f

Անկախ

«Ժողովուրդ». Վահագն Խաչատուրյանը որոշել է Հայաստանին ագրեսոր դարձնել


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Առանձնապես որեւէ կարեւոր գործով չզբաղված, ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Վահագն Խաչատուրյանը, որի ղեկավարած կառույցի վրա տարեկան 2-3 մլրդ գումար է ծախսվում (աշխատավարձ, վարորդ, աշխատակիցներ, ճամփորդություններ), հիմա էլ որոշել է Հայաստանին ագրեսոր դարձնել: Մասնավորապես, Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Կատարի հայ համայնքի հետ եւ բավականին տարօրինակ հայտարարությամբ հանդես եկել։

«Այն, ինչ տեղի ունեցավ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ…, հենց այդ պատերազմը, որը կանխատեսելի էր դեռեւս 1990-91 թվականներին, երբ մենք սկսեցինք մեր խնդիրներն Ադրբեջանի հետ լուծել պատերազմի միջոցով, տեսանելի էր, որ այդպիսի մի իրավիճակ լինելու էր, բայց մենք չէինք ցանկանում առերեսվել այդ խնդրի հետ։ Ավելի հեշտ էր հանրությանը ներկայացնել, որ մենք հաղթել ենք 1994 թվականի պատերազմի ժամանակ, մայիսին կնքել էինք (չասեմ՝ խաղաղության, քանի որ դա խաղաղության չէր) պատերազմը դադարեցնելու մասին համաձայնագիր»:

Ինչպես ֆիքսեցինք, Վահագն Խաչատուրյանը ներկայանում է այնպես, կարծես Հայաստանին պատերազմն է ձեռնտու, այլ ոչ թե խաղաղությունը: Եվ սա նաեւ այսօրվա իշխանությունների վարած քաղաքականությանն ու հայտարարություններին հակադրվող են, քանի որ հենց Նիկոլ Փաշինյանն է խոսել խաղաղության դարաշրջան բացելու, Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարաբերությունները լավացնելու մասին: Ստացվում է՝ ըստ Խաչատուրյանի՝ Հայաստանն է պատերազմ սկսողը եղել եւ ձգտել է այդպես կարգավորել հարցերը, այլ ոչ թե բանակցությունների միջոցով:

Իրականում Ադրբեջանը սկսեց ագրեսիան, եւ դա վաղուց հատատված իրողություն է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վահագն Խաչատուրյան արցախյան պատերազմ խաղաղություն Ադրբեջան Հայաստան

Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ավելին
Ավելին