f

Անկախ

Քաշքշուկ՝ ԱԺ միջանցքում, բախվել են ընդդիմադիր պատգամավորները և ԱԺ անվտանգության աշխատակիցները


ԱԺ նիստերի դահլիճում սկսված միջադեպը շարունակվել է նաև միջանցքում։

Քաշքշուկ–բախում է գրանցվել «Հայաստան» խմբակցության պատգամավորների և ԱԺ անվտանգության աշխատակիցների միջև։

Հիշեցնենք, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Սարգսյանի ելույթից հետո ԱԺ-ում իրավիճակը լարվեց, քաշքշուկ սկսվեց։

Ալեն Սիմոնյանը հրավիրեց անվտանգության աշխատակիցներին, հորդորելով դահլիճից հեռացնել Արթուր Սարգսյանին։

Երբ անվտանգության աշխատակիցները ուժ գործադրելով հանում էին պատգամավորին դահլիճից, նա ասել է․

«Արա, թողեք հլը, դու պատասխան ես տալու: Հլը սրան նայի, այ բիձա: Ես պտի մտնեմ ներս, ինձ չպիտի հանեք: Ինձ ասում է՝ հլը ռադ էղի ստեղից, այ բիձա: Անպատասխան թողել եք, դրա համար սենց ա անում»:

Մինչև այդ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրված թեկնածուների հարցի քննարկմանը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանն ասաց, որ թեկնածուներից դատավոր Արմեն Դանիելյանը 2021 թվականի նոյեմբերի 15-ին իր լսելու իրավունքը խախտելով՝ կալանավորել է իրեն։

«Իմ լսելու իրավունքը խախտելով՝ կալանավորել եք ինձ։ Ես ոչ թե իմ մասին եմ խոսում... Դուք այսպես շատ ճակատագրեր եք խառնել՝ մարդկանց զրկելով շփվել իրենց երեխաների, ծնողների հետ, բայց այդ մարդիկ հնարավորություն չունեն այսօր ամբիոնից խոսել, ես խոսում եմ իրենց տեղը։ Իսկ դուք այսօր այս ամբիոնից կանգնած հպարտորեն ասում եք, որ ձեր որոշումները կայացրել եք օրենքի սահմաններում։ Դուք ապօրինի որոշումներ եք կայացրել։ Փաստ է՝ ապօրինի որոշում եք կայացրել և կալանավորել եք ինձ։

Այն պահին, երբ գործը մակագրվել է ձեզ, վստահ էի, որ պետք է կալանավորվեմ։ Դուք իմ լսելու իրավունքը չեք ապահովել, որովհետև տղամարդկություն չեք ունեցել նայել իմ աչքերի մեջ ու կալանավորել»,- ասաց Սարգսյանը։ 

Ալեն Սիմոնյանը խնդրեց լինել կոռեկտ. «Մենք այստեղ տղամարդկության և մնացածի չափանիշը չենք որոշում»։

«Դա, կարծում եմ, ամենակոռեկտն է»,- ասաց Ա. Սարգսյանը։  

Ազգային ժողով քաշքշուկ ընդդիմություն Հայաստան

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին