f

Անկախ

«Փաշինյանը կատարեց Ալիևի վերթական պահանջը». Անդրանիկ Թևանյան


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարեց Ալիևի հերթական պահանջը` հրապարակավ ընդունելով, որ «Ղարաբաղն Ադրբեջան է, և վերջ»։ Այս մասին, այսօր՝ մայիսի 23-ին, Ազգային ժողովում այս հայտարարությունն արեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։ Նրա խոսքով` Փաշինյանը դա վաղուց էր քարոզում, բայց ուղիղ տեքստով նա դա արեց երեկ` մայիսի 22-ին, մամուլի ասուլիսի ժամանակ։

«Փաշինյանը երեկվա ասուլիսից հետո հայտնվեց հակապետական, հակասահմանադրական դաշտում, նա լեգիտիմ չէ, և դա ունի բարոյական, քաղաքական, իրավական հիմք։ Եթե 2018–ին Փաշինյանը, մարդկանց զգացմունքները և մղումները սեփականաշնորհելով, մանիպուլյացիաներ և պոպուլիզմ կիրառելով, եկավ իշխանության, ապա 2021-ին նա դա արեց մեծ խաբեության օգնությամբ, այդ խաբեության միջոցով տեղի ունեցավ իշխանության զավթում, իսկ հիմա մենք տեսնում ենք, թե ինչպես է հանձնվում Արցախը և վտանգվում Հայաստանի գոյությունը»,– հայտարարեց Թևանյանը։

Նրա խոսքով` 2021–ին նախընտրական շրջանում Փաշինյանը խոստացավ, որ բերելու է խաղաղություն` զուգահեռաբար տեր կանգնելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանը, հասնելով Շուշիի և Հադրութի դեօկուպացիային։

Ըստ նրա` երկիրն այնպիսի մարտահրավերների առջև է կանգնած, որ յուրաքանչյուրը պետք է պատասխանատվություն դրսևորի և որոշում կայացնի, այդ թվում` ՔՊ անդամները, քանի որ կոլեկտիվ անպատասխանատվությունն այս դեպքում չի աշխատելու։ Թևանյանը վստահ է, որ յուրաքանչյուրը պետք է պատասխան տա արածի և չարածի համար։

«Արցախն Ադրբեջան չէ, և վերջ, Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, և վերջ»,– եզրափակեց իր ելույթը Թևանյանը։

Նույն խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը, շարունակելով գործընկերոջ ելույթը, հավելեց, որ Փաշինյանն իրավունք չունի ժողովրդի անունից պնդելու, որ Լեռնային Ղարաբաղը ճանաչում է Ադրբեջանի մաս։ Նրա խոսքով` դրա իրավունքը չունի ոչ միայն այն պատճառով, որ դրժել է խոստումները և կորցրել լեգիտիմությունը, այլ որովհետև մեր երկրի օրենքները նման իրավունք չեն տալիս։

«Գերագույն խորհրդի որոշման խախտումը ծանր իրավական հետևանք պետք է ունենա նրա համար, բայց կարծես դատախազությունն ավելի կարևոր գործեր ունի, օրինակ` Գայանե Հակոբյանի դեմ քրեական հետապնդում սկսելը»,– նշեց պատգամավորը։

Խաչատրյանն ընդգծեց` Արցախը Փաշինյանի սեփականությունը չէ, և նա չի կարող որոշել Արցախի ու արցախցիների ճակատագիրը։

Անդրանիկ Թևանյան ՀՀ ԱԺ Նիկոլ Փաշինյան Արցախի Հանրապետություն Հայաստան

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին