f

Անկախ

Չկա Ղարաբաղ՝ չկա խնդիր. ИА Красная Весна, Суть времени


Մադրիդյան սկզբունքները Լեռնային Ղարաբաղի համար Դոնբասի վերաբերյալ Մինսկի համաձայնությունների նմանօրինակն են, իսկ Փաշինյանը օգնեց Ալիևին ձերբազատվել դրանցից: Ալիևի և Փաշինյանի ընդհանուր նպատակի մասին:

Ապրիլի կեսին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պայթեցրեց Անդրկովկասի տեղեկատվական դաշտը երկու աղմկոտ հայտարարություններով:

Նախ այն մասին, թե իբր Հայաստանի նախորդ իշխանությունների՝ ղարաբաղյան կարգավորման Մադրիդյան սկզբունքները ստորագրելու պատճառով Լեռնային Ղարաբաղը դեռ 2007 թվականից կորցրեց իր ինքնորոշման իրավունքը և այժմ այլևս ոչինչ հնարավոր չէ անել:

«Մինչև Մադրիդյան սկզբունքները հայկական կողմերի սկզբունքը եղել է այն, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում և իր ինքնորոշման իրավունքն իրացրել է ԽՍՀՄ-ի փլուզման համատեքստում: Ինչպես և ԽՍՀՄ մյուս սուբյեկտները, որոնք իրացրել են իրենց ինքնորոշման իրավունքը, որը ամրագրվել է Ալմա Աթայի հռչակագրում, ստացել են անկախություն, նույնն արել է Լեռնային Ղարաբաղը»,- հայտարարեց Փաշինյանը ապրիլի 12-ին:

Շուտով՝ ապրիլի 18-ին, Հայաստանի կառավարության ղեկավարը տեղեկացրեց, որ դեռ 2022 թ. հոկտեմբերին՝ Պրահայի հանդիպման ժամանակ, իսկ հետո նաև Սոչիում ինքը պայմանավորվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Ադրբեջանի և Հայաստանի տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման մասին:

«Ուզում եմ հաստատել, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, և մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանը նույնը կանի՝ ճանաչելով Հայկականն ԽՍՀ-ի տարածքային ամբողջականությունը՝ որպես Հայաստանի Հանրապետության տարածք»,- հայտարարեց Փաշինյանը՝ կրկին հղում անելով Մադրիդյան սկզբունքներին, որոնք իբրև թե ուրիշ ուղի չեն թողնում:

Ակնկալիքները հաճելի են (թեպետ ոչ միշտ իրականացվող): Բայց փորձենք ավելի ուշադիր դիտարկել Ալմա Աթայի հռչակագիրը և Մադրիդյան սկզբունքները: Ալմա Աթայի հռչակագիրը, հավատարմությունը որին պնդեցին Պրահայի հանդիպման ընթացքում Ալիևը և Փաշինյանը, իրո՞ք Լեռնային Ղարաբաղին ինքնորոշման ավելի մեծ հնարավորություններ էր ընձեռում, քան շատ ավելի ուշ հռչակված Մադրիդյան սկզբունքները, ինչպես հայտարարում է Փաշինյանը:

1991 թ. դեկտըեմբերի 21-ի Ալմա Աթայի հռչակագիրը Խորհրդային Միության փլուզման ընթացքում ուրիշ ինքնահռչակված հանրապետությունների հետ, որոնք իրենց անկախ պետություն հռչակեցին, ստորագրել են նաև Ադրբեջանական Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը: Հռչակագրի տեքստը տեղեկացնում է, որ այն ստորագրողները ճանաչել են «միմյանց տարածքային ամբողջականությունը և գոյություն ունեցող սահմանների անխախտելիությունը»: Հարկ է նշել, որ այդ սահմանների չափսերը հստակորեն պաշտոնապես ձևավորված չեն: Եվ հարց է ծագում, թե հատկապես ինչն է վիճելի հարցերում համարվում անխախտելի սահման: Համաձայնեք, որ դա շատ կարևոր է:

Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղը միացվել է Խորհրդային Ադրբեջանին որպես ինքնավար մարզ Ադր. ԽՍՀ-ի ձևավորման ժամանակ: Եվ նրա բնակչությունը հատուկ իրավունքներ է ունեցել, նախ և առաջ՝ ինքնորոշման իրավունք: Այդ իրավունքները չհաջողվեց իրացնել բնակիչներին, և հակամարտությունը, որ հասունացել էր տասնյակ տարիներ հայ բնակչության «խաղաղ ճնշմամբ» և բորբոքվել 1988 թ. Սումգայիթի և Բաքվի ծրագրերով, հանգեցրեց 1991 թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի համաժողովրդական հանրաքվեի անցկացմանը և անկախ Ղարաբաղի Հանրապետության հռչակմանը:  Ինչը պատերազմի պատճառ դարձավ տվյալ տարածքում, որում անկախ Ղարաբաղի Հանրապետությունը հաղթեց, ինչը ծափահարում էր ողջ «մայր Հայաստանը»՝ ակտիվ մասնակցելով պատերազմին:

Հայաստանի հետագա քաղաքական պատմությունը Լևոն Տեր-Պետրոսյանի մեկուկես ժամկետով նախագահությունն է և հարաճուն միջկլանային կոնֆլիկտը վերնախավի ներսում: Նախագահը կողմնակի դիտորդների համար տեսանելիորեն վերադարձված Ղարաբաղն ընկալում էր որպես մեծ քաղաքական բեռ, իսկ վարչապետ Քոչարյանը և երկու «ուժային» նախարարները (պաշտպանության և ներքին գործերի)՝ Վազգեն Սարգսյանը և Սերժ Սարգսյանը, լինելով Ղարաբաղյան պատերազմի ակտիվ մասնակից և հերոս, թույլ տալ նման բան՝ դրա հանձնումը, հասկանալի է, չէին կարող և չէին ցանկանում: Հասարակությունում էլ այդ շրջանում վերաբերմունքը Ղարաբաղին սկսեց մասամբ փոխվել: Արժեքը, նախկինում անքննելի և անգամ սրբացված, աստիճանաբար սկսեց ընկալվել, ինչպես ասում են, որպես «անբռնակ ճամպրուկ»՝ և՛ քարշ տալն է անհարմար, և՛ դեն նետելն է ափսոս: Բնականաբար, այն ժամանակ դեռ հասարակության փոքր մասի համար:

Լևոն Տեր-Պետրոսյանի հակաղարաբաղյան դիրքորոշումը, նրա ընդդիմախոսների բարձր հեղինակությամբ հանդերձ, նրա նախագահության գինն ունեցավ: Ամենաապշեցուցիչն այն է, ողջ 30 տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղի (Արցախի) ճակատագիրը որոշում էին միջազգային բանակցողները՝ առանց նրա մասնակցության: Ստեփանակերտը, որ վաղուց ի վեր ուներ անկախ պետության բոլոր ատրիբուտները, բայց լինելով չճանաչված, բանակցությունների կողմ չէր:

Ղարաբաղի շուրջ էլիտար վեճի հին տիկերը «նոր գինի» լցրեց արդեն Նիկոլ Փաշինյանը: Իր իշխանության գալը կառուցելով «նախկինների մերկացման» վրա՝ Լևոն Տեր-Պետրոսյանի այդ հոգևոր զավակն իր վարչապետության առաջին իսկ օրերից զբաղվեց «երկու Հայաստանների» միասնության խզմամբ: Այդ քաղաքական լարախաղացության ապոթեոզը 2020 թ. աշնանային պատերազմը դարձավ, որը պոպուլիստ առաջնորդը հաջողացրեց պարտվել և միաժամանակ մեղքը բարդել Ռուսաստանի վրա:

Սակայն վերադառնանք կարգավիճակի հարցին:

Լեռնային Ղարաբաղը չի եղել Ալմա Աթայի փաստաթուղթը ստորագրողների թվում, բայց հայկական կողմը կարող էր, օրինակ, ինչպես ենթադրում է Հայաստանի  նախկին վարչապետ և խորհրդարանի նախկին նախագահ Խոսրով Հարությունյանը «Sputnik Армения»-ին 2022 թ. հոկտեմբերի 8-ին տված հարցազրույցում, հիմնվել այն փաստի վրա, որ Լեռնային Ղարաբաղն այդ ժամանակ արդեն հռչակել էր իր անկախությունը:

Դրա փոխարեն Փաշինյանը հայտարարում է, որ Մադրիդյան սկզբունքների ընդունումն իբր ջնջում է նման հնարավորությունը: «Եթե մինչև Մադրիդյան սկզբունքների ընդունումը հայկական կաղմերի դիրքորոշումն այն էր, որ Ղարաբաղը երբեք Ադրբեջանի կազմում չի եղել, հետևաբար ապագա կարգավիճակի մասին կարող է և չպայմանավորվել, քանի որ Լեռնային Ղարաբաղը արդեն ինքնորոշվել էր, ապա Մադրիդյան սկզբունքներում ամրագրված է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում պետք է ձեռք բերվի պայմանավորվածություն Ադրբեջանի հետ»,- ասում է նա::

Բայց եթե Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցով հնարավոր էր չպայմանավորվել, ինչպես մերկապարանոց հայտարարում է Փաշինյանը, ապա նրա միջազգային ճանաչման հարցը չէր ծառանա: Իսկ Մադրիդյան սկզբունքները ուղղակիորեն հենց առաջին կետից նկարագրում են Լեռնային Ղարաբաղի միջազգայնորեն ճանաչված կարգավիճակի ձեռքբերման ուղին:

«Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակը կորոշվի հանրաքվեի ճանապարով՝ ԼՂ բնակչությանը ընձեռելով ազատ և ճշմարիտ կամարտահայտության հնարավորությունը»,- ասվում է փաստաթղթի առաջին կետում:

Ընդ որում, ճշգրտումը, որ քվեարկությանը մասնակցում են 1988 թ. Լեռնային Ղարաբաղում բոլոր ապրածները,այն նույն էթնիկ հարաբերակցությամբ, ինչ կոնֆլիկտի սկզբում, գործնականորեն երաշխավորում է տարածաշրջանի հայ բնակչության ճնշող թվաքանակի ընտրության օգտին: Բայց… Փաշինյանը հրաժարվում է այդ էական լրացումը նկատելուց: Տարօրինակ է, չէ՞:

Իսկ ի՞նչ է ինքը՝ գրեթե 5 տարի իշխանության գլխին կանգնած Նիկոլ Փաշինյանն արել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի և ինքնորոշման ապահովման համար: Մեկ առ մեկ ստուգմամբ պարզվում է, որ նրա գործողությունները հանգեցրել են միայն նման հնարավորությունների կորստին: Ընդ որում, դա տեղի է ունեցել հաճախ կարծես ադրբեջանական կողմի հետ զուգահեռ աշխատանքով:

2019 թ. ամռանը, ելույթ ունենալով Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում, Նիկոլ Փաշինյանը  հռչակեց «Արցախը Հայաստան է, և վերջ» կարգախոսը: Ռուսաստանում, Լեռնային Ղարաբաղում և բուն Հայաստանում անմիջապես նկատեցին այդ արտահայտության սադրիչ և վնասակար բնույթն Արցախի համար: Քանի որ այն ոչ միայն զրկում է Արցախին սուբյեկտայնությունից և վերջնականապես փակում է նրա համար բանակցային գործընթացի կողմ լինելու հնարավորությունը, թեկուզ՝ որպես դիտորդ, ինչպես ասված է Մադրիդյան սկզբունքներում, այլև առհասարակ խնդրահարույց է դարձնում հետագա բանակցությունները:

Հետագա իրադարձությունները ցույց տվեցին, որ ամեն ինչ դեռ շատ ավելի տխուր է Լեռնային Ղարաբաղի համար, և Փաշինյանի հայտարարությունը շատ նման է լավ ծրագրված գործողության ադրբեջանական կողմին նվագակցելու համար: Նույն տարվա հոկտեմբերի 3-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վալդայի համաժողովում հաջողությամբ օգտվեց Փաշինյանի «պասից» և պատկերավոր պատասխանեց հայկական կողմի ղեկավարին՝ նրա կարգավիճակը փոխակերպելով ուժեղ ադրբեջանական տարբերակով. «Ղարաբաղը Ադրբեջան է, և բացականչական նշան»:

Այդպիսով Փաշինյանի անակնկալը միանգամից Ադրբեջանին անհրաժեշտ երեք բան ապահովեց: Նախ՝ ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացը տարավ փակուղի, ինչի վկայությունը դարձավ բանակցությունների հերթական ռաունդի նախօրեին հրապարակված ադրբեջանական կողմի հուշագիրը: Ավստրիայում, Սլովակիայում և Սլովենիայում Ադրբեջանի դեսպանությունների ներկայացրած 2019 թ. դեկտեմբերի 3-ի հուշագրի տեքստում փաստացի վերջնագիր էր ներկայացված քաղաքական կարգավորման միակ հնարավորության մասին, այն է՝ Հայաստանի կողմից «Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականության ճանաչումը նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում» (այսինքն՝ Ղարաբաղի հետ):

Փաշինյանի սադրիչ արտահայտության երկրորդ կարևորագույն հետևանքը դարձավ ադրբեջանցիների պատրաստությունը նոր ղարաբաղյան պատերազմին, որը Ադրբեջանը սանձազերծեց 2020 թ. սեպտեմբերի 27-ին, բայց դրա հիմքերը Ալիևը սկսել էր դնել դրանից մի տարի առաջ նույն այդ Վալդայի համաժողովում: Նա արդեն այդ ժամանակ բացահայտ ակնարկեց ղարաբաղյան հարցի լուծման ռազմական միջոցի մասին:Ադրբեջանի նախագահը դժգոհություն  հայտնեց ՄԱԿ-ի հասցեին, թե կազմակերպության բանաձևերը, որոնք երբեմն մի քանի օրում կենսագործվում են ռազմական գործողություններով, ղարաբաղյան հարցի դեպքում արդեն երկար տարիներ մնում են սոսկ թղթի վրա:

Եվ, վերջապես, Ադրբեջանի համար հաղթական 44-օրյա պատերազմը Լեռնային Ղարաբաղում, որի ընթացքում գլխավոր հրամանատար Նիկոլ Փաշինյանը, հակառակ իր կարգախոսին, թե Արցախը Հայաստանի մի մասն է, ամբողջ ուժով գործի չդրեց Հայաստանի զինված ուժերը և հենց սկզբից ապավինեց կամավորականների և Արցախի պաշտպանության բանակի ուժերին: Ինչը տարօրինակ էր անբացատրելիության աստիճան, և հակառակորդ կողմում Թուրքիայի ակտիվ մասնակցության պայմաններում փաստացի Արցախին դատապարտեց պարտության:

Եվ այդ ամբողջ ընթացքում Փաշինյանն ամեն կերպ ձևացնում էր, թե մտահոգվում է Արցախի ճակատագրի և այնտեղ բնակվող քաղաքացիների համար՝ միաժամանակ հայտարարելով, թե մոտենում է «խաղաղության դարաշրջանը», բայց թաքցնելով այդ այսպես կոչված խաղաղության գինը: Արցախի բնակիչները, 44-օրյա պատերազմի ընթացքում և հետագայում էլ, լիովին ճաշակելով հարևանների «խաղաղասիրությունը», դարձան «ազգային առաջնորդի» տարօրինակ քաղաքականության պատանդը: (Թեպետ հանուն ճշմարտության պետք է խոստովանել, որ «տարօրինակ պատերազմն» արդեն իսկ ինչ-որ բան սովորեցրած պիտի լիներ հայ ժողովրդին և անդրադառնար ընտրությունների արդյունքների վրա: Ավաղ:) Սակայն 2023 թ. ապրիլին վարչապետը վերջ դրեց իր կեղծավորությանը, հայտարարեց Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման մասին, այսինքն՝ փաստացի հանձնեց Արցախը՝ իր ողջ հայ բնակչությամբ հանդերձ: Միաժամանակ հայտարարելով, թե իբր 2007 թվականից ի վեր Արցախն արդեն անկախության շանս չուներ, իսկ մեղքը, ինչպես միշտ, բարդեց երկրի նախորդ ղեկավարության  և Մադրիդյան սկզբունքների վրա, որոնց մասին խոսեցինք վերը:

Եվ Ադրբեջանի նախագահը նույնպես, կարծես սպասում էր այդ խոստովանությանը, նույն օրն իսկ հայտարարեց, որ այժմ Ղարաբաղի բնակիչները պետք է Ադրբեջանի քաղաքացիություն ընդունեն կամ հեռանան իրենց Հայրենիքից:

«Ղարաբաղում ապրող հայերը պետք է կա՛մ ընդունեն ադրբեջանական քաղաքացիություն, կա՛մ բնակության այլ վայր փնտրեն»,- ասել է Ալիևը:

Բացի այդ, Ադրբեջանցի նախագահը շեշտադրեց Ալմա Աթայի հռչակագիրը, նաև հիշեց Փաշինյանի այն նույն մոռացված կարգախոսը և պահանջեց, որ Հայաստանի կառավարության ղեկավարը արտասանի դրա ադրբեջանական տարբերակը. «Ղարաբաղը Ադրբեջան է, և բացականչական նշան»:

Նրա խոսքով՝ Հայաստանն ուրիշ տարբերակ չունի, և հենց այդ պատճառով Փաշինյանը պաշտոնապես ճանաչել է անցած տարվա հոկտեմբերին Պրահայում ու Սոչիում հանդիպումների ժամանակ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը: Հայաստանն էլ համաձայնել է, որ Ադրբեջանի և Հայաստանի սահմանները պետք է որոշվեն 1991 թ. Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա, հավելել է Ալիևը:

Այսպիսով, երևում է Նիկոլ Փաշինյանի հերթական ձայնակցումն Ադրբեջանին: Որովհետև գործողությունների հերթականությունը խնդրո առարկա Մադրիդյան սկզբունքներում ակնհայտորեն ձեռնտու չեն Ադրբեջանին, որքան էլ որ Փաշինյանը ջանա սևացնել դրանք:

Այսպիսով, Փաշինյանը հայտարարում է, որ մինչև Մադրիդյան սկզբունքները Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման տեղը ԽՍՀՄ-ն էր, իսկ Մադրիդյան սկզբունքներով իբր Հայաստանը ճանաչել է Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս: Սակայն մադրիդյան փաստաթղթում նման հեռավոր իսկ միտք չկա, առավել ևս՝ նման կտրականություն: Սակայն Փաշինյանն ամեն կերպ ջանում է արժեզրկել մադրիդյան փաստաթուղթը և սլաքներն ուղղել ուրիշների վրա: Ի՞նչն է հայկական պետության ղեկավարի նպատակը (դե, իհարկե, բացի իր սիրած հնաքից՝սլաքները տեղափոխելուց):

Մինչ Փաշինյանը դատողություններ էր անում այն մասին, որ Մադրիդյան սկզբունքները ծուղակ էին, իսկ Ալմա Աթայի հռչակագիրը իբր գրեթե ինքնաբերաբար Ղարաբաղին ինքնորոշվելու իրավունք է տվել, Ալիևը հայտարարեց ճիշտ հակառակը:

«Ալմա Աթայի հռչակագրում փաստացի գծված են և ճանաչված նախկին ԽՍՀՄ հանրապետությունների վարչատարածքային և պաշտոնական սահմանները: Դա նշանակում է, որ նրանք արդեն համաձայնել են, որ Ղարաբաղը Ադրբեջան է»,- հայտարարեց ադրբեջանցի նախագահը մայիսի 3-ին:

Եվ թեպետ Ալիևը ցանկալին որպես իրականություն է մատուցում՝ խոսելով Ալմա Աթայի հռչակագրում սահմանների թվացյալ «գծագրության» մասին, կարևոր է այն, որ նա հենվում է դրա՝ որպես  Լեռնային Ղարաբաղի (հենց Փաշինյանի  գովերգած) միակ հույսի աղբյուրի վրա, իսկ Մադրիդյան սկզբունքներն առհասարակ չի էլ հիշատակում:

Բայց եթե Ալիևը հայտարարում է նման բան Ալմա Աթայի հռչակագրի մասին, ապա ի՞նչ ընդդիմախոսի է հիշատակում Փաշինյանը՝ ամենայն մեղքերի համար մեղադրելով Մադրիդյան սկզբունքները: Իսկ ի՞նչ նպատակով: Կամ գուցե նա հիմնվում է МI6-ի ղեկավար Ռիչարդ Մուրի՞ վրա:

Ստացվում է, որ Փաշինյանի թվացյալ փաստարկները ծուղակների և խոչընդոտների մասին Լեռնային Ղարաբաղի միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան կարգավիճակ ձեռք բերելու ճանապարհին, ոչ այլ ինչ են, եթե ոչ խառնափնթոր արդարացումներով ղարաբաղյան և փաստացի ողջ հայ ժողովրդի շահերի նպատակաուղղված հանձնում:   

Մադրիդյան սկզբունքները Դոնբասի մասին Մինսկի համաձայնությունների նմանօրինակն են: Դրանք ակնհայտորեն ձեռնտու չէին Ադրբեջանին, և Փաշինյանը օգնեց Ալիևին ձերբազատվել դրանցից: Սկզբում ապահովելով Ադրբեջանի զորահավաքը պատերազմին և «հաջողությամբ» պարտվելով  այն, այնուհետև այդ սկզբունքներն անվանելով կործանարար Արցախի համար: Այնինչ Մադրիդյան սկզբունքների իրականացումը լիովին կարող էր միջազգային ճանաչում ապահովել Լեռնային Ղարաբաղի համար:

Արժի ավելացնել, որ հանձնելով Լեռնային Ղարաբաղը՝ Փաշինյանը կհանձնի նաև Հայաստանի մի մասը, ներառյալ Սոթքի ոսկու հանքը (այն Ալիևն արդեն ծախել է Բրիտանիային), Ջերմուկը և Սևանը: Երեք վայրերն էլ սիմվոլիկ նշանակություն ունեն Հայաստանի համար: Չասենք արդեն դրանց տնտեսական նշանակության մասին հանրապետության համար:

Այնպես որ «Ադրբեջանի և Հայաստանի տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման»  առնչությամբ, ինչը որպես հույժ  կարևոր հայտնում է Նիկոլ Փաշինյանը, երկու պետությունների ղեկավարները պայմանավորվել են 2022 թ. հոկտեմբերին: Իսկ «Հայաստանի տարածքային ամբողջականության» մասին ավելի ճշգրիտ փաստեր որոնելիս հարցեր են ծագում. այդ տարածքը ո՞վ, ե՞րբ և ի՞նչ քարտեզներով է որոշելու: Թե՞ արդեն չի էլ որոշվելու: Ինչ վերաբերում է ադրբեջանական ներքին տրամաբանությանը, ապա այն կա, թեկուզ խեղաթյուրված: Եթե «Իրիվանը» և Սևանը, ինչպես պնդում է Ալիևը, միշտ եղել են ադրբեջանական, ապա հարևաններն ընդամենը «իրենցն են վերցնում»: Բայց ո՞րն է հայկական կողմի տրամաբանությունը: Հայաստանում ի՞նչն է իրենցը: Գուցե դա առհասարակ երբեք էլ չի՞ եղել: Գուցե ԽՍՀՄ-ն է՞լ չի եղել:

Քարտեզները դրեք սեղանին, պարոն վարչապետ: Ընդ որում, ցանկալի է ոչ միայն քաղաքական, այլև խորհրդային երկրաբանական: Եթե անգամ երկրորդ ղարաբաղյան պատերազմից մի տարի առաջ տարօրինակորեն համապատասխան ինստիտուտը Երևանում և Նախարարների խորհրդին առընթեր  համանման բաժինը չեն մնացել, ապա Մոսկվայում ԽՍՀՄ երկրաբանության նախարարության արխիվը պիտի որ մնացած լինի:

Եվ եթե իշխանությունը չպատասխանի ժողովրդի հարցին իր Հայրենիքը վաճառելու մասին, ապա հուսանք, որ դա կանի ընդդիմությունը:

Վլադիմիր Սիպիյով / «Суть времени» թերթ, №534

Աղբյուրը՝ ИА Красная Весна

 

Տարածաշրջան Հայաստան Արցախ Ադրբեջան

Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
Ավելին
Ավելին