f

Անկախ

Կարող ենք իրավիճակը կտրուկ փոխել հօգուտ մեզ, եթե միավորվենք. Ռուբեն Վարդանյանը հանդիպումներ է ունեցել Արցախի մի շարք համայնքներում


24 մայիսի, Ստեփանակերտ։ Հասարակական-քաղաքական գործիչ, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն այս շաբաթվա ընթացքում հանդիպումներ է ունեցել Ասկերանի շրջանի Սարուշեն, Նախիջևանիկ, Վարդաձոր, Սառնաղբյուր և  Մարտունու շրջանի Ճարտար համայնքներում, բնակչությանը  տեղեկացրել վերջին ամիսներին Արցախի ապագայի տեսլականի ձևավորման ուղղությամբ կատարած աշխատանքների, «Արցախի  անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման  ստեղծման նպատակների մասին:

Ռուբեն Վարդանյանն ընդգծել է, որ վերջին ամիսներին լայն քննարկումների արդյունքում ձևավորված տեսլականի հիմքում այն նույն նպատակն է, ինչի համար սկսվել  է Արցախյան  շարժումը՝ ունենալ ազատ, անվտանգ, երջանիկ ու հայկական Արցախ:

Ներկայացնելով կատարված  աշխատանքների արդյունքները՝ նա նշել է, որ փորձ է արվել ոչ միայն գնահատել ներկա իրավիճակն ու  հետագա քայլերը,  այլև հաշվի առնել անցյալի դասերը, ինչը կարևոր է հասկանալու համար  ներկա իրավիճակի պատճառները և բացառելու սխալների կրկնությունը:  

«Արցախ-2035» տեսլականը  ձևավորվել է ընդհանուր քննարկումների արդյունքում, որին մասնակցել են  տարբեր մասնագիտությունների, հանրության տարբեր շերտերի և սերունդների մարդիկ, քաղաքական չորս ուժերի ներկայացուցիչներ: «Ընդհանուր նպատակը նույնն է, ինչ 35 տարի առաջ: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ այդ նպատակը դառնա իրականություն, որ Արցախը մնա անվտանգ, ազատ, երջանիկ եւ հայկական,- ասել է Ռուբեն Վարդանյանը: - Մենք հստակ սահմանել ենք 6 կարմիր գիծ, որոնց խախտումն անթույլատրելի է, նշել ենք առանցքային մարտահրավերները, դրանց դիմակայելու ճանապարհներն ու այն հիմնասյուները, որոնց վրա պետք է հենվենք մեր պայքարում:  Սրանք ուղղակի  հայտարարություններ չեն. ամեն նախադասության տակ կա գաղափար, նպատակ, ճանապարհային քարտեզ»:

Ռուբեն Վարդանյանը խոսել է նաև  «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» շարժման  նպատակների մասին՝ նշելով, որ այն միավորող ու  համախմբող կարևոր դեր պետք է խաղա. «Այն իր շուրջ բազմաթիվ մարդկանց է համախմբել, որոնք հանուն ընդհանուր գաղափարի ու նպատակի՝ հանուն Արցախը հայկական պահելու, մի կողմ են թողել իրենց տարաձայնություններն ու հավակնությունները և պատրաստակամություն են  հայտնել համատեղ աշխատելու»:

Նա պատասխանել է նաև բնակիչների հարցերին, որոնք հիմնականում վերաբերել են Արցախի ապագային ու նրա շուրջ տիրող զարգացումներին: Ռուբեն Վարդանյանը կարևոր է համարել մարդկանց հետ ուղիղ շփումը, կատարված աշխատանքների մասին հանրությանը տեղեկացնելն ու հետադարձի կապի պահպանումը: «Ես վստահ եմ, որ միավորվելով, իրար մեջ այդ ուժը գտնելով կարող ենք իրավիճակը կտրուկ փոխել հօգուտ մեզ։ Մեկ օրվա հարց չէ, դրա համար երկար ճանապարհ պետք է անցնենք, բայց ես վստահ եմ, որ ամեն ինչ կարող ենք հաղթահարել: Դրա համար եկեք վերադառնալով  մեր արմատներին՝ նայենք առաջ, պինդ լինենք, վստահ լինենք, որ ունենք մի ճանապարհ՝ պահպանել Արցախը անվտանգ, երջանիկ, ազատ եւ հայկական»։

 

 

Արցախի Հանրապետություն Ռուբեն Վարդանյան Հայաստան

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին