Ադրբեջանական լրատվամիջոցներում տարածվող տեղեկություններն այն մասին, թե իբր սահմանագոտու հարավարևելյան հատվածում հայկական կողմը դիվերսիոն-ներթափանցման փորձ է կատարել, բացարձակ սուտ է և չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները տարածել էին տեղեկություններ, թե «Զանգելանի ուղղությամբ կանխվել է հայկական դիվերսիոն խմբի ներթափանցումը», «կա երկու ձերբակալված» (չակերտները Tert․am-ի)։