f

Անկախ

Սյունիքի մարզում կանցկացվի «Ոչխարների խուզման» վեցերորդ փառատոնը


Ս․ թ․ հունիսի 10-ին Սյունիքի մարզի Տաթև համայնքի Խոտ բնակավայրում «Դը Ռանչ» ՍՊԸ-ն, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի հետ համատեղ կանցկացնի «Ոչխարների խուզման» վեցերորդ փառատոնը։

Այս տարի Փառատոնն անց է կացվում ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ։ Փառատոնի ծրագիրն ընդգրկում է արդեն ավանդական դարձած ոչխարների՝ ձեռքով խուզման մրցույթ, «բրդից մինչև կարպետ» ստանալու գործընթացի ներկայացում, «ԼԱՎ ԷԼԻ» խմբի համերգ, «Տերյան» մշակութային կենտրոնի հայկական տարազների ցուցադրություն-դեֆիլե, տեղական համայնքների և արտադրողների մասնակցությամբ ցուցահանդես-տոնավաճառ, խաղեր և մրցույթներ, երեխաների համար նախատեսված մանկական անկյուն և այլ զվարճանքներ:

«Ոչխարների խուզման» փառատոնի նպատակն է նպաստել Սյունիքի` որպես զբոսաշրջային ուղղության խթանմանը տեղացի և օտարերկրյա զբոսաշրջիկների շրջանում, Սյունիքում զբոսաշրջության ոլորտի զարգացմանը և զբոսաշրջության ոլորտում ներգրավված բնակչության եկամուտ վաստակելու հնարավորությունների ընդլայնմանը: Փառատոնի պատվավոր հյուրերն են պետական բարձրաստիճան պաշտոնյաներ, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլն:

Ամեն տարի փառատոնի շրջանակներում Սյունիքի մարզ շուրջ 4000 մարդ է այցելում, որից 30%-ը օտարերկրյա զբոսաշրջիկներ են: Փառատոնը հնարավորություն է ընձեռում այցելուներին ծանոթանալ Սյունիքի մարզի ավանդույթներին և յուրահատուկ խոհանոցին:

Այս տարի փառատոնի հյուրերին սպասում են բազմաթիվ անակնկալներ և զվարճալի միջոցառումներ:
 

Հայաստան Սյունիքի մարզ «Ոչխարների խուզման» փառատոն

Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Ավելին
Ավելին