f

Անկախ

Արցախի ԱԺ արտահերթ նիստը․ ուղիղ


http://www.nankr.am/hy/5213ԱՀ Ազգային ժողովնարտահերթ նիստ է գումարել

Մայիսի 22-ին գումարվել է ԱՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ հրատապ հարցերի օրակարգով:

Օրակարգում Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ ներկայացված Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունն էր:

Նախքան օրակարգային հարցի քննարկումը, ելույթով  հանդես է եկել խորհրդարանի ղեկավար Արթուր Թովմասյանը: Խոսելով ՀՀ վարչապետի մայիսի 22-ին կատարած հայտարարությունների մասին՝ ընդգծել  է.«Ի̉նչ իրավունքների անվտանգության և երկխոսության մասին կարող է խոսք լինել, երբ Ադրբեջանն ապօրինաբար 162 օր Արցախը պահում է լիակատար շրջափակման մեջ՝ շարունակելով դեռևս 80-ականներից սկսած  Արցախի էթնիկ զտման և ցեղասպան քաղաքականության իրագործումը:

Կոչ ենք անում աշխարհասփյուռ հայությանը, Հայաստանի՝ Արցախի ճակատագրով մտահոգ հասարակությանը, սատար կանգնել արցախահայության՝ իր հայրենիքում խաղաղ և անկախ ապրելու և արարելու անշեղ և վճռական կամքին»:

Ապա դիմելով ԱԺ պատգամավորներին՝ Արթուր Թովմասյանն ասել է.

«Հարգելի´ պատգամավորներ

Մենք այլևս հապաղելու ժամանակ չունենք: Յուրաքանչյուր վայրկյանը թանկ է  մեր ապագան փրկելու համար: Յուրաքանչյուր պատգամավոր ասելիք ու անելիք  ունի այս ծանր ժամանակահատվածում: Հայրենիքին ծառայելը պարտք է, հայրենիքը պաշտպանելը՝ մասնագիտություն»:

Հայտարարության տեքստը ներկայացրել է ԱԺ պատգամավոր Վահրամ Բալայանը:

Օրակարգային հարցը քննարկվել էր գլխադասային հանձնաժողովի նիստում և դրական եզրակացությամբ ներկայացվել արտահերթ նիստի քննարկմանը:

Մտքերի փոխանակությամբ հանդես են եկել պատգամավորներ Աշոտ Դանիելյանը, Մետաքսե Հակոբյանը, Գեղամ Ստեփանյանը, Արթուր Հարությունյանը, Արթուր Մոսիյանը, Դավիթ Գալստյանը և Մարսել Պետրոսյանը:

Հայտարարությունն ընդունվել է միաձայն:

 Արցախի Հանրապետության 

ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին

ք. Ստեփանակերտ, Փետրվարի 20-ի փողոց, շ. 2

Հեռ.՝ +374 (47)943681

 

Արցախ Տեսանյութ Արցախի ԱԺ Հայաստան

Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
․․․ թե ինչպես են բիրտ ուժ կիրառում սեփական հայրենիքն ու տունը պաշտպանող կիրանցեցիների նկատմամբ և հետո հրճվում
Ոստիկանները բլոկավորում են այն հատվածները, որոնք պետք է միակողմանի հանձնվեն Ադրբեջանին. Աբրահամյան
Սպանություն երեւանյան ռեստորանում․ միասին ընթրել են. հետո հանել է ատրճանակն ու կրակել. 46-ամյա տղամարդ է կալանավորվել
Կիրանցում մեկ ժամից ավել հոսանք չկա, ինտերնետն էլ թույլ է
Կիրանցում փաստացի ապօրինի անցագրային ռեժիմ է սահմանվել. ՆԳՆ-ն չի կարողացել չկայակոչել իր գործողությունների հիմքը
Ինչ պայման դրել են, ընդունել եմ, էլի թույլ չեն տվել մտնեմ Կիրանց. մեր սեփական երկրում գերության մեջ ենք ապրում. Բագրատ սրբազան
Որքան էլ փորձեր արվեն այլ դաշտ տեղափոխել այս պայքարը, միևնույն է, պայքարը շարունակվում է. Սուրեն Պետրոսյան
Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը
Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի
Ադրբեջանում 96,2 %-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր. «Թաթոյան» հիմնադրամ
Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են
«Հրավիրելու ենք փակ հանդիպման». Ընդդիմադիր խմբակցությունները կդիմեն միջազգային կառույցների ու դեսպանատներին
Իրազեկման ակցիա Գյումրիում՝ ի աջակցություն տավուշցիների
Ավելին
Ավելին