f

Անկախ

Աշտարակում կնոջը սպանել է նրա ազգականը. Հենց դռան մոտ դանակով հարվածներ է հասցրել, կտրել պարանոցը. Մանրամասներ


Մայիսի 19-ին, ժամը 17.10-ին, Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել «Աշտարակ» բժշկական կենտրոնից: Հայտնում էին, որ Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցի բազմաբնակարան շենքի մի բնակարանում հայտնաբերել են 56-ամյա Սիլվարդ Քոչարյանի դիակը` պարանոցի կտրած վերքով:

Ոստիկանությունից  Անկախին հայտնում են, որ հաղորդումը փոխանցվել է ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբը: Մեկնել են նաև ոստիկանության ու քննչական Արագածոտնի մարզային վարչությունների ղեկավարներ, դատախազը, բաժնի պետը, դատաբժիշկ ու փորձագետ: Բազմաթիվ կտրած-ծակած վերքեր են հայտնաբերվել նաև կնոջ որովայնին ու կրծքավանդակին:

Արագածոտնի մարզի քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձեռնարկվել են անհրաժեշտ գործողություններ` հանցագործությունը հնարավորինս արագ բացահայտելու ուղղությամբ: Լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների, արագ հավաքած փաստերը համադրելու և ճիշտ հետևություններ անելու, նաև քաղաքացիների հետ համագործակցության արդյունքում առանձնապես ծանր հանցագործության հանգամանքները պարզվել են, կասկածյալն էլ, որ սպանված կնոջ ազգականն է, ձերբակալվել է։

Կնոջ ազգական, այլ երկրի քաղաքացի 41-ամյա տղամարդը մայիսի 18-ին Ֆրանկֆուրտ-Երևան չվերթի ինքնաթիռով ժամանում է Հայաստան: Նա տեղավորվում է մայրաքաղաքի Մաշտոցի պողոտայի մի հյուրանոցում և արդեն հաջորդ օրը մեկնում Աշտարակ: Այստեղ նա քաղաքացիներից փորձում է ճշտել Տիգրան Մեծի փողոցի և հատկապես 19-րդ շենքի տեղը:

Հասնելով շենք` նա բնակիչներից մեկին հարցնում է 45-րդ բնակարանի տեղը, բարձրանում 5-րդ հարկ, թակում դուռը, և երբ կինը բացում է դուռը, 41-ամյա տղամարդը դանակի բազմաթիվ հարվածեր է հասցնում կնոջ մարմնի տարբեր մասերին, վերջում կտրում պարանոցն ու փորձում հեռանալ: Կասկածելի ձայներ լսած հարևանները տեսնելով նրա հեռանալը և վատ բան կանխազգալով՝ վերին հարկերից բղավում են, որ բռնեն հանցագործին: Նրանց կանչին արձագանքում է հարևան շենքի մի բնակիչ: Նա մոտենում է տղամարդուն և փորձում բռնել նրան:

Քաշքշուկից և դանակով սպառնալուց հետո 41-ամյա տղամարդուն հաջողվում է փախչել: Հասնելով Աշտարակի Սիսակյան փողոց` նա այնտեղ է թողնում հանցագործության պահին հագին եղած շորերը, հագնում նորերը, քիչ հեռանալով` վարձում է տաքսի և հասնում Երևան:

Տղամարդուն հայտնաբերելու նպատակով Արագածոտնի մարզային վարչության և Աշտարակի բաժնի ծառայողները համագործակցեցին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության գործընկերների հետ:

Պարզվեց, որ այդ օրը Երևան հասնելով, ըստ նախնական տվյալների, հետքերը թաքցնելու նպատակով նա գիշերում է ոչ թե Մաշտոցի պողոտայի, այլ Երվանդ Քոչարի փողոցի մեկ այլ հյուրանոցում: Իրավապահներին հաջողվում է ճշտել նրա գտնվելու վայրը, և մայիսի 20-ին, ժամը 15.30-ին, Քրեական ոստիկանության ծառայողները 41-ամյա տղամարդուն հայտնաբերում են հենց այդ հյուրանոցում, ձերբակալում և ներկայացում են նախաքննություն իրականացնող մարմին:

Նախաքննությամբ պարզվում են հանցագործության դրդապատճառներն ու հանգամանքները:

Տեսանյութ ՀՀ Ոստիկանություն Սպանություն Հայաստան

Իշխանությունը թող կողմնորոշվի, հիմա ռուսնե՞րն են ստիպում, թե՞ ռուսները դեմ են սահմանազատմանը. քաղաքագետ
Այս գազային հռետորաբանությունը կամ «գազային սիրավեպը» մեծ հաշվով ուղղված է ռուսական գործոնի դեմ. Վահե Դավթյան
Գլխավոր դատախազ. 2023-ին Հայաստանում գրանցվել է 40 հազար 666 հանցագործություն
Իշխանությունների ամբողջ ջանքը եղել է քաոս ստեղծել երկրում, բաժանել պառակտել. Բագրատ Սրբազան
Մալաթիա-Սեբաստիայում՝ «Հյուսիս-հարավ» ճանապարհի հատվածում 100 ծառ կտնկվի
Վարսիկ Գրիգորյան. «Մրցաշարի անցկացումը մոտիվացիա է, որ աղջիկները բարձր նվաճումների ձգտեն սպորտում»
Սա ոչ թե դիվերսիֆիկացիա է, այլ մեր էներգետիկ համակարգի ադրբեջանականացում. Վահե Դավթյան
Կյանքից հեռացել է մարզական լրագրող Դավիթ Մարտիրոսյանը
Երեւանի համայնքային հավաքակայանը կհամալրվի ևս 171 նոր ավտոբուսով
Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելը դեռ դառը պտուղներ է բերելու. «Հայաստան»
«Դիվերսիֆիկացիա» կոչվածն ադրբեջանական խողովակներով ռուսական գազի հույսն է՝ մի քանի անգամ ավելի թանկ. Դանիելյան
Հայկական կողմը տանուլ է տալիս դիվանագիտական պատերազմում. փորձագետ
Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո»-ի մոտ բախվել են «BMW X6»-ը, «Changan»-ը և «Նիվան». վերջինս կողաշրջվել է. կա վիրավոր
Բերքաբերում ականազերծման աշխատանքներ են ընթանում. Գառնիկ Դանիելյան
Ապրիլի 29-ի դրությամբ հաստատվել է կարմրուկով վարակման 362 դեպք
«Ռեժիմի հպատակ «արտուշգաբրիելյանների» մասին». Նարեկ Սամսոնյանը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Բաքուն սկզբում նախատեսում է Հայաստանում բնակեցնել 300 հազար ադրբեջանցիների. նախկին օմբուդսմեն
Տեղահանումը կարող է նշանակալի սոցիալական սթրես լինել անձի, ընտանիքի, երեխաների համար․ ԱՄՆ դեսպան
Մեր լուծումն է՝ ձեւավորել պայքարի միասնական ճակատ եւ սկսել կռավարության անվստահության գործընթաց. «Հայաքվե»
Երեկ Ոսկեպարի եկեղեցու մոտ ադրբեջանցիներ են եղել. Գառնիկ Դանիելյան
Պատերազմն ադրբեջանա-թուրքական տանդեմի հետ չի ավարտվել. ՀՀ նախկին արտգործնախարար
Ծաղկաձորում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
«Մի մատով երկու աչքդ կհանեմ». Երևանի թիվ 140 դպրոցի դասղեկը վիրավորել է երեխային, հաճախակի հարվածում է. Ահազանգ
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում. ԱԳՆ
«2 տարի ունենք ընդամենը». հայտնի է՝ որտեղ եւ ինչ ժամկետում կկառուցվի Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը
Ավելին
Ավելին