f

Անկախ

Փաշինյանին «դավաճան» անվանած քաղաքացու փաստաբանները բողոքարկել են նրա ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջը մերժելու մասին որոշումը


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին «դավաճան» անվանած Սամվել Վարդանյանի փաստաբանները բողոքարկել են նրա ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջը մերժելու մասին որոշումը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան, Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը։

«Բողոքարկեցինք առաջին ատյանի որոշումը՝ Սամվելի ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչելու մեր պահանջը մերժելու մասին։

Ամեն ինչ անելու եմ, որ այս վարույթի արդյունքում ձևավորվի նախադեպ, որը պատվար կդառնա «առաջին կոնտակտի» ժամանակ ոստիկանական կամայականության դեմ։

 

Հրապարակում եմ հատված մեր բողոքից.

«Պնդում ենք, որ բողոքարկվող դատական ակտը չի արտացոլել բանավորության և անմիջականության պայմաններում իրականացված դատալսումների արդյունքները, և այդ պայմաններում դատարանը չի ծառայել, որպես Քաղաքացու իրավունքների երաշխիք …Փոխարենը Դատարանը բացառապես հենվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժնի նյութերի վրա՝ խուսափելով Քաղաքացու իրավունքների իրակա՛ն երաշխավորի իր գործառույթից։ Դատարանի կողմից հիմք ընդունված այս ֆորմալ մոտեցման վառ արտահայտությունն է բողոքարկվող որոշման մեջ տեղ գտած հետևյալ միտքը. «Դատարանն արձանագրում է, որ առկա է ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի ուժով անձին ազատությունից զրկելու իրավաչափ նպատակի մասին արձանագրում։ Այն է՝ անձը ձերբակալվել է անմիջականորեն ծագած կասկածանքի հիմքով, անձի փախուստը կանխելու նպատակով»։ Այսինքն Դատարանը ոչ թե հավաստիացել է ու իր դատական ակտով հանրությանը հավաստիացրել է, որ ձերբակալման նպատակը իրապես եղել է իրավաչափ, այլ հավաստիացել է ու հանրությանն իր ակտով հավաստիացրել է, որ փաստաթղթերում առկա է իրավաչափ նպատակ լինելու մասին նշում»»,- գրել է Մելիքյանը։

Ռուբեն Մելիքյան ՖԲ Գրառում Նիկոլ դավաճան Հայաստան

Արմավիրի մարզում BMW-ն դուրս է եկել ճանապարհից և ընկել հարակից ձորակը. վիրավորներին դուրս են բերել փրկարարները
«Հրապարակ». Խաբե՞լ են, թե՞ ճնշել
Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն․ «Հրապարակ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
«Հրապարակ». Ինչո՞վ է բացատրվում Փաշինյանի ատելությունը Վանեցյանի հանդեպ
Խորենացու փողոցում բախվել են «Daewoo»-ն եւ «Mercedes-Benz»-ը. կան վիրավորները
«Ժողովուրդ». Հայոց ցեղասպանության ճանաչման մասով ոչինչ չի արվում. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 204
Հայտնի են «Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզափակիչը հաղթահարած 10 երկրները
Վթարի պատճառով 8 ժամ ջուր չի լինելու Արմավիրի մարզում
«Ժողովուրդ». Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղել
«Ժողովուրդ». Իրավապահ համակարգում որոշ գործընթացներ կանգ են առել. միգուցե երթը հասնի Երեւան ու գործընթացներ սկսվեն
«Հրապարակ». Սրբազանը դեռ տարիներ առաջ է երդվել, որ ձեռքերը ծալած չի նստելու
«Ժողովուրդ». Քերոբյանի գործով առաջիկայում որոշում կկայացվի
Մայիսի 8-ին երթը կմեկնարկի ժամը 13:00-ից Չարենցավանի Վերածնունդի Հրապարակից, ուղղությունը` Աբովյան
Ղրիմի կամրջով արդեն երեք ամիս ռազմական բեռներ չեն մատակարարվում. Independent
Կիևում նախագահ Զելենսկու սպանությունը ծրագրող գործակալների ցանց է բացահայտվել. Ուկրաինայի անվտանգության ծառայություն
Եվրախորհրդարանի ավելի քան 30 անդամներ խնդրում են զրկել Վրաստանը թեկնածուի կարգավիճակից
Իսրայելի պատվիրակությունը կմեկնի Կահիրե՝ ՀԱՄԱՍ-ի հետ նախնական բանակցությունների. Reuters
ԱՄՆ-ն Իսրայելին հստակորեն հայտնել է Ռաֆահ ցամաքային ներխուժման վերաբերյալ իր դիրքորոշումը. Պետքարտուղարություն
Սի Ծինպինը խոստացել է երբեք չմոռանալ, որ Բելգրադում ՆԱՏՕ-ն ռմբակոծել է Չինաստանի դեսպանատունը
Նիդեռլանդներն աշնանն Ուկրաինային կփոխանցի F-16 կործանիչների առաջին խմբաքանակը
Իրանը և ՄԱԳԱՏԷ-ն կշարունակեն փակուղուց դուրս գալուն միտված բանակցությունները. Գրոսսի
Ռաֆահում գործողությունը կշարունակվի մինչև ՀԱՄԱՍ-ին ոչնչացնելը. Գալանտ
Նիկոլ Փաշինյանը աշխատեցնում է իր ստերի ֆաբրիկան
Եվրախորհրդարանի պատգամավորները կողմնակի միլիոնավոր եվրոներ են վաստակում. Transparency International
Ավելին
Ավելին