f

Անկախ

«Չենք ընդունում նմանօրինակ տրամաբանությունը». ՀԲԸՄ-ն՝ Արցախի նկատմամբ Ադրբեջանին իրավազորություն տալու վերաբերյալ


Հայ բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) հայտարարություն է տարածել Արցախի նկատմամբ Ադրբեջանին իրավազորություն տալու համաձայնագրի վերաբերյալ:

Հայտարարությունում ասվում է. «Հայաստանի Հանրապետության վարչապետը հանդիպել է Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահներին՝ շարունակելու քննարկել տարածաշրջանային խաղաղության համաձայնագիրը առաջ մղելու գործընթացը։ Նախորդիվ Հայաստանը հայտարարել էր, որ Արցախի քաղաքացիների «անվտանգության և իրավունքների երաշխավորումն» ապահովելու հիմնավորմամբ պատրաստ է պաշտոնապես ընդունել Ադրբեջանի իրավազորությունը Արցախի ժողովրդի նկատմամբ։

ՀԲԸՄ-ն, սփյուռքի և Հայաստանի բազմաթիվ այլ հայերի հետ միասին, չի ընդունում նմանօրինակ տրամաբանությունը: Թեև ողջ հայության կամքն է, որ Հայաստանում և տարածաշրջանում տիրի կայունություն, խաղաղություն և անվտանգություն, մենք խորապես մտահոգված ենք Հայաստանի՝ Արցախի հայերի ճակատագիրը մեկ ստորագրությամբ թշնամուն հանձնելու մտադրությամբ։ Ադրբեջանը ջանք չի խնայի իր նպատակներին հասնելու, Արցախի հայերին Արցախից բնաջնջելու, և, ի վերջո, տարածաշրջանում գերիշխող դիրք գրավելու համար, ինչը վտանգի կենթարկի առաջին հերթին հենց Հայաստանի ինքնիշխանությունը: Հատկապես խիստ մտահոգիչ է Ադրբեջանի հայտարարությունը, որ ոչ մի երկրի, այդ թվում՝ Հայաստանին, թույլ չի տա կանգնել Արցախի ժողովրդի հետ կապված իր մտադրություններն իրագործելու ճանապարհին՝ ազդարարելով, որ Արցախի շրջափակումը, մարդասիրական ահաբեկչությունը և մշակութային ցեղասպանությունը իր վարած խաղի մի մասն են մնալու։

«Այս հակամարտության վերջին 30 տարիների պատմությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանը երբեք էլ ազնիվ բանակցային գործընկեր չի եղել», - ասում է ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը։ «Այն երբեք չի հարգել որևէ միջազգային պայմանագրի, կոնվենցիայի, համաձայնագրի կամ օրենքի դրույթ, որը վերաբերում է Արցախի ժողովրդին: Իլհամ Ալիևի հակահայկական հռետորաբանությունը, քաղաքացիական բնակավայրերի դեմ ռազմական ագրեսիան և տնտեսական շրջափակման միջոցով Արցախում հազարավոր հայերին կենսական ռեսուրսներից զրկելը դրա վառ ապացույցն են։ Մենք գիտենք, որ այս փաստաթղթի ստորագրումը հավասարազոր է Ադրբեջանին կանաչ լույս տալուն, որ անպատիժ կերպով ավարտին հասցնի Արցախը վերացնելու իր մտադրությունը:

30 տարի շարունակ Արցախի ժողովուրդը փորձել է իրագործել ինքնորոշման իր իրավունքը, ինչպես որ սահմանված է ՄԱԿ-ի կանոնադրության երկրորդ հոդվածով և ԵԱՀԿ Մինսկի խմբի սկզբունքներով։ Ինքնորոշումը բանակցային գործընթացի միակ ընդունելի ուղին է, և միջազգային հանրությունը պետք է քայլեր ձեռնարկի այս գործընթացին ընթացք տալու համար:

Հետևաբար, ՀԲԸՄ-ն կոչ է անում բոլոր միջազգային կառույցներին սատարել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանը, քանի որ, հակառակ դեպքում, Արցախի հայերը Ադրբեջանի կողմից վերջնականապես կենթարկվեն էթնիկ զտումների, որն Ադրբեջանը հետևողականորեն փորձում է ավարտին հասցնել:

ՀԲԸՄ Արցախի Հանրապետություն Հայաստան

Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 97 դեպք. Գրանցվել է 12 ավտովթար, վիրավորվել է 17 մարդ
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում (տեսանյութ)
Հայաստանում ԶԼՄ-ները շարունակում են բևեռացված մնալ, պետական ​​լրատվամիջոցները ձեռնպահ են մնում կառավարության քննադատումից, լրագրողները ենթարկվում են բռնnւթյան. «Լրագրողներ առանց սահմանների»
Տավուշում մարդուն ասում են՝ 2021 թվականին դու բարձրագույն արժեք էիր, որովհետև մեզ պետք էր քո քվեն. Էլինար Վարդանյան
Վայոց ձորի մարզում «ՈՒԱԶ» բեռնատարը, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում. կա վիրավոր
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մի շարք բնակավայրերում
Ավելին
Ավելին