f

Անկախ

«Փաստ». «Մեր բնակչության մեծամասնությունը չի սատարում կամ դժգոհ է Փաշինյանի ու իր կառավարության քաղաքականությունից»


«Փաստ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի՝ այլևս բաց տեքստով Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հայտարարությունը մեծ արձագանք է գտել ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում: Ի մասնավորի, երեկ «Ադրբեջանի ճանաչումը խորհրդային սահմաններով Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի վե՞րջ» վերնագրով հոդված է հրապարակել սերբական RT-ն:

Լրատվամիջոցը զրուցել է «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանի հետ, որը մասնավորաբար նշել է, թե Փաշինյանը նոր չի սկսել խոսել նշյալի մասին։ «Այս հայտարարության նախադրյալները դեռ մեկ տարի առաջ էին հնչեցվել` 2022 թ. ապրիլին, երբ խորհրդարանի ամբիոնից նա խոսեց Ղարաբաղի հարցում «նշաձողի իջեցման» մասին: Այսինքն, սա նրա քաղաքականության շարունակությունն է, որը զրոյացնում է Ղարաբաղի քաղաքացիների բոլոր իրավունքներն ու սպասումները»,- ասել է Հակոբյանը՝ հավելելով, որ Փաշինյանի նման մոտեցումները միայն մեծացնում են Ադրբեջանի ախորժակը:

Ինչ վերաբերում է հայ ժողովրդի վերաբերմունքին այս որոշման նկատմամբ, ապա պատասխանելով հարցին, թե արդյո՞ք հասարակությունը սատարում է կառավարության այս քայլին, Վահե Հակոբյանն ասել է. «Ինքը՝ Փաշինյանը, հաճախ է սիրում հղում կատարել 2021 թ. ընտրությունների արդյունքներին ու նրա կուսակցությանը սատարած ընտրազանգվածին։ Սակայն հարկ է նշել, որ իր նախընտրական ծրագրում խոսք անգամ չկար այն քայլերի վերաբերյալ, որոնք նա արեց Լեռնային Ղարաբաղի նկատմամբ՝ անմիջապես ընտրություններից հետո։

Հակառակը, իր կուսակցական ծրագրում միանշանակ ասվում էր Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի մասին։ Հետևաբար, Փաշինյանին սատարած ընտրողները աջակցեցին Արցախի խնդրի նկատմամբ հենց այդպիսի մոտեցմանը։ Իսկ Փաշինյանի գործողությունների նկատմամբ Հայաստանի բնակչության վերաբերմունքի մասին են վկայում վերջերս կատարված սոցհարցման տվյալները, որոնց արդյունքներով մեր բնակչության մեծամասնությունը չի սատարում կամ դժգոհ է Փաշինյանի ու իր կառավարության քաղաքականությունից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վահե Հակոբյան Նիկոլ Փաշինյան Արցախ Հայաստան

«Ժողովուրդ». Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը
«Փաստ». Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել»
«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին
«Փաստ». Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ»
«Հրապարակ». «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է
«Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է
«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են
«Հրապարակ». Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները
«Փաստ». Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան»
Տավուշի, Շիրակի, Գուգարաց թեմերի առաջնորդները մարդկանց հետ են, քանի որ դա հոգևորականի էությունից է բխում․ Թաթոյան
«Հրապարակ». Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի
Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա իրավական գնահատականի․ ՊՆ
Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ
Բագրատ Սրբազանն այցելել է Կիրանցում բախման ժամանակ տուժած երկու ոստիկաններին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին
Ռուս խաղաղապահների գրեթե ողջ զnրակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ. Reuters
Ռուսաստանում և Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունները ԱՄՆ-ի և Արևմուտքի կողմից ահաբեկչությանն աջակցելու արդյունքն էին. Իրանի պաշտպանության նախարար
Ռուսաստանն ու Եվրոպան ստիպված կլինեն կրկին վերականգնել հարաբերությունները. Պուտինի մամուլի քարտուղար
Պենտագոնի ղեկավարը հաստատել է F-16-ների մատակարարումները Կիև 2024 թվականին
Էրդողանը հետաձգել է այցը Միացյալ Նահանգներ
Չինաստանի նախագահը ԱՄՆ պետքարտուղարին ասել է, որ Պեկինը չի վախենում մրցակցությունից
Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը ձգտում են օգնել Հայաստանին ուժեղացնելու իր պաշտպանունակությունը. EurAsian Times
Իրանի և Չինաստանի պաշտպանության նախարարները բանակցել են
Բայդենը համաձայնել է Թրամփի հետ մասնակցել հեռուստաբանավեճի
Լրտեսական սկանդալ Գերմանիայի և Չինաստանի միջև
Ավելին
Ավելին