f

Անկախ

Էրդողանը վերընտրվելուց հետո իր ձեռքերն ավելի է բացելու տարածաշրջանում. Անդրանիկ Իսպիրյան


Թուրքիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթած Ռեջեփ Թայիփ Էրդողանն այլեւս ուշադրություն չի դարձնելու Արեւմուտքի կոչերին, եւ անելու է այնպես, ինչպես իրեն է հարմար: Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը։

«Մինչեւ առաջին փուլի ավարտի արդունքներըի ստանալը լուրջ կասկածներ կային, որ Էրդողանը կարող է չանցնել, սակայն առաջին փուլի ավարտից հետո, երբ արդյունքներն արդեն պարզ էին, դրանով արդեն կանխորոշվեց երկրորդ փուլի արդյունքները»,- նշեց Անդրանիկ Իսպիրյանը։

Նրա խոսքով՝ Էրդողանի հաղթանակին նպաստեց երկու գործոն.

«Առաջին փուլում 5 տոկոս հավաքած Սինան Օհանը ձայների փոխանցումն էր Էրդողանին: Նա կոչ արեց իր աջակիցներին՝ ձայները տալ Էրդողանին: Գաղտնիք չէ, որ իր աջակիցները դրանք Թուրքիայում ապրող ադրբեջանական համայնքի ներկայացուցիչներ էին, որոնք իրենց ձայնը զուտ տվել էին Օհանին՝ նրա ազգային պատկանելիությունից ելնելով: Այս պարագայում իրենք տալու էին Էրդողանին իրենց ձայնը, այլ ոչ թե Քըլըչդարօղլուին, որը Ադրբեջանի նկատմամբ այնքան էլ բարյացակամ չէ: Եվ երկրորդը իշխանության վարչական ռեսուրսի կիրառումն է: Ստեղծվել էր այնպիսի իրավիճակ, որ ուղղակի ընդդիմության առաջնորդի համար շատ դժվար կլիներ հաղթահարել երկրորդ փուլը»:

Հարցին՝ արյո՞ք հնարավոր է, որ ընդդիմադիր թեկնածուն քաղաքական ակցիաներ սկսի, թուրքագետն ասաց, որ այժմ ընդդիմությունը ներքին քննարկումների մեջ է՝ իրենց մարտավարությունը հստակեցնելու, եւ թե ինչ քաղաքական ուղով են շարունակելու գնալ.

«Ամբողջ ընտրարշավի ժամանակ երկու կողմը միմյանց մեղադրում էին տարբեր փաստարկներով: Էրդողանի հիմնական մեղադրանքն ընդդիմությանն այն էր, որ ընդդիմությունը համագործակցում է ահաբեկիչների հետ, Արեւմուտքի շահերն է սպասարկում, զբաղված է դեմագոգիայով: Ընդդիմությունն էլ բերում էր փաստարկներ Էրդողանի վարած քաղաքականության սնանկության, քաղաքականության տեսլականի բացակայության մասին, խոսվում էր Էրդողանի՝ երկիրն ավտորիտար ռեժիմի տանելու մասին: Տեսանք, որ ընտրությունների ժամանակ ընդդիմությունը չունեցավ այնպիսի փաստարկներ, որ պնդեր կեղծումները, այսինքն՝ իշխանական վարչական ռեսուրսի կիրառումն այն աստիճան էր հասել, որ ինքը լրջորեն ազդել է արդյունքների վրա: Ընդդիմությունն ասում է, որ եղել են բաց քվեարկություններ, ուղղորդումներ, մարդկանց շանտաժի են ենթարկել, սակայն դա այն մասշտաբների հիմնավորված չէ, որ կարողանան դուրս գալ փողոց»:

Հարցին՝ ընտրություններից հետո հնարավո՞ր են Թուրքիայի քաղաքականության մեջ փոփոխություններ, թուրքագետն ասաց. «Մեր երկրի շուրջ լուրջ զարգացումներում, ցավոք սրտի, նշանակալի դերակատարում ունի Թուրքիան, եւ Էրդողանի ընտրվելն իհարկե շատ բացասական ազդեցություն կունենա տարածաշրջանի խաղաղության բարեկեցության վրա»:

Իսպիրյանի խոսքով՝ Էրդողանը վերջին տարիներին Արեւմուտքից անկախ քաղաքականություն է վարում, եւ կարծես՝ անվերահսկելի է դարձել. «Եթե մինչեւ ընտրությունները Էրդողանը փորձում էր Հայաստանի նկատմամբ հարաբերություններում զուսպ լինել՝ փորձելով Արեւմուտքին ամբողջովին իր դեմ չտրամադրել: Այժմ, քանի որ արդեն ընտրվել է, եւ չունի նման մտավախություն, իր ձեռքերն ավելի են բացվում տարածաշրջանում: Դա նշանակում է, որ առաջնահերթ մենք պետք է այս ամենը հաշվի առնենք, որ Էրդողանն այլեւս ուշադրություն չի դարձնելու Արեւմուտքի կոչերին, հորդորներին, եւ անելու է այնպես, ինչպես իրեն է հարմար: Հայաստանը պետք է սա հաշվի առնելով կայացնի որոշումներ»:

Ճշտող հարցին՝ նշանակում է, որ Էրդողանը փորձելո՞ւ է տարածաշրջանն իր ձեռքում պահել, Անդրանիկ Իսպիրյանն ասաց. «Վերջին տարիներին տարածաշրջանում իրադրությունը խիստ փոխվեց ռուս-ուկրաինական հակամարտությունից հետո: Տեսանք, որ կամաց-կամաց խորտակվող Թուրքիան կրկին փայլատակեց, եւ դա նրա շնորհիվ, որ կարողացավ թե՛ Արեւմուտքի, թե՛ Ռուսաստանի համար կարեւոր դերակատարում ստանձնել: Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ ստվերային ամբողջ տնտեսական շրջանառությունը Թուրքիայի միջոցով է: Թուրքիան կարողանում է իր երկրում անցկացնել երկու երկրների միջեւ խաղաղությանն ուղղված տարբեր միջոցառումներ: Հիմա թե Արեւմուտքը, թե Ռուսաստանը կախում ունեն Թուրքիայից: Արեւմուտքի շանսերը ճնշել Թուրքիային փչացել են»:

Աշխարհում Թուրքիա Ռեջեփ Թայիփ Էրդողան Անդրանիկ Իսպիրյան

«Սպորտինգը»՝ Պորտուգալիայի չեմպիոն
Դիլիջանի Հովք բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Կապանում 55-ամյա քաղաքացին սայթաքել է եւ նկել քարերի վրա. փրկարարները 400 մետր պատգարակով տարել են
Հալաբյան փողոցում «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել սյանը. 21-ամյա ուղեւորին հոսպիտալացրել են
Իշխանությունը հավանական սահմանային սադրանքները փորձում է նախապես ջարդել շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի վրա.Աբրահամյան
Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել
Բլոգեր Միկա Բադալյանը մի խումբ տղամարդկանց հետ բռնություն է կիրառել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ. Գոհար Հայրապետյան
Երևանի կենդանաբանական այգին նոր տնօրեն ունի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Բագրատ Սրբազանի գլխավորած երթը այսօր կշարունակվի ժամը 11:00-ից, մեկնարկը կտրվի Սևանի թերակզու խաչմերուկից
Հացավան գյուղի դաշտերում քաղաքացին ճանապարհից ձիով ընկել է մացառուտի մեջ
Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում
Մայիսի 6-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները նվազել են
Հինգ իրավապաշտպաններ հանդես են եկել հայտարարությամբ
Պայթյnւն-հրդեհ՝ Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում․ դպրոցի դիմաց բախվել են և 2 Toyota-ներն ու Honda-ն
Տաւուշ. հայոց արդի պատմութեան «թաւշեայ» թիւրիմացութեան տապանաքարը կամ չարիքի վախճանին խորհրդանի՞շը. Սևակ Կ. Հակոբյան
Ամբողջ աշխարհից զանգեր, ոգևորության խոսքեր ենք ստանում, ասում են՝ գալու են մեզ միանան. Գառնիկ Դանիելյան
Մայիսի 8֊ին, ժամը 10։00֊ին «Շիրակը հանուն հայրենիքի» շարժման անդամները ուղևորվելու են Աբովյան քաղաք` միանալու Տավուշից սկիզբ առած երթին։
ՈՒՂԻՂ. Կիրանց չափագրողներ են եկել. լարված իրավիճակ
Քայլերթը Սևանից,ուղիղ
Ադրբեջանի Նախագահն իր երկրի տարածքի իրական չափը ոչ թե 86,6, այլ 100,000 քառ. կմ. է համարում
Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի Facebook-ի էջի ետնանկարում Իլհամ Ալիևին պատկանող հյուրանոցի լուսանկարն է. Ղազարյան
«Առաջին ալիք»-ի կայքէջից ջնջել են Ոսկեպարի մասին պատմող ֆիլմը․ Մարիաննա Փայտյան
Ավելին
Ավելին