f

Անկախ

Անիմաստ է մտածելը, թե Ստեփանակերտը կարող է բանակցել Բաքվի հետ. Մովսես Հակոբյան


Այն, ինչ կատարվում է վերջին 2․5 տարում, արտացոլված է նոյեմբերի 9-ի փաստաթղթով, եւ ինձ համար զարմանալի չէ, որ Արցախը կարող է ճանաչվել Ադրբեջանի կազմում։ Այս մասին այսօր՝ մայիսի 30-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը

«Ես իրավիճակի զարգացումներին հետեւում եմ այնքան, որքան բոլորս ենք հետեւում, բայց եզրակացություն անելու համար պետք է տեղյակ լինեմ ամբողջ բանակցային գործընթացին, ռազմական պոտենցիալին, ներքաղաքական իրավիճակին, դաշնակիցների եւ թշնամիների ունեցած վերաբերմունքին, դրա համար չեմ կարող հետեւություններ անել։ Իսկ այնքան մասով, ինչքան բոլորիս է հայտնի, միայն կարող եմ ասել, որ շարունակական կործանման ենք գնում։ Մի բան պետք հասկանանք՝ հնարավորության մասին, որը կորցրել ենք, անիմաստ է խոսելը»,- ասաց Հակոբյանը։ Հնարավորություն ենք կորցրել։

Մովսես Հակոբյանի կարծիքով՝ եթե Ադրբեջանն անգամ ճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը, միեւնույն է, կրկին տարածքային նկրտումներ է ունենալու Հայաստանի նկատմամբ․ «Ադրբեջանը երբեք չի սահմանափակվելու իր արդյունքներով։ Խաղաղության պայմանագիրը անվտանգային որեւէ երաշխիք մեզ չի տալու»։

Մովսես Հակոբյանը բացառում է, որ Ստեփանակերտը կարող է ուղիղ բանակցություն ունենալ Բաքվի հետ։ 

«Ալիեւի վերջին հայտարարությունից, որ Արցախի խորհրդարանը պետք է ցրվի, քաղաքացիներն ընդունեն իրենց օրենքները, եւ առհասարակ իր քաղաքականությունից պետք է հասկանալ, որ անիմաստ է մտածելը, թե Ստեփանակերտը կարող է բանակցել Բաքվի հետ։ Անհնար է, որ Արցախցին ապրի Ադրբեջանի կազմում։ Ես լավ գիտեմ՝ ով է ադրբեջանցին, եւ ինչ վերաբերմունք ունի հայ ժողովրդի նկատմամբ։ Ադրբեջանցին ցանկանում է, որ աշխարհում հայ չլինի»,- ընդգծեց Հակոբյանը։

Մովսես Հակոբյան խաղաղության պայմանագիր Արցախի Հանրապետություն Ադրբեջան Հայաստան

Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ
Կիրանցի դեպքերի հետ կապված մենք ոչ մի հաղորդում չենք ստացել. պատգամավորի հայտարարությունը հիմք չէ. դատախազ
Այս պահի դրությամբ ապօրինի ծագման գույքի գործերով 1,3 մլրդ դոլարից ավելի հայց ունենք, այդ թիվը կարող է աճել. դատախազ
Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Աննա Վարդապետյան
«Hyundai Elantra»-ն Շիրակի փողոցում հայտնվել է փոսում․ պատճառը թերի կահավորումն ու վարորդի անուշադրությունն է
Երևան կբերվի 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս. քաղաքապետարան (վիդեո)
Ինչպես են Կիրանցը հանձնում Ադրբեջանին․Գառնիկ Դանիելյան
Մամուլի ազատության ապահովման ոլորտում շարունակում են արդիական մնալ որոշ մարտահրավերներ. ՀՀ ՄԻՊ ուղերձը
ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. Այսօր դատախազը կներկայացնի 2023-ի գործունեության հաղորդումը (ուղիղ)
Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները
Հրդեհ Զովունի գյուղում․ տուժածներ չկան
Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի․ դեպքի վայրում գտել են մարտական ատրճանակ
Մայիսի 3-ին փոխանակման կետերում դոլարը էժանացել է, ռուբլին և եվրոն՝ թանկացել
Կեսգիշերին Երևան-Գյումրի ճանապարհին «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. կա վիրավոր
«Հրապարակ». Իրավունք ունե՞ն արդյոք ոստիկանները մի ողջ գյուղ փակել
«Ժողովուրդ».ՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից
Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
«Հրապարակ». Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը
«Ժողովուրդ». 210 մլն դոլարի պայմանագիր. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան»
«Հրապարակ». 70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Գետը վարարել է. Փրկարարները 4 քաղաքացու գետանցման միջոցով տեղափոխել են գետի մյուս ափ (տեսանյութ)
«Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը
Ավելին
Ավելին