ղեկավարներ, իսկ Պուտինը կկատարի «առանձին եւ մասնավոր այց», ինչից հետո  հանրապետություն կայցելի նաեւ Զելենսկին, տեղեկացրել է ՌԲԿ-ն։

«Այդ այցելությունների ընթացքում կքննարկվեն պատերազմի ընթացքն ու ցորենի միջանցքը»,- ասել է նա։

Լրագրողուհու խոսքով՝ ԱՄՆ նախագահ Էրդողանի եւ Ջո Բայդենի հեռախոսազրույցում վերջինն ասել է, որ Թուրքիայի վրա Արեւմուտքի ճնշումն արդարացի չի համարում։ Այդ խոսքերից հետո թուրքական պատվիրակության անդամները բարձրացրել են գլուխները եւ հայացքներ փոխանակել։

Հիշեցնենք, որ Էրդողանը վերընտրվել է Թուրքիայի նախագահի պաշտոնում։ Երդմնակալության ամսաթիվն առայժ պաշտոնապես հայտարարված չէ։ Այն տեղի կունենա հանգստյան օրերին, հունիսի 3-ին կամ 4-ին, գրել է Hürriyet-ը։ Ուրբաթ Թուրքիայի նախագահը կընդունի շնորհավորանքները՝ ընթրելով Բեշթեփեում, օտարերկրյա ղեկավարների հետ միասին։ Էրդողանը կարող է երդվել հունիսի 2-ին կամ 6-ին։

Թուրքիան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին երդմնակալությանը մասնակցելու հրավեր չի ուղարկել, այդ երկրում չկա օտարերկրյա նախագահների՝ արարողությանը մասնակցության պրակտիկա, նշել են Կրեմլում։ Անձնական հանդիպումը «ինչ-որ ժամանակ նույնպես  անպայման կկայանա», բայց «առայժմ որեւէ բան ժամանակի հարցում չկա»։

Աշխարհում Պուտին-Զելենսկի հանդիպում Թուրքիա Ռեջեփ Թայիփ Էրդողան երդմնակալության արարողություն

Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ադրբեջանում մեկնարկել են ռազմական հավաքները
Իսրայել այցելած ԱՄՆ պետքարտուղարը Գազայի խաղաղ բնակիչների տառապանքների համար մեղադրել է ՀԱՄԱՍ-ին
Ծայրահեղականները հրկիզել են Եվրոպայի խոշորագույն զենք արտադրողի ղեկավարի ամառանոցը
ԱՄՆ-ն Ադրբեջանի ո՞ր ընկերությունն է ընդգրկել հակառուսական պատժամիջոցների նոր ցանկում
ԱՄՆ-ը մտադիր է արգելել Ռուսաստանից ուրանի ներմուծումը
Գերմանիայում առաջարկել են պարտադիր զինծառայություն մտցնել տղամարդկանց եւ կանանց համար
ԱՄՆ պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի գործընկերներին հորդորել է Patriot ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային
Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան․ Մետաքսե Հակոբյան
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Չեմ ուզում տեսնել Հայաստանը էլ ավելի ստորացված. 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել կառավարության մոտ
Մի քանի կարևոր նկատառում Տավուշից սկսված սահմազատման գործընթացի մասին
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ տավուշցի տղամարդիկ պատմում են օրեր առաջ Կիրանցում բախման մասին
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Հայ Եկեղեցին այս քաոսի մեջ միակ կանգուն հեղինակությունն է, թեև թիրախավորված, բայց` համոզիչ և կանգուն․ Լիլիթ Գալստյան
«Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը
Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել
Հետո էլ կասի Արագածի վրա մի՛ նայեք, Տավուշ մի՛ գնացեք. Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանն այս պահին չի կարող պատերազմ սկսել. Վազգեն Մանուկյան
«Սա վերջը չի». Հայկ Մարությանը միաձայն ընտրվեց «Նոր ուժ» կուսակցության նախագահ
Ավելին
Ավելին