f

Անկախ

Դատարանում հրապարակվեց Թորոսյանի և Սանասարյանի նամակագրությունը


Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթի նստավայրում, դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ, այսօր՝ մայիսի 18-ին, շարունակվում է ՊՎԾ պետ (լիազորությունները ժամանակավորապես կասեցվել են) Դավիթ Սանասարյանի եւ մյուսների գործով դատական նիստը, որի ընթացքում հրապարակվեց նաև Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և Դավիթ Սանասարյանի ֆեյսբուքյան նամակագրությունը՝ Առողջապահության նախարարությունում ՊՎԾ-ի կողմից իրականացված ուսումնասիրությունների վերաբերյալ։

«Դավ, քո աշխատողներն ի՞նչ լիազորություններով են տենդերի բնութագիրը փոխել, 100 միլիոն դոլարի մեջ 700 հազար դրամ շահելով իբր թե մենք կորցրել ենք դիալիզի սարքերը սպասարկելու հնարավորությունը և կասկածելի որակի ապրանքները կրել, որն ուղիղ ձևով անդրադառնալու է պացիենտների կյանքի և առողջության վրա։ Ես չէի իմացել, որ ձերոնք տեխնիկական պայման են փոխել տվել, թե չէ չէի թողնի, որ դա տեղի ունենա, այսուհետ տենց է լինելու, մեր ենթակայության կամ առողջապահության որևէ հիմնարկում եթե փորձ արվի միջամտել դրա ներքին գործերին»,– Արսեն Թորոսյանի նամակը կարդաց Սանասարյանի պաշտպանը։

Այդ նամակից հետո Արսեն Թորոսյանն ուղարկել է նաև PDF ֆայլ, որը գործով ամբաստանյալ Սամվել Սադյանի կողմից ուղարկված գրությունն է։

Սանասարյանն արձագանքել է նամակին.

«Արս, դիալիզի ոլորտը մինչև հիմա եղել է մոնոպոլացված, ու ոչ մեկ չի կարողացել մուտք գործել։ Մեր կողմից հունվարի 8-ին ուղարկվել է դիալիզի շուկայի վերլուծության արդյունքները նախարարության աշխատակազմի ղեկավարին, ու առ այսօր չի եղել արձագանք։ Մեր կողմից միայն առաջարկվել է տեխնիկական բնութագրերը կազմելիս հաշվի առնել  նախնական բնութագիրը, որը ոչ խտրական է ու մրցակցություն ապահովող։ Դիալիզի շուկայի վերլուծության արդյունքներով շուտով 2 ընկերության վերաբերյալ նյութեր ուղարկվելու են Դատախազություն, չարաշահումների չափը նախնական հաշվարկներով գերազանցել է 1 միլիոն ԱՄՆ դոլարը։ Ավելին, այս պահին շարունակվում է մրցույթները խտրական կազմակերպել կոնկրետ մեկ կազմակերպության համար, օրինակ՝ երեկ Վանաձոր բկ-ի հայտարարած մրցույթը խտրական էր։ Պացիենտների առողջության մասով էլ մի հատ մտի Մասիսի բկ ու նայի ինչ պայմաններում են դիալիզ ստանում հիմա։ Պետք է նշեմ, որ ծախսանյութերի մատակարարման մրցույթով պահանջել սարքերի սպասարկում արգելվում է։ Մարդկային բազմաթիվ դեպքեր, որտեղ մատակարարվել է տեխնիկական բնութագրերին չհամապատասխանող ապրանք ու ընդունվել։ Եթե գործի մանրամասներին ես ուզում ծանոթանալ, ապա հրավիրում եմ մեր մոտ՝ համատեղ քննարկման։ Ասեմ, որ այս անգամ մասնակցել են թվով 7 ընկերություններ, մրցակցության արդյունքում  ներկայացված գների նկատմամբ շուրջ 6 միլիոն ՀՀ դրամ տարբերություն է տվել։ Ինձ համար հարց է մնում, թե ի՞նչ քայլեր է ձեռնարկել նախարարությունը մինչև հիմա, և ի՞նչ քայլեր է նախատեսում անել դիալիզի շուկան մրցակցային դարձնելու համար։ Խտրական բոլոր մրցույթները կասեցվելու են, իսկ չենթարկվողների վերաբերյալ նյութերն իր իսկ հիմնավորումներով ուղարկվելու են Դատախազություն։ Վերջում մեկ օրինակ բերեմ. դիալիզի պարագաները վաճառվում են մաքսային արժեքից 2.2-ից մինչև 3.8 անգամ թանկ գներով, դու իմ ընկերն ես, բայց չեմ կարա պարտականություններս չիրականացնել, եթե խոչընդոտ եղավ, իրավական ընթացքը տալու ենք»։

Թորոսյանը պատասխանել է.

«Դավ, ընկեր լինելը կապ չունի, երբ որ հիվանդի կյանքի հետ գործ ունես, իմ համար մի քանի միլիոն դրամն էական չի, երբ կոնկրետ մարդու կյանքն է հարցը եղել ու նաև էական չի այդ ախմախ օրենքը։Արգելվում է, ասում ես, սպասարկում մտցնելը, իսկ թույլ տրվո՞ւմ է այդ սպասարկման համար մի քանի միլիոն ծախսելը, որի արդյունքում բերելու է ավելի թանկ գնի ու ավելի մեծ ծախսի։ Մեկ էլ թույլատրվո՞ւմ ա մեզ փոխել տալ տենդերի պայմանները, որ «Զորաշեն» ՍՊԸ-ն, որը նախկինում չի զբաղվել էս բիզնեսով, տենդեր լինի։ Այո, մեր սխալն է եղել, որ այդ առաջարկությունն ընդունել ենք, ես որ իմանայի, հաստատ չէինք ընդունի։ Ուրախ եմ, որ Վանաձոր բկ-ն չի ընդունել, «Զորաշենն» էլ մեծ հավանականությամբ կընկնի սև ցուցակ, եթե հանկարծ անորակ ապրանք բերի։ Հաջորդը՝ իմ նախարարությունն էլ էնքան բան ա անում դիալիզի շուկային, որ ոչ մեկ մինչև օրս չի արել սկսած տրանսպլանտալոգիայի զարգացումից, որ մարդկանց երիկամները փոխենք, որ դիալիզի կարիք չունենան, վերջացրած Երևանում ու մարզերում դիալիզի նոր կենտրոնների բացումով, որ պահանջարկը բավարարենք, բայց ոչ որակի հաշվին»։

Անդրադառնալով երկրում առկա մենաշնորհային քաղաքականությանը՝ Սանասարյանն ասել է.

«Արս ջան, «Զորաշենը» չգիտեմ՝ ինչ կազմակերպություն ա, բայց ինձ չի հետաքրքրում, քո գործն էլ ես տեսնում եմ ու ամեն հնարավոր առիթով քո արածներից եմ խոսում։ Ինչ վերաբերում է կյանքերին, ապա ապացուցված չի, որ որակի խնդիր կա, իրականում 2 պլանի մենաշնորհ կա. մեկը Դոն Պիպոն ա, մյուսն էլ Լֆիկը։ Օրինականությունը, ամեն դեպքում, պետք է պահվի, ցավդ տանեմ։

Էդ 2 կլաններն աշխարհի լավագույն 2 ֆիրմայի ապրանքն են բերում, ի դեպ 50-ից 100 հազար դոլարանոց սարքերը նվեր տալով։ Բայց էն մյուսն էլ աշխարհում 17 տոկոս ծածկ ունի, նենց չի, որ վատն ա, ապեր, էդ նենց չի, որ նվեր ա, իրանք տալիս են, որ իրանցն օգտագործվի, բեր նստենք խոսանք իրար հետ»։

Դավիթ Սանասարյան Արսեն Թորոսյան

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին