f

Անկախ

«Էս մարդը տալու է ամեն ինչ և բերելու է պատերազմ»․ Րաֆֆի Հովհաննիսյան


«Էս մարդը տալու է ամեն ինչ և բերելու է պատերազմ, իսկ մենք ի՞նչ ենք անում»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ անուններ չհնչեցնելով, բայց նկատի ունենալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ 

Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց․ «Սա անհատի խնդիր չէ։ Արդեն ինքն առ ոչինչ է։ Դրա համար անունի խնդիր չէ։ Բայց այս վիճակը, դրա կրողը, հեղինակը դարձել է ազգային չարիք, որովհետև ինքը առոչինչ է դարձնում Հայաստանը, եկեղեցին, մեր հեռանկարը, առաջին և վերջին զանգը՝ իր իսկ խոստովանությամբ՝ պաշտոնական արտահայտված, իր որոշումներով։ Եթե որևէ բան չփոխենք, միասին մենք գնում ենք մեր երկիրը հանձնելու ցեղասպանության ընթացիկ կազմակերպվող ծրագրին։ Կոլցո 2-ն ընթացող է, կատարյալ շրջափակում է, ինքնիշխան հայրենիքի տարածքների սողացող օկուպացիա է։ Ինքն արդեն բացեիբաց խոստովանում է իր հանցակցությունը, որ ինքը գիտակցաբար հանձնում է պետական ինքնիշխան տարածքներ։ Գիտակցաբար պատճառում է հարյուր հազարավոր մահեր զինվորների, քաղաքացիների։ Որ ինքը գիտակցաբար դրժում է պետական իր երդումը և բազմաթիվ դրվագներով սահմանադրական կարգը խախտում։ Այստեղ մեղսակից է փնտրում իր ընտանեկան անդամների, կուսակցական ընկերների, այլ պետական մարմինների մեջ, որոնք լիազորված են և պարտական են՝ ըստ նույն Սահմանադրության ապահովել մեր պետության սահմանադրական կարգը և թույլ չտալ, որ մեր օրենքը և Սահմանադրությունը յուրացվեն որևէ մարդու, կուսակցության կամ որևէ հոսանքի կողմից։ Այն արդեն լինում է ինչ-որ մարդու կողմից, որը ժամանակին ընտրվել է, բայց այլևս կորցրել է իր բովանդակային լեգիտիմությունը։ Իր վարքով, բարքով ու իր խոստովանությամբ արդեն չի կրում բովանդակային լեգիտիմություն։ Չունի շնորհը, տղամարդությունը, հայկականությունը, արժանապատվությունը կամովի հեռանալ, պետական մարմինները քայլ չեն կատարում»։

Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ ինքը չի օգտագործում այդ «պոպուլյար դարձած զգացական եզրը՝ դավաճանություն, քանի որ դա շատ քիչ է»։ Հավելեց․ «Գնում է պետական, ազգային, քաղաքացիական դավաճանություն, մանուկների նկատմամբ դավաճանություն։ Հինգ տարի առաջ հայրաբար նայում էր զինվորներին քայլերթի ժամանակ, իրենք էլ նայում էին նրան և սպասում մեծ փոփոխություն ՀՀ-ում։ Ես էլ էի այնտեղ։ Հիմա տղաների նկատմամբ ի՞նչ է, եթե ոչ դավաճանություն։ Գնում էր Արցախ, դպրոցներից գալիս էին Արցախում երեխաները, իր գիրկն էր առնում։ Այդ երեխայի նկատմամբ հիմա ի՞նչ է այս պահը, եթե ոչ ամենափափուկ եզրը օգտագործելով՝ դավաճանություն»։ Րաֆֆի Հովհաննիսյանը, հիշեցրեց, որ 105 տարի առաջ այսօր Սարդարապատում և քույր քաղաքներում մեր ժողովուրդը վճռեց իր ճակատագիրը։ Իսկ հիմա ունենք աննախադեպ վայրէջք, եթե չլինի փոփոխություն, մեր պետականությունը կորցնելու ենք մեր իսկ ձեռքով. «Պատերազմ է գալու խաղաղության պայմանագիր կոչե՞ս։ Իշխանություն ես կոչում քեզ, կամ ընդդիմություն են խորհրդարանում։ Պատերազմի համար ի՞նչ ենք անում պաշտպանվելու, իրավապահ մարմինները ի՞նչ սթափություն են բերում ժողովրդին պատրաստելու մեզ այդ արհավիրքին, որ բերելու են մեր հարևան ոսոխները»։
 

Տեքստը՝ www.aravot.am-ի։

Րաֆֆի Հովհաննիսյան Տեսանյութ Նիկոլ Փաշինյան Հայաստան

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին