f

Անկախ

Փաշինյանական սուտ համար 2. Նա առաջին ղեկավարն է, որը հրաժարվում է Արցախի անկախության գաղափարից. Զուրաբյան


ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը Facebook-ի իր էջում նոր գրառում է արել՝ անդրադառնալով նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարություններին եւ այն վերնագրել. ««Փաշինյանական սուտ համար 2»:

Նա, մասնավորապես, նշել է. «Մայիսի 22-ի ասուլիսում Փաշինյանն ասել է. «1997-ին Լեւոն Տեր-Պետրոսյանը հրապարակել է իր «Պատերազմ, թե խաղաղություն. Լրջանալու պահը» հոդվածը, որտեղ ասել է, որ ԼՂ անկախության հարցում մենք բարեկամներ չունենք եւ ըստ էության, ասել է, որ դա հնարավոր չէ»:

 

 

Փաշինյանը նորից ստում է։ Հայտնի հոդվածում Տեր-Պետրոսյանը, այո, ասել է, որ ԼՂ անկախության հարցում մենք բարեկամներ չունենք։ Բայց նա երբեք չի ասել, որ այն անհնարին է։ Ավելին, ԵԱՀԿ-ին 1992 թվականին Հայաստանի անդամագրվելուց ի վեր Տեր-Պետրոսյանը վետո է գործածել բոլոր փաստաթղթերի վերաբերյալ, որոնցում փորձ է արվել նշել Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս (ամենահայտնի դեպքը Լիսաբոնում 1996֊ին կիրառված վետոն էր), մերժել ղարաբաղյան կարգավորման նման լուծում ենթադրող բոլոր առաջարկները, մասնավորապես՝ 1997 թվականի այսպես կոչված Փաթեթային առաջարկը, որով Լեռնային Ղարաբաղը թեեւ դե ֆակտո անկախ պետության կարգավիճակ էր ստանում, բայց դե յուրե պետք է համարվեր Ադրբեջանի մաս։

Նման հետեւողական քաղաքականության շնորհիվ էր, որ 1997-ին առաջին անգամ ստացանք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության Փուլային առաջարկը, որում այլեւս որեւէ խոսք չկար Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման մասին։ Խաղաղություն հաստատող միջպետական այդ պայմանագիրը պետք է հավասարազոր կարգավիճակով ստորագրեին Հայաստանը, Ադրբեջանը եւ Լեռնային Ղարաբաղը։

Ավելին, պայմանագրի հոդվածներից մեկը սահմանում էր, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը կորոշվի այդ երեք կողմերի ապագա բանակցություններով։ Սրանով, իհարկե, անկախության հարցը չէր լուծվում, բայց ԵԱՀԿ-ի հովանավորությամբ միջազգային նման փաստաթուղթ ստորագրելով Լեռնային Ղարաբաղը ձեռք էր բերում անկախ պետությանը հավասար միջազգային իրավասուբյեկտայնություն, իսկ դա հսկայական քայլ էր լինելու ԼՂ անկախության միջազգային ճանաչման ուղղությամբ։

Նիկոլ Փաշինյանը նորից ստում է միայն մեկ նպատակով՝ հասարակության մեջ տպավորություն ստեղծելու, որ այն ռազմական եւ դիվանագիտական աղետը, որին նա տարավ մեր ազգին, տեղի էր ունեցել, իբր, անցյալում, դեռ մինչեւ իր իշխանության գալը։

Փաշինյանը այստեղ էլ չի կարողանա կեղծել ճշմարտությունը։ Այն է՝ նա Հայաստանի առաջին ղեկավարն է, որը հրաժարվում է Արցախի անկախության գաղափարից եւ հանձնում այն Ադրբեջանին։

Լևոն Զուրաբյան ՖԲ Գրառում Նիկոլ Փաշինյան Արցախի Հանրապետություն սուտ խոստումներ Հայաստան

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին