f

Անկախ

Կամո Ցուցուլյանն այցելել է Սյունիքի մարզային փրկարարական վարչություն և ենթակա ստորաբաժանումներ


ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանն այցելել է Սյունիքի մարզային փրկարարական վարչություն և ենթակա ստորաբաժանումներ․ տեղեկացնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Մայիսի 22-ին ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանը, տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Տ․Պետրոսյանի ուղեկցությամբ, այցելել է Սյունիքի մարզային փրկարարական վարչություն և ենթակա ստորաբաժանումներ։ Այցի նպատակն էր ծանոթանալ մարզային փրկարարական վարչության, տարածքային հրշեջ-փրկարարական ջոկատների ընթացիկ աշխատանքներին, շենքային պայմաններին, գույքային և տեխնիկական կարողություններին, ինչպես նաև՝ առկա խնդիրներին: Տնօրենը շրջեց փրկարարական վարչության տարածքում՝ մասնավորապես ճգնաժամային կառավարման կենտրոնում, ծանոթացավ կենտրոնի տեխնիկական հագեցվածությանը, առկա էլեկտրոնային շտեմարաններին, հետևեց օպերատիվ ծառայություն իրականացնող հերթափոխի աշխատանքին, զրուցեց անձնակազմի հետ: Կ.Ցուցուլյանը խորհրդակցություն անցկացրեց ՄՓՎ անձնակազմի հետ: Քննարկվեցին կամավոր ատեստավորման, վերապատրաստումների անցկացման, գույքային բարելավման և ծառայության կրման մի շարք հարցեր:

Տնօրենը տվեց համապատասխան կարգադրություններ՝ հանձնարարելով խստագույնս հետևել կարգապահությանը և ծառայության պատշաճ կրման կանոններին: Այնուհետև ՓԾ տնօրենն այցելեց Կապանի հրշեջ-փրկարարական ջոկատ, որտեղ անցկացրեց շարային ստուգատես․ ստուգվեցին ատորաբաժանումների անձնակազմի ընդհանուր պատրաստվածությունը, տեխնիկայի մարտական վիճակը։ ՓԾ տնօրենը եղավ նաև «Հատուկ լեռնափրկարար ծառայություն» ՓԲԸ Կապանի լեռնափրկարար ջոկատում, ծանոթացավ փրկարարական աշխատանքների ժամանակ հերթապահ ուժերի և միջոցների պատրաստվածությանը, աշխատանքների առաձնահատկություններին։

Մարզային շրջայցի ընթացքում Կամո Ցուցուլյանը եղավ նաև Գորիսի, Քաջարանի, Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատներում և մարզում տեղակայված հենակետերում՝ տեղում անձամբ ծանոթանալով ծառայության կրման պայմաններին և առկա խնդիրներին: Ավարտին՝ ՓԾ տնօրենը ՄՓՎ պետի պարտականությունների ժամանակավոր կատարող, փ/ծ փոխգնդապետ Ռ.Սահակյանին և ստորաբաժանումների ղեկավարներին տվեց համապատասխան ցուցումներ և հանձնարարեց շուտափույթ լուծում տալ առաջացած խնդիրներին:
 

Հայաստան Կամո Ցուցուլյան Սյունիքի մարզ ՆԳՆ փրկարար ծառայություն

Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Ավելին
Ավելին