ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստը տեղի կունենա մայիսի 25-ին Մինսկում: Միջոցառումը տեղի կունենա Բելառուսի պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Վիկտոր Խրենինի նախագահությամբ։ Այս մասին ԲԵԼԹԱ-ին հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:
«Նիստի մասնակիցները կքննարկեն ՀԱՊԿ անդամ պետությունների Հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմական անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները, ինչպես նաեւ ճգնաժամային արձագանքման համակարգի կատարելագործման հարցերը»,-ասել է նա։
Նախատեսվում է նաեւ քննարկել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության համակարգի ուժերի եւ միջոցների կառավարման մարմինների եւ կազմավորումների համատեղ պատրաստումը, ռազմատեխնիկական համագործակցությանը եւ այլ փաստաթղթեր:
Բացի կազմակերպության երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներից նիստին կմասնակցեն նաեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը եւ ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը: