f

Անկախ

Ապարանում երեք անձի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով հետախուզվողը հայտնաբերվել է


ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է երեք անձի սպանության, ևս չորսին հրազենային վնասվածքներ պատճառելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթից մեկ մեղադրյալի մասով նախաքննությունը:

ՔԿ-ից Անկախին հայտնում են, որ իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողոթյոնների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող հանգամանքներ, այդ թվում՝ միջադեպին մասնակից անձանց շրջանակը, նրանց ինքնությունը, շարժառիթը, անհատականացվել է յուրաքանչյուրի գործողությունները, որոնց տրվել են համարժեք քրեաիրավական գնահատականներ:

Մասնավորապես՝ քննությամբ հիմնավորվել է, որ 2022թ. հունիսի 18-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում,  Երևան քաղաքի 32–ամյա բնակիչը եղբոր և ընկերոջ հետ MITSUBISHI մակնիշի ավտոմեքենայով, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում երթևեկելիս, մի քանի անգամ ձայնային ազդանշան են տվել իրենցից առաջ երթևեկող INFINITI մակնիշի ավտոմեքենային, որի վարորդն իր հերթին պատասխան ձայնային ազդանշան է տվել:

Ազդանշան տալու հարցի շուրջ պարզաբանումներ կատարելու նպատակով MITSUBISHI ավտոմեքենայի վարորդը, ով հանդիսանում է 32-ամյա տղամարդու եղբայրը, շրջանցել է INFINITI մակնիշի ավտոմեքենային և կանգնեցրել վերջինիս:

Ավտոմեքենաները ճանապարհի բանուկ հատվածում կայանելու արդյունքում խցանում է առաջացել, ինչի պատճառով նրանց խոսակցությանը միջամտել են փողոցով երթևեկող այլ անձինք:

Խոսակցությունն աստիճանաբար վերածվել է վիճաբանության, ինչը շարունակվել է Քուչակ գյուղ տանող ճանապարհի սկզբնամասում, որի ժամանկ MITSUBISHI-ի վարորդը, իր կողմից վարվող ավտոմեքենայից վերցնելով որսորդական հրացանը, կրակել է օդ, ինչից հետո բոլորը հեռացել են նշված վայրից:

Նույն օրը՝ ժամը 23:30-ի սահմաններում, վիճաբանությանը միջամտած անձանցից մեկն իր մտերիմների հետ Ապարան քաղաքի հրապարակում հանդիպել և պարզաբանումներ է պահանջել եղբայրների հետ նույն ավտոմեքենայում գտնված նրանց ընկերոջից, սակայն խոսակցությունն ավարտվել է՝ հետագայում հանդիպելու և պարզաբանումներ կատարելու պայմանավորվածությամբ:

Հաջորդ օրը՝ հունիսի 19-ին, ժամը 18:00-ի սահմաններում, նույն հարցի շուրջ պարզաբանումներ կատարելու նպատակով, եղբայրները մի խումբ իրենց կողմնակիցների հետ Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցում գործող գազալցակայանում հանդիպել են նախորդ օրն իրենց հետ վիճաբանած անձանցից երկուսի հետ, որոնցից մեկին ծեծի են ենթարկել:

Գազալցակայանում վերջինիս ծեծի ենթարկելու, ինչպես նաև նախորդ գիշեր տեղի ունեցած միջադեպի հարցի շուրջ պարզաբանումներ կատարելու նպատակով, մի կողմից եղբայրները, նրանց ընկերը և մի խումբ նրանց կողմնակիցներ, իսկ մյուս կողմից՝ Ապարան քաղաքի՝ թվով 10 և ավելի անձինք տարբեր ավտոմեքենաներով, պայմանավորվածության համաձայն, նույն օրը՝ ժամը 19:00-ի սահմաններում հանդիպել են  Արագածոտնի մարզի Նիգավան համայնք տանող ճանապարհին հարակից աղբանոց կոչվող դաշտամիջյան տարածքում:

Խոսակցությունը վերածվել է վիճաբանության, որի ընթացքում Երևան քաղաքի 32-ամյա բնակիչը և վերջինիս ընկերը, այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով, ապօրինաբար, երկու և ավելի անձանց կյանքից զրկելու նպատակով, նախապես իրենց հետ վերցրած Churchill և ՄՌ-135 մոդելի որսորդական ողորկափող հրացաններից բազմաթիվ կրակոցներ են արձակել ներկաների ուղղությամբ։ Դրա հետևանքով ստացած հրազենային վնասվածքներից մեկ անձ դեպքից անմիջապես հետո հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է, մեկը  գիտակցության չգալով մահացել է 2022թ. հունիսի 20-ին, իսկ երրորդը՝ 2022թ. օգոստոսի 6-ին: Եվս չորս անձ, տարբեր աստիճանի հրազենային վնասվածքներով, տեղափոխվել են հիվանդանոցներ և ստացել անհրաժեշտ բուժօգնություն:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 32-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով: Որպես խափանման միջոց նրա նկատմամբ ընտրվել է կալանավորումը: Վերջինիս վերաբերյալ մասն առանձնացվել է առանձին վարույթում, հայտարարվել նախաքննության ավարտի մասին, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:

Մյուս մասով շարունակվող նախաքննության ընթացքում իրականացված անհրաժեշտ քննչական գործողությունների, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում` 2023թ. մայիսի 24-ին հայտնաբերվել և վարույթն իրականացնող մարմնին է ներկայացվել հետախուզման մեջ գտնվող երկրորդ մեղադրյալը՝ 32-ամյա տղամարդու ընկերը: Նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Վերջինիս վերաբերյալ մասով նախաքննությունը շարունակվում է:

հետախուզվողի հայտնաբերում Ապարան Սպանություն Հայաստան Տեսանյութ

Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան
Ի զորակցություն Տավուշի մեր հայրենակիցների Գյումրիում տեղի է ունենալու ավտոերթ
Երևանում բեռնատարը՝ «Միացիր կամ հանձնիր» գրություններով, փակել է Մյասնիկյան պողոտան
25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, ավանդներ, արժեթղթեր. ինչ է Դատախազությունը պահանջում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենի ժ/պ է նշանակվել
Կիրանցի դպրոցում դասադուլը շարունակվում է
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով ԱԺԲ- մեկ անդամի տանում են կալանքի, մյուսներն ազատ են արձակվել
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Դուխով հանձնի, հետդ ենք». Պաստառներ Երևանի տարբեր հատվածներում
Թբիլիսիում խորհրդարանի առջև բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և իրավապահների միջև
Կարաչաեւո-Չերկեսիայում մեկ շաբաթում երկրորդ անգամ հարձակվել են ոստիկանների վրա. կան զոհեր
Լեգիտիմության ակնհայտ բացակայության պայմաններում իշխանությունը մտել է մի պրոցեսի մեջ, ինչը մեր երկիրը երկարաժամկետ առումով կախվածության մեջ է դնելու Ադրբեջանից. Աբրահամյան
Անկառավարելի իրավիճակ` փակ ճանապարհին. ոստիկանությունը անելանելի իրավիճակում է
Նոյեմբերյանի Հաղթանակ բնակավայրում խուլիգանական արարքների համար մեղադրվող 4 անձանցից 3-ը կալանավորվել են. ՔԿ
Վահագն Մախսուդյանի գործով իրավունքի և օրենքի նման ժխտողականություն վաղուց չէի տեսել. Վարազդատ Հարությունյան
Ինչպես են մարսում Հայաստանը. ForPost
«Նիկոլ դավաճան». քաղաքացիները փակել են Երեւան-Արմավիր ճանապարհը. Այստեղ են ընդդիմադիր պատգամավորներ
Սուրենավանում բախվել են մարդատար գնացքն ու «Mercedes»-ը․ պարեկները սահմանազատել են տարածքը
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտ քաղաքացին վնասել էր ոտքը, օգնության են հասել փրկարարները
Կիրանցից անչափահասների են հրավիրել ոստիկանության բաժին, երեւի ինչ-որ բաներ կորզելու երեխաներից. Բագրատ Սրբազան
Ականազերծումները հասան Բերքաբեր. ՊՆ-ն զգուշացնում է` կլինի պայթյուն
«Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենանդուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել երկաթե բաժանարար արգելապատնեշին
ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը
Մոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք. գնդապետ Միհրան Մախսուդյանի որդի
Ավելին
Ավելին