Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է Դանիայի եւ Նիդեռլանդների ցանկությունը՝ ուսուցանել ուկրաինացի օդաչուներին F-16 կործանիչների կառավարումը։ Գերատեսչության ղեկավարը վստահություն է հայտնել, որ Ռուսաստանի զինված ուժերը նման մտադրություններին արձագանքելու հնարավորություն ունեն, գրում է «Комсомольская правда»։
Լավրովի խոսքով, այն փաստը, որ Դանիան եւ Նիդեռլանդները «առաջին շարքում են» են նրանց թվում, ովքեր պատրաստ են Ուկրաինայի զինված ուժերի օդաչուներին սովորեցնել արեւմտյան կործանիչների կառավարումը, վկայում է ԱՄՆ-ին հաճոյանալու այդ երկրների ցանկության մասին։
«Այս երկրները եվրոպական հարցերում ակտիվորեն պաշտպանում են Վաշինգտոնի գիծը: Ինչ վերաբերում է մեր արձագանքին, ապա ես կասկած չունեմ, որ մեր զինված ուժերն ունեն դրան արձագանքելու հնարավորություն»,- ասել է Լավրովը։