f

Անկախ

«Աթենք»-ն իր արտադրանքով կմասնակցի Երևանի Գինու Օրեր 2023 Փառատոնին (լուսանկար)


Հայկական շուկայում մսամթերքի առաջատար  «Աթենք» ընկերությունը մասնակցելու է 2023  թվականի  հունիսի 2-4 կայանալիք ամենայմա Երևանի Գինու Օրեր Փառատոնին (Yerevan Wine Days Festival)։  Գինուն նվիրված երևանցիների և զբոսաշրջիկների ամենասիրված և մասշտաբային միջոցառմանը «Աթենքը»  ներկայանալու է  գինու հետ լավագույնս համադրվող իր համեղ ու բազմազան մսային նախուտեստների տեսականիով, նոր արտադրանքներով և մասնակիցների համար հաճելի անակնկալներով։

«Մենք որպես հայկական արտադրող կարևորում   ենք  ցանկացած միջոցառում, որը նպաստում է Հայաստանում զբոսաշրջության զարգացմանը։ Երևանի Գինու Օրեր Փառատոնը հենց այդ միջոցառումներից է, ուստի մենք նույնպես որոշեցինք միանալ գինու սիրհարներին առաջարկել   գինու հետ համադրելի մեր նորույթները։ Վերջերս մեր սպառողներին  ներկայացրել ենք արդեն մեր նոր «Աթենք Փրայմ» շարքը, որն առաջարկում է  իտալական պրեմիում դասի մսամթերք՝ չորիզո, պրոշուտտո, պանչետտա և նույնիսկ մարմարե մսից բաստուրմաները, որոնք ևս իդեալական համադրվում է գինու հետ։  «Աթենքի» թե՛ մսամթերքով ու  թե՛ խորտիկներով հնարավոր է պատրաստել գինու ամենահամեղ ափսեն և վայելել այն»,- նշում է «Աթենք» ընկերության բրենդ մենեջեր  Արամ  Առաքելյանը։

Ընկերությունից վստահեցնում են՝ «Աթենք»-ի տաղավարն առանձնանալու է նաև  ձևավորմամբ, գույներով և հետաքրքիր, ինքնատիպ մատուցմամբ։  Մասնակիցները տեղում նաև հնարավորություն կունենան համտեսել բրենեդի բնական թաղանթով նրբերշիկներով  գրիլի վրա եփված հոթ-դոգները։

«Փորձելու ենք կոլորիտային, հայկական խոհանոցային մթնոլորտ ապահովել։ Ընտրել ենք մեր մսամթերքի հատկապես հայական ու իտալական տեսականին, որոնք գինու հետ լավագույն համադրություններն են։ Կարծում ենք՝ և′ տեղացիները, և′ օտարերկրացի հյուրերը տպավորված կլինեն»։

Նշենք, որ 30-ամյա հայկական առաջատար արտադրող  «Աթենք»  ընկերությունը   ունի  երշիկի, մսային ուտեստների և կիսաֆաբրիկատների արտադրության մասնագիտացված 2 խոշոր գործարան և իր սպառողին ներկայանում է ավելի քան 250 անուն ապրանքատեսակով: Ընկերության գործունեության հիմքում եվրոպական չափորոշիչների, որակի և սանիտարահիգիենիկ բոլոր պահանջներին համապատասխանող արտադրության սկզբունքներն ու արժեքներն են:  Ընկերությունն իր արտադրության մեջ կիրառում է  սեփական տեխնոլոգիաներն ու մեթոդները, կառավարում և համակարգում է հումքի մատակարարումից մինչև պատրաստի արտադրանքը վաճառքի կետ հասցնելու ամբողջ գործընթացը: Գործարանն ունի սեփական լաբորատորիա, ինչը թույլ է տալիս վերահսկել ապրանքի որակն արտադրության բոլոր փուլերում:  «Աթենք» ընկերությունն  ունի 33 ֆիրմային խանութ ՝ ՀՀ-ում 27, ԼՂՀ-ում 1, Վրաստանի Հանրապետությունում 5: Որպես երշիկի մասնագիտացված ֆիրմային խանութների ցանց` Հայաստանում ամենամեծն է։ Արդեն երկար տարիներ «Աթենք» ընկերությունը ՀՀ 100 խոշոր հարկատուների ցանկում է։

Աթենք 1.jpg (47 KB)

Գինու փառատոն «Աթենք» ընկերություն մսամթերք Հայաստան

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին