f

Անկախ

Դատախազությունը մոտ 10 մլրդ դրամի, 23 անշարժ գույքի բռնագանձման պահանջ է ներկայացրել Մհեր Սեդրակյանի ու ընտանիքի անդամների դեմ․ Հետք


Հակակոռուպցիոն դատարանում շարունակվում է նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի ու նրա ընտանիքի անդամների դեմ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության հայցադիմումի քննությունը՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով: Դատախազությունը Սեդրակյաններից պահանջում է բռնագանձել 23 անշարժ գույք կամ դրանց շուկայական արժեը, 1 ավտոմեքենա, 8 իրավաբանական անձում մասնակցության իրավունք և 10 մլրդ 40 մլն դրամ գումար: Գրել է «Հետքը»։

Հայցադիմումը ներկայացվել է Մհեր Սեդրակյանի, կնոջ՝ Շուշանիկ Աֆյանի, որդու՝ նախկին պատգամավոր Դավիթ Սեդրակյանի, և վերջինիս կնոջ՝ Ելիզավետա Մարգարյանի դեմ:

Մհեր Սեդրակյանի որդին խոշորացնում է իր կապիտալը
 

Դատախազությունը ներկայացրել է Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Ազատամարտիկների պողոտայում գտնվող հողակտորի շուկայական արժեքի, Սասունցի Դավիթ փողոցում գտնվող 2 անշարժ գույքերի, Դավիթ-Բեկի փողոցում գտնվող 3 անշարժ գույքի, Գաջեգործների 1-ին փողոցում գտնվող անշարժ գույքի, Տիգրան Մեծի պողոտայի նրբանցքում գտնվող 6 անշարժ գույքերի, Գաջեգործների փողոցի անշարժ գույքի, Եկմալյան փողոցի 1/1-րդ շենքում գտնվող 6 տարածքների, Մ. Խորենացու փողոցում գտնվող անշարժ գույքի, Բագրատունյաց փողոցում գտնվող անշարժ գույքի, Կոտայքի մարզի Եղվարդ համայնքի Զովունի գյուղում գտնվող անշարժ գույքի բռնագանձման պահանջ:

Դատախազությունը պահանջում է բռնագանձել նաև 1 տրանսպոտրային միջոց, 8 իրավաբանական անձում մասնակցության և 180 մլն դրամի չափով փոխառության պահանջի իրավունք:

Համայնքային գույքի սահուն անցումը Սեդրակյաններին ու նրանց մերձավորներին

Դատախազության դիրքորոշումն այն է, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի իմաստով վերը թվարկված գույքերը պատկանում են Մհեր Սեդրակյանին: Երեք իրավաբանական անձում մասնակցությունները՝ սեփականության իրավունքով, Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Ազատամարտիկների պողոտայում գտնվող հողակտորն ուսումնասիրվող ժամանակահատվածում անհատույց փոխանցվել է այլ անձի, այսինքն, օրենքի իմաստով համարվում է Մ. Սեդրակյանին պատկանող գույք և ներկայացվել է գույքի շուկայական արժեքի բռնագանձման պահանջ:

Մյուս գույքերը ձեռք են բերվել Մհեր Սեդրակյանի որդու՝ Դավիթ Սեդրակյանի անվամբ: Մեկ իրավաբանական անձի բաժնեմասը և տրանսպորտային միջոցը ձեռք են բերվել Դավիթ Սեդրակյանի կնոջ անվամբ, իսկ փոխառությունը տրամադրվել է Մհեր Սեդրակյանի կնոջ կողմից: Դատախազությունը պնդում է, դրանց իրական շահառուն, այսինքն, ֆիզիկական անձը, որի անունից, օգտին կամ որի հաշվին իրականացվել է գործարքը (գործողությունը) Մհեր Սեդրակյանն է:

Առանձին գումարի մասով դատախազությունը պահանջել է Մհեր Սեդրակյանից բռնագանձել ավելի քան 8.6 մլրդ դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդի և բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված՝ օրինական եկամուտներով չհիմնավորվող դրամի հանրագումար:

Մհեր Սեդրակյանի փաստաբան Ալեքսան Խաչատրյանից փորձեցինք ճշտել, թե ինչ դիրքորոշում ունեն ներկայացված հայցադիմումի վերաբերյալ:

«Բնականաբար չենք ընդունում հայցադիմումը, այսքան բան կարող եմ ասել: Հայցապահանջն անհիմն է»,- ասաց Ա. Խաչատրյանը:

Մհեր Սեդրակյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար

Հիշեցնենք, որ Մհեր Սեդրակյանի դեմ քրեական գործ էր հարուցվել և մեղադրանք առաջադրվել՝ նախկին Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը):

Քննչական կոմիտեն հայտնել էր, որ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են Մհեր Սեդրակյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի մի շարք հանգամանքներ: Մասնավորապես՝ Մհեր Սեդրակյանը, 1999-2008թթ. զբաղեցնելով Երևանի Էրեբունի համայնքի ղեկավարի պաշտոնը, դիտավորությամբ չի կատարել իր ծառայողական պարտականությունները՝ վարչական պատասխանատվության միջոց չի կիրառել համայնքապատկան՝ Վարդավառի զբոսայգու տարածքում իր որդու և եղբոր կողմից ընդհանուր՝ 2782,55 քմ տարածքով շինությունների ինքնակամ կառուցապատում իրականացնելու համար՝ նպատակ ունենալով դրանք հետագայում պաշտոնեական դիրքի չարաշահմամբ ներառել վերջիններիս սեփականության ֆոնդում:

Մհեր Սեդրակյան Հակակոռուպցիոն դատարան քրեական գործեր Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին