f

Անկախ

Իրանից Հայաստան է ներմուծվել 750 հազար դոլարի կարագ և սերուցք` առանց մաքսային վճարման


Հանցավոր խումբը փորձել է բեռը ներմուծել Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի անունով, սակայն ՊԵԿ աշխատակիցները հետևել ու պարզել են իրական հասցեատերերին։

Իրանից առանց մաքսային վճարման խոշոր քանակի ապրանքների ներմուծման դեպք է բացահայտվել։ Տեղեկությունը հայտնում ՊԵԿ մամուլի ծառայությունը։

Նախնական հաշվարկով` պետությանը պատճառվել է շուրջ 170 միլիոն ՀՀ դրամի վնաս։

ՊԵԿ-ում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ մի խումբ անձինք պատրաստվում են հանցավոր ճանապարհով Իրանից Հայաստան ներմուծել մեծաքանակ կարագ և սերուցք` առանց մաքսային վճարման:

Ստացված օպերատիվ տվյալներն իրացնելու համար մոտ 3 ամիս աշխատանք է տարվել: Պարզվել է, որ պարտականությունից ազատող փաստաթղթեր կեղծելու միջոցով կազմվել է հանցավոր սխեմա և խուսափել են առանձնապես խոշոր չափի հարկեր վճարելուց:

Պարզվել է նաև, որ հանցավոր խումբը Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի անունով 11 բեռնատարի միջոցով ՀՀ տարածք է ներմուծվել շուրջ 280 տոննա կարագ և սերուցք` ընդհանուր 750 հազար ԱՄՆ դոլար արժեքով։

«Մինչև նշված բեռները կհասնեն ՀՀ տարածք, հանցավոր խմբի կողմից կազմվել և ՀՀ պետական եկամուտների կոմիտե է ուղարկվել կեղծ փաստաթուղթ, որով ՌԴ պաշտպանության նախարարության Հարավային ռազմական օկրուգի պաշտոնատար անձը հայտնել էր, թե 11 բեռնատարով ներմուծված ապրանքները նախատեսված են ՀՀ-ում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի կարիքների համար և պահանջում է անհապաղ ներմուծումն ազատել մաքսային վճարներից` ՌԴ ու ՀՀ կառավարությունների միջև գործող գաղտնի համաձայնագրի համաձայն»,– տեղեկացնում են ՊԵԿ–ից:

 

Հանցավոր շղթայում ներգրավված բոլոր անձանց ինքնությունն ու դերակատարությունը, ինչպես նաև ներմուծված բեռների իրական սեփականատերերին պարզելու նպատակով բեռները բաց են թողնվել` ծածկագրված եղանակով` գտնվելով ՊԵԿ աշխատակիցների 24–ժամյա դիտման տակ: Բեռնատարները Մեղրիի անցակետից շարժվել են Երևանում գտնվող մաքսային տերմինալ։ Մաքսային ձևակերպումներից հետո դուրս են եկել տերմինալից, սակայն չեն գնացել ռուսական 102-րդ ռազմաբազայի պահեստներ, այլ կայանվել են Երևանի մոտակայքում գտնվող ավտոկայանատեղիում և այնտեղ մնացել 3 օր:

Այդ ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ներմուծված բեռները որևէ առնչություն չունեն ռուսական ռազմաբազայի հետ, միաժամանակ, ճշտվել են հանցավոր սխեմայի բոլոր դերակատարները:

Պետությանը պատճառված վնասի նախնական չափը գնահատվել է շուրջ 170 միլիոն ՀՀ դրամ: Դեպքի առիթով ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ:

ՊԵԿ ներմուծում Իրան Հայաստան Տեսանյութեր

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին