f

Անկախ

Հայաստանում առաջիկա ամիսների համար կա երկու հստակ ճանապարհ, որոնցից յուրաքանչյուրը ավելի քան իրատեսական


Հայաստանում առաջիկա ամիսների համար կա երկու հստակ ճանապարհ, որոնցից յուրաքանչյուրը ավելի քան իրատեսական է։

◾️ Ճանապարհ 1. Հայաստանի դե-ֆակտո թուրքամետ իշխանությունը վերջնականապե հանձնում է Արցախը, Տավուշի, Արարատի մարզի նոր տարածքները («անկլավ» կոչվածները), Սյունիքում, Գեղարքունիքում ու Վայոց Ձորում Ադրբեջանի կողմից գրավված հատվածները, «ճանապարհ» անվան տակ բացում է թուրքական միջանցքը Սյունիքով։ Դրան հետևում են Ադրբեջանի ու Թուրքիայի նոր պահանջները (փակել ատոմակայանը, զորացրել հայկական բանակը, Հայաստանում զանգվածային բնակեցնել թուրքերի և տալ նրանց ինքնավարության իրավունքներ, փոխել ողջ կրթական համակարգը, փոխել տոնացույցը՝ հանելով օրացույցից Ապրիլ 24-ը, Մայիսի 9-ը և Մայիսի 28-ը, ձերբակալել և դատել պատերազմների բոլոր հայ հրամանատարներին և այլն), որոնք կատարվում են դե-ֆակտո թուրքամետ իշխանությունների կողմից (նույնիսկ էական չէ, թե պարագլուխը ով կլինի), ապա մենք ստանում ենք նոր ու արագ պատերազմ Սյունիքում՝ վերջինիս լիարժեք նվաճումով։ Ապա Հայաստանի՝ որպես լիարժեք պետության վերացում։ Հնարավոր ժամկետները՝ 2-5 տարի։

◾️ Ճանապարհ 2. Համազգային պայքար բացառապես մեկ օրակարգի շուրջ՝ Հայաստանում վերականգնել հայկական իշխանությունը, որը կապահովի պետության վերականգնում է, անվտանգային իրադրության կարգավորումն ու Արցախ-Սյունիքի համար նոր պայքարի նախապատրաստումը։

Պետք է խոսել ոչ թե լավ ու վատ իշխանության մասին, այլ հայկական իշխանության, որը սպասարկում է Հայաստանի ու հայության շահը։ Հաշվի առնելով իրավիճակը՝ այդ իշխանությունը կլինի արդյունավետ միայն այն դեպքում, եթե լինի գերպրոֆեսիոնալ և անձնուրաց։

Այս պայքարը հնարավոր է, ու դեռ կարելի է հաղթել դե-ֆակտո թուրքամետներին, եթե հենց այսօր սկսվի համազգային մոբիլիզացիայի նախապատրաստական սևագործ, տաժանակիր ու անշնորհակալ թվացող աշխատանքը։ Այս հարցում խոհեմություն, անձնազոհություն և սեփական ամբիցիաների զրոյացում է պահանջվում բոլոր այն անհատներից ու ուժերից, որոնք հավակնում են լինել համազգային պայքարի առաջնորդները՝ համար 1-ից մինչև փողոցային պայքարի կազմակերպիչներ։

Հնարավոր ժամկետները՝ մի քանի ամսից մինչև 2.5 տարի։

🇦🇲

Նորից եմ կրկնում. կա միայն այս երկու միանգամայն իրական ճանապարհները։ Հանրային կարծիքի բոլոր առաջնորդները, մեր պետությունում արարելու, ստեղծելու ու կերտելու համոզմունք ունեցող բոլոր ազնիվ մարդիկ, փոփոխություն բերողները պետք է հասկանան, որ չկա այլ՝ երրորդ ու հարմարավետ ճանապարհ։ Պարզապես չկա։

Ես, իմ ընկերները, գաղափարակիցները՝ բոլորս վաղուց զինվորագրված են երկրորդի ճամփի համար։ Մենք կհաղթենք, եթե ավելի շատ լինենք։ Մենք գիտենք ձևը, գիտենք նպատակը, գիտենք անելիքը։

Եկե՛ք միասին երկրորդ ճամփեն ընտրենք ու հաղթենք, հակառակ դեպքում պարտությունը չոքելու է բոլորիս տան դռներին։ Իմ դեպքում՝ երկրորդ անգամ Բերձորից հետո, շատերիդ դեպքում՝ առաջին ու վերջին անգամ։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | կարդալ թելեգրամում՝ t.me/varuzhandragoman

Վարուժան Գեղամյան ՖԲ Գրառում Արցախ Հայաստան

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին