f

Անկախ

Հայաստանում արդյունաբերության ոլորտի զարգացումները շարունակում են մտահոգության տեղիք տալ | «ԼՈՒՅՍ» հիմնադրամ


«ԼՈՒՅՍ» հիմնադրամը, հիմք ընդունելով ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալները, վերլուծել է ՀՀ տնտեսության հունվար-ապրիլ ամիսների սոցիալ-տնտեսական զարգացումները։

2023թ.-ին ՀՀ տնտեսությունը կրում է նախորդ տարվա բարձր աճ ապահոված գործոնների շարունակվող ազդեցությունները, որոնք, սակայն, եթե տարեսկզբին դրսևորվում են որպես աճն արագացնող գործոններ, հետագայում կարող են վերածվել տնտեսական աճը նվազեցնող գործոնների: Այսպես, տարեսկզբին գրանցվել է տնտեսական աճի բարձր տեմպեր, քանի որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ՀՀ տնտեսության վրա արտաքին շոկի դրական ազդեցությունները դեռևս նկատելի չէին: Մինչդեռ հետագա ամիսներին, երբ համեմատվող ժամանակահատվածում առկա կլինի շոկերի էֆեկտները (բազայի էֆեկտը), կարելի է սպասել աճի տեմպի դանդաղում: Այսպիսով՝

  • 2023թ. բարձր տնտեսական աճի հիմքում ընկած բազայի էֆեկտը աստիճանաբար չեզոքանում է, ինչի արդյունքում տնտեսական աճի տեմպերը աստիճանաբար կնվազեն: Ընթացիկ տարվա առաջին ամիսները համեմատելով նախորդ տարվա համապատասխան ամիսների հետ, երբ դեռևս տնտեսական ցուցանիշներում չէին արտացոլվել արտաքին շոկի դրական ազդեցությունները, ստացվում են բարձր աճեր, սակայն ապրիլին ՏԱՑ-ը դանդաղել է, քանի որ նախորդ տարվա ապրիլի ցուցանիշն արդեն իսկ որոշակիորեն պարունակում է շոկերի ազդեցությունները: Մասնավորապես, ապրիլի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ-ը) կազմել է 12.1%` նախորդ ամսվա համեմատ դանդաղելով 1.9 տոկոսային կետով, այն դեպքում, երբ նախորդ տարվա ապրիլին ՏԱՑ-ը արագացել էր 2.0 տոկոսային կետով: Հաջորդ ամիսներին կարելի է ակնկալել, որ ՏԱՑ-ի տեմպը կշարունակի դանդաղել՝ արտացոլելով բազայի էֆեկտի չեզոքացումը:
     
  • Արդյունաբերության ոլորտի զարգացումները շարունակում են մտահոգության տեղիք տալ: Մարտ ամսին արդյունաբերության աճը կտրուկ արագացավ, ինչը կապված է նախորդ տարվա նույն ամսում արդյունաբերության աճի անկման հետ: Հետևաբար, սպասելի էր, որ ապրիլին արդյունաբերության աճի տեմպը որոշակիորեն պետք է նվազի: Սակայն, փաստացի ընթացիկ տարվա ապրիլին գրանցվել է արդյունաբերության անկում՝ 0.8 տոկոսի չափով: Արդյունաբերության նման զարգացումները մտահոգիչ են, քանի որ դրանք կարող են հանգեցնել տնտեսության կառուցվածքի վատթարացմանը և ներուժային աճի դանդաղմանը:
     
  • Գնաճի տեմպն էականորեն նվազել է՝ մոտենալով գնաճի թիրախային միջակայքի ստորին սահմանին: Դեռևս 2 ամիս առաջ ՀՀ-ում գների աճի տեմպն էականորեն գերազանցում էր ԿԲ թիրախը, սակայն մարտ և ապրիլ ամիսներին գրանցվել է գնաճի էական դանդաղում: Ընդ որում, ընթացիկ տարվա տարեսկզբից ՀՀ ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահպանել է նույն մակարդակում: Գնաճի տեմպի դանդաղումը, իհարկե, դրական երևույթ է, սակայն նվազման տեմպը պետք է լինի տնտեսական միջավայրին համահունչ:

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով՝ https://shorturl.at/mrHKV։
 

                                                                        Աղբյուրը՝ «ԼՈՒՅՍ» տելեգրամ ալիք

 

Լույս հիմնադրամ արդյունաբերություն Հայաստան

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին