f

Անկախ

Կրակոց Գյումրիում՝ ՔՊ-ականների մասնակցությամբ․ կա ձերբակալված. Aravot.am


Գյումրիում արտառոց դեպք է տեղի ունեցել՝  ՔՊ-ականների մասնակցությամբ։ Հայտնում է Aravot.am-ը:

ՔՊ-ական գործարար Մարտին Թորոյանը, որը խանութ, լավաշի արտադրամաս ունի Տիգրան Մեծ փողոցում, կասկածվում է մոտ ընկերների՝ Գյումրու ավագանու ՔՊ-ական անդամ Երվանդ Խանամիրյանի և ևս երկու հոգու մասնակցությամբ իր տունը վերանորոգող արհեստավորին՝ 50-ամյա Հ․Մ․-ին հրազենային վնասվածք  հասցնելու մեջ։

Մարտին Թորոյանը արհեստավորին կասկածել  է շինանյութի գողության մեջ։ Տուժած արհեստավորը դիմել է Գյումրի բժշկական կենտրոն՝ փորձելով թաքցնել իրականությունը։

Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ Հ․Մ․-ն դիմել է Գյումրի բժշկական կենտրոն՝  բողոքելով որովայնի սաստիկ ցավերից։ Նա ասել է, թե իբրև իր մոտ որովայնի  պատի մազարմատի բորբոքում է։ Բժիշկները նրան հետազոտելուց հետո անմիջապես տարել են վիրահատության՝ հայտնաբերելով աղիների հրազենային վնասվածքներ։ Նրա աղիներից գտել ու հանել են փամփուշտը։ Նրա վիճակը, ըստ Արմեն Խաչատրյանի, միջին ծանրության է։ Մեր տեղեկություններով, Մարտին Թորոյանը ձերբակալված է, մյուսները փախուստի մեջ են։

Ոստիկանությունից հաստատեցին մեր տեղեկությունը՝  նշելով, որ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Aravot.am-ին հասած տեղեկություններով, քրեական վարույթ նախաձեռնվել է ՀՀ Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով,  որոնց թվում է  նաև արհեստավորին ծեծի ենթարկելն ու նվաստացնելը։ Այս թեմայի շուրջ պարզաբանումներ կստանանք նաև ՀՀ Քննչական կոմիտեից։ Նշենք, որ այս անձինք Գյումրու ՏԻՄ ընտրությունների ժամանակ սատարում էին ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու Հովհաննես Հարությունյանին, նրա մանկության ընկերներն են։ Մարտին Թորոյանը Շիրակի մարզում մեծ հարգանք վայելող  նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Վարդևան Գրիգորյանի քրոջ որդին է։ Հանուն օբյեկտիվության՝  նշենք նաև, որ ավագանու անդամ Երվանդ Խանամիրյանը աչքի է ընկել իր համեստ պահվածքով։

կրակոցներ Գյումրի ՔՊ Հայաստան

COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
Չնայած առևտրի ամբողջական արգելքին՝ Թուրքիան շարունակում է ադրբեջանական նավթ մատակարարել Իսրայելին
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողումч «սահմանազատում» Կիրանցում
Եթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Ճապոնիան և Գերմանիան առաջին համատեղ ցամաքային զnրավարժությունները կարող են անցկացնել 2025 թվականին
Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. ՌԴ նախագահի oգնական
Times of Israel. Իսրայելի պաշտպանության բանակը սկսում է պաղեստինցիներին կոչ անել տարհանվել Ռաֆահից
Ռուսաստանը խարկովյան ուղղությամբ խմբավորում է կազմավորում. ISW
Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
ԱՄՆ-ը մտահոգ է Ռաֆահ ներխուժելու Իսրայելի ծրագրերից. Բայդեն
Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ավելին
Ավելին