f

Անկախ

«Ժողովուրդ». ՔՊ-ականները նոր հանձնարարություն են ստացել. նրանց վարկանիշը կտրուկ իջել է


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՔՊ-ականներն այս օրերին լծվել են մարզերում իրենց վարկանիշի բարձրացման գործին: Նրանք մեծ ակտիվություն են ցուցաբերում մարզերում:

Օրինակ՝ կիրակի օրը Գեւորգ Պապոյանը, Վաղարշակ Հակոբյանը, Նարեկ Գրիգորյանը եւ Ալխաս Ղազարյանը այցելել էին Գեղարքունիքի մարզ, հանդիպել տեղի բնակիչների հետ։ Հանդիպմանը մասնակցում էր նաեւ մարզպետ Կարեն Սարգսյանը: «Ժողովուրդ» օրաթերթին հաջողվեց պարզել՝ ինչն է մարզերում այս ակտիվության պատճառը:

Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ականներն անհանգստացած են Երեւանում իրենց ցածր վարկանիշով, հիմա հրահանգ են ստացել գնալ մարզեր, շոշափել այնտեղի բնակիչների տրամադրությունները, հասկանալ՝ կողմ են արդյոք իրենց վարած քաղաքականությանը, ինչ են կարծում, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի մասին, ինչն իրենց համար դրոշակ են դարձրել իշխանությունները եւ ցանկացած զիջման ու սահմանային միջադեպի դեպքում առաջ են քաշում իրենց խոստացած խաղաղության օրակարգը, որն այդպես էլ չի գալիս:

Այսպիսով, ՔՊ-ականները ցանկանում են նաեւ մարզերի բնակիչներին ցույց տալ, որ իրենք մտահոգված են մարզերի խնդիրներով եւ ձեռնամուխ են դրանց շուտափույթ լուծմանը: Մեր տեղեկություններով, սակայն, արդյունքները, մեղմ ասած, այդքան էլ հուսադրող չեն. նրանց՝ մարզեր այցերն էլ փաստում են, որ վերջին շրջանում, ինչպես Երեւանում, մարզերում նույնպես Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ի վարկանիշը կտրուկ իջել է ու շարունակում է նվազել՝ բոլոր հարցումներով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

ՔՊ վարկանիշ Հայաստան

«Հրապարակ». Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը
«Ժողովուրդ». 210 մլն դոլարի պայմանագիր. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան»
«Հրապարակ». 70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Գետը վարարել է. Փրկարարները 4 քաղաքացու գետանցման միջոցով տեղափոխել են գետի մյուս ափ (տեսանյութ)
«Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը
«Ժողովուրդ». ԲԴԽ-ում Նաիրա Հովսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան
«Հրապարակ». Ճանապարհից երեւում են նշաձողերը
«Ժողովուրդ». Նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ
«Հրապարակ». ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի
Ադրբեջանի նախագահին առընթեր Սոցիալական հետազոտությունների կենտրոնն ապրիլի 18-ին հրապարակել է հարցումներ, որոնք վերաբերում են Հայաստանի Հանրապետությանը
«Ժողովուրդ». Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան»-ի պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ ԱԺ-ում, թե՛ փողոցային պայքարում
Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան
Մի քանի ՀԿ-ներ պահանջում են կառավարությունից թափանցիկություն ապահովել սահմանազատման աշխատանքներում
Սև բերետավորները ուրախացել են,որ թուրքի համար ճանապարհ բացեցին դեպի Հայաստան,տեսանյութ
#Բագրատ_Սրբազան-ի կենսագրությունը հայերեն և անգլերեն
Ըստ Google Earth-ի, Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքի մոտավոր հեռավորությունն է այնտեղից, որտեղ «սահմանազատումից» հետո կանգնելու են թշնամու զինված բաշիբոզուկները
Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է աշխատանքից
Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
Ավելին
Ավելին