Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին այսօր ավտովթար է տեղի ունեցել, որի հետեւանքով կա 1 տուժած։ Այս մասին հաղորդում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության լրատվության բաժնից:
Ըստ հաղորդագրության` վթարի մասին ահազանգը Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ստացվել է 17։09-ին։
«Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբն ու հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները դեպքի վայրում պարզել են, որ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհի 10-րդ կմ-ին «Lada» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ մոտ 50 մետ ընկել ձորը
Փրկարարները վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։ Նրան հոսպիտալացրել են Կապանի բժշկական կենտրոն»,– նշված է հաղորդագրության մեջ։