f

Անկախ

Կառավարությունը 19,9 մլն դրամ հատկացրեց Գյումրու քաղաքային ճանապարհների ծրագրի համար


ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 25-ի նիստում որոշեց 19,9 մլն դրամ հատկացնել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացվող «Գյումրու քաղաքային ճանապարհների ծրագիր» ծրագրի շրջանակներում կապալառու կազմակերպության հետ կնքված պայմանագրի ներքո ձևավորված պարտավորությունները կատարելու համար վճարված կանխավճարի նկատմամբ հաշվարկված ԱԱՀ վճարումներն իրականացնելու համար:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանի և ՎԶԵԲ-ի միջև 2016թ. մայիսի 11-ին ստորագրված «Գյումրու քաղաքային ճանապարհների ծրագիր» վարկային համաձայնագրով  նախատեսվում է 14,6 մլն եվրո գումար տրամադրել Հայաստանի Հանրապետությանը՝ Համաձայնագրով սահմանված Ծրագրի իրագործման համար:

Հարկ է նշել, որ Ծրագրի հիմնական նպատակն է Գյումրի քաղաքում ունենալ անվտանգ երթևեկության կազմակերպման համար բարեկարգ փողոցներ և էներգախնայող արտաքին լուսավորության ցանց։ Ծրագրի շրջանակներում, մասնավորապես, նախատեսվում է իրականացնել Գյումրի քաղաքի ճանապարհների հիմնանորոգման և քաղաքի փողոցների արտաքին լուսավորության ցանցի արդիականացման աշխատանքներ, այդ թվում` ասֆալտի և մայթեզրերի նորոգում, ինչպես նաև ջրահեռացման/դրենաժային/ ենթակառուցվածքների արդիականացում, հետիոտնային նոր տարածքների կառուցում, քաղաքային լուսավորության ենթակառուցվածքների վերակառուցում և Գյումրի քաղաքի համար ավտոկայանատեղիների վերաբերյալ ռազմավարության և գործողությունների պլանի մշակում:

Ծրագրի իրականացման արդյունքում Ա և Բ Տրանշներով արդեն իսկ հիմնանորոգվել է 34 փողոց և 3 հրապարակ։

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 23,840,000 եվրո, որից 14,600,000 եվրո վարկային միջոցներ տրամադրվում են ՎԶԵԲ-ի կողմից: Վարկը բաղկացած է 3 մասնաբաժիններից՝ Տրանշ Ա և Տրանշ Բ՝ յուրաքանչյուրը՝ 5.3 մլն եվրո, Տրանշ Գ՝ 4 մլն եվրո:

Հարկ է նշել, որ վարկային միջոցների տրանշներին համապատասխան դրամաշնորհային միջոցները ևս տրամադրվելու են երեք տրանշներով (Տրանշ Ա-ի և Տրանշ Բ-ի համար 2,650,000 - ական եվրո, Տրանշ Գ-ի համար` 2,000,000 եվրո):

Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացվող «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի շրջանակներում կապալառու կազմակերպության հետ 2020թ․-ին կնքված պայմանագերի համաձայն վճարված կանխավճարի նկատմամբ հաշվարկված և այս տարի կատարված ԱԱՀ վճարումներից հետո 12017 և 12018 միջոցառումների համար նախատեսված 2023թ․-ի պետական բյուջեով նախատեսված  համաֆինանսավորման գումարները սպառվել են։

Այժմ պայմանագրի ներքո վճարված կանխավճարի նկատմամբ հաշվարկված ԱԱՀ վճարման նպատակով անհրաժեշտ են 19,935.6 հազար դրամ վարկային և դրամաշնորհային պետական համաֆինանսավորման միջոցներ, հետեւաբար այս նախգծով առաջարկվում է 2023 թվականի պետական բյուջեով նախատեսված միջոցներից  19,935.6 հազար դրամ գումարը վերաբաշխել:

Հայաստան ՀՀ Կառավարություն Գյումրի

COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
Չնայած առևտրի ամբողջական արգելքին՝ Թուրքիան շարունակում է ադրբեջանական նավթ մատակարարել Իսրայելին
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողումч «սահմանազատում» Կիրանցում
Եթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Ճապոնիան և Գերմանիան առաջին համատեղ ցամաքային զnրավարժությունները կարող են անցկացնել 2025 թվականին
Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. ՌԴ նախագահի oգնական
Times of Israel. Իսրայելի պաշտպանության բանակը սկսում է պաղեստինցիներին կոչ անել տարհանվել Ռաֆահից
Ռուսաստանը խարկովյան ուղղությամբ խմբավորում է կազմավորում. ISW
Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
ԱՄՆ-ը մտահոգ է Ռաֆահ ներխուժելու Իսրայելի ծրագրերից. Բայդեն
Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ավելին
Ավելին